«Մինչդատական վարույթում էլեկտրոնային համակարգի շահագործման և անվտանգության կանոնները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Մինչդատական վարույթում էլեկտրոնային համակարգի շահագործման և անվտանգության կանոնները սահմանելու մասին» կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության նոր օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) ընդունմամբ: Օրենսգիրքն ընդունվել է 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-306-Ն օրենքով, իսկ ուժի մեջ է մտնելու 2022 թվականի հուլիսի 1-ին:
Օրենսգրքի 8-րդ հոդվածը կարգավորում է քրեական վարույթի ամրագրմանը վերաբերող իրավահարաբերությունները: Նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Էլեկտրոնային համակարգի շահագործման և անվտանգության կանոնները սահմանում է Կառավարությունը:»։
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի հոկտեմբերի 21-ի N 1190-Ա որոշմամբ հաստատվել է «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք» 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-306-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի:
Նշված հավելվածով նախատեսված ցանկի 1-ին կետով սահմանված է «Քրեական վարույթի ամրագրման էլեկտրոնային համակարգի շահագործման և անվտանգության կանոնները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի կազմումը:
Ի կատարումն Օրենսգրքի 8-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջների՝ անհրաժեշտ է ընդունել սույն նախագիծը, որով կարգավորված են մինչդատական վարույթում էլեկտրոնային համակարգի շահագործման և անվտանգության հետ կապված իրավահարաբերությունները:
Նախագծով որպես էլեկտրոնային համակարգի օգտատերերի փոխհամագործակցությունը համակարգող մարմին է նշվել Հայաստանի Հանրապետության դատախազությունը, բացի այդ, էլեկտրոնային համակարգի ներդրումը, շահագործումը, սպասարկումն ու հետագա զարգացումը իրականացնում է Հայաստանի Հանրապետության դատախազությունը: Էլեկտրոնային համակարգ օգտատերերի մուտքի իրավունքների տրամադրումը, նրանց ուսուցումը, ինչպես նաև այդ աշխատանքների վերլուծության իրականացնումը լիազորվել է Հայաստանի Հանրապետության դատախազությանը և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին:
-
Обсуждалось
10.06.2022 - 27.06.2022
-
Тип
Pешение
-
Область
Юстиция
-
Министерство
Министерство юстиции
Просмотры 4245
Принт