Добавить в избранное

ՇԱՐԺԱՍԱՆԴՈՒՂՔՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

____  _________ 2022 թվականի № ____-Ն

 

ՇԱՐԺԱՍԱՆԴՈՒՂՔՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի երկրորդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է

  1. Սահմանել շարժասանդուղքների կառուցվածքի և անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները` համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 23-ին։

 

 

 Հայաստանի Հանրապետության
          վարչապետ                                                                                Ն. Փաշինյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

_________  _____-ի № ____-Ն որոշման

 

ԿԱՆՈՆՆԵՐ

 

 ՇԱՐԺԱՍԱՆԴՈՒՂՔՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ

 

ԲԱԺԻՆ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ, ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

ԳԼՈՒԽ 1 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Շարժասանդուղքների կառուցվածքի և անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոններով (այսուհետ` Կանոններ) սահմանվում են շարժասանդուղքներ արտադրական վտանգավոր օբյեկտների (այսուհետ` ԱՎՕ) անվտանգ շահագործման տեխնիկական կամ արդյունաբերական անվտանգության նվազագույն պահանջներ՝ նպատակաուղղված շարժասանդուղքներից օգտվող մարդկանց փոխադրման ժամանակ տեխնածին վթարների, արտադրական դժբախտ դեպքերի, պատահարների նախազգուշացմանը և կանխարգելմանն, այդ վթարների հետևանքով մարդկանց կյանքի ու առողջության պաշտպանության, գույքի և շրջակա միջավայրի պահպանության վրա հնարավոր բացասական ազդեցությունների ու վտանգավոր ռիսկերի նվազեցմանը, ինչպես նաև շարժասանդուղքների տեղակայման, հավաքակցման, կարգաբերման, կարգավորման, արդիականացման (վերակառուցման), նորոգման, փորձարկման և շահագործման հետ կապված աշխատողների կյանքի ու առողջության պաշտպանությանը:
  2. Կանոնների պահանջները տարածվում են` նախագծվող, պատրաստվող, վերակառուցվող և գործող՝

1) ստորգետնյա շարժասանդուղքների վրա.

2) վերգետնյա շարժասանդուղքների վրա:

  1. Կանոնները նախատեսված են տեխնիկական անվտանգության ոլորտում շարժասանդուղքների հետ կապված ցանկացած գործունեություն իրականացնող բոլոր կազմակերպությունների (անկախ կազմակերպա-իրավական և սեփականության ձևերից) կողմից կիրառման համար,այդ թվում`
    • շարժասանդուղքների համար նախատեսված շենքերի, շինությունների և սենքերի կառուցման, շարժասանդուղքների կառուցվածքի մեջ մտնող սարքավորումների, շարժաբերների, սանդուղքաժապավենի (բազրեփոկի), ուղղորդիչների, մետաղական կառուցվածքների (կոնստրուկցիաների)  և այլ սարքերի նախագծման, հավաքակցման, շահագործման, վերակառուցման, նորոգման, փորձարկման, զննման, ստուգման, կոնսերվացման և օգտահանման ժամանակ,
    • շարժասանդուղքները որպես ԱՎՕ, «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 11-րդ հոդվածով և ՀՀ կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 22-ի №1359-Ն որոշումով սահմանված կարգով, արդյունաբերական կամ տեխնիկական անվտանգության փորձաքննության անցկացման ժամանակ։

 

ԳԼՈՒԽ 2․  ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

  1. Սույն Կանոններում կիրառվում են հետևյալ հասկացությունները իրենց սահմանումներով `
  • շարժասանդուղք` սանդուղքաժապավենի փակ սարքաշղթայով ամբարձիչա-փոխադրամիջոցային սարքվածք` նախատեսված մարդկանց մի մակարդակից մեկ այլ մակարդակ տեղափոխելու համար,
  • շարժասանդուղքի թեք հենարան`շարժասանդուղքի թեք մասում սանդուղքների

երեսարկների առջևի եզրերով անցնող հարթություն,

  • շարժասանդուղքի հորիզոնական հենարան`շարժասանդուղքի վերևի (ներքևի) մուտքային հարթակների հորիզոնական մակերևույթով անցնող հարթություն,
  • շարժասանդուղքի վերևի (ներքևի) ուղղաձիգ հենարան`թեք և հորիզոնական հենարանների հատման գծով անցնող ուղղաձիգ հարթություն,
  • շարժասանդուղքի պատասխանատու եռակցման կառուցվածքներ` շարժասանդուղքի աստիճանների հիմնակմախքի (կարկաս), մեքենայական սրահի, ամբարձիչ սարքավորումների, աստիճանաժապավենային ուղղորդիչների, արգելակման համակարգի և այլ բաղկացուցիչ մասերի եռակցման կառուցվածքներ, որոնք համարվում են բարձր աստիճանի տեխնիկական պատասխանատու (հաշվարկային) կառուցվածքներ` շարժասանդուղքի անվտանգ շահագործման համար,
  • շարժասանդուղքների համալիր` մեքենայական ընդհանուր սրահով շարժասանդուղքներ`  տեղակայված մեկ ընդհանուր թեք անցարանում,
  • շարժասանդուղքի արգելափակում`շարժասանդուղքի շարժաբերի միացումն արգելափակող գործառույթների կատարում,
  • շարժասանդուղքի թեքության անկյուն`շարժասանդուղքի թեք և հորիզոնական հենարանների միջև եղած անկյունը,
  • շարժասանդուղքի փոխադրաունակություն (արտադրողականություն)` ուղևորների թիվը, որը կարող է միավոր ժամանակում փոխադրվել շարժասանդուղքով,
  • շարժասանդուղքի անվանական արագություն`սահմանված գործելակարգով սանդուղքաժապավենի շարժման արագությունն առանց բեռնվածքի աշխատանքի դեպքում,  
  • շարժասանդուղքի շահագործման արագություն`սահմանված գործելակարգով շարժասանդուղքի անվանական արագությունը շահագործման առավելագույն բեռնվածության տակ՝ գլխավոր շարժաբերից աշխատելու դեպքում,
  • շարժասանդուղքի շահագործման առավելագույն բեռնվածություն` շարժասանդուղքի սանդուղքաժապավենի 1 մ երկարության վրա ուղևորներից առավելագույն հնարավոր բեռնվածությունը,
  • շարժասանդուղքի սանդուղքաժապավենի ազատ շարժականգ` առանց բեռնվածքի սանդուղքաժապավենի իներցիայով անցած տարածությունը` գլխավոր շարժաբերի էլեկտրաշարժիչի անջատումից հետո` անջատված աշխատանքային և վթարային արգելակների դեպքում,
  • շարժասանդուղքի սանդուղքաժապավենի աստիճանի երեսարկի լայնություն` շարժասանդուղքի աստիճանի կողային ճակատների միջև եղած տարածությունը,
  • շարժասանդուղքի սանդուղքաժապավենի աստիճանի բարձրություն` շարժասանդուղքի սանդուղքաժապավենի թեք տեղամասում երկու հարակից աստիճանների երեսարկների վերևի մակերևույթների միջև եղած տարածությունը,
  • շարժասանդուղքի սանդուղքաժապավենի աստիճանի խորություն` շարժասանդուղքի սանդուղքաաստիճանի երեսարկի առջևի և հետևի ճակատների միջև եղած տարածությունը,
  • վերգետնյա շարժասանդուղք`շենքերի և շինությունների հարկերի միջև տեղակայման համար նախատեսված շարժասանդուղք,
  • ստորգետնյա շարժասանդուղք` թունելներում (ստորգետնյա սրահներում) տեղակայման համար նախատեսված շարժասանդուղք,
  • մեկ շարժաբերով շարժասանդուղք`շարժասանդուղք, որի աշխատանքային մեխանիզմը գործի է դրվում մեկ շարժաբեր լիսեռով,
  • մոդուլային շարժասանդուղք` շարժասանդուղք, որը կազմված է մի քանի հաստատուն կառուցվածքային տարրերից` մոդուլներից, որոնց աշխատանքային մեխանիզմները գործի են դրվում համաժամ աշխատող անկախ շարժաբեր լիսեռներով,
  • մեկ արագությամբ շարժասանդուղք`շարժասանդուղք, որն ունի շահագործման

մեկ արագություն,

  • բազմարագությամբ շարժասանուղք`շարժասանդուղք, որն ունի շահագործման երկու և ավելի արագություններ,
  • թեք շարժասանդուղք`շարժասանդուղք,որի սանդուղքաժապավենի ուղղորդիչների ուղեգծի միջին մասը տեղակայված է ուղղագիծ` հորիզոնական հենարանի նկատմամբ անկյան տակ,
  • շարժասանդուղքի գլխավոր լիսեռ`սանդուղքաժապավենի ձգող աստղանիվներին շարժում հաղորդող լիսեռ,
  • շարժասանդուղքի գլխավոր շարժաբեր`շարժաբեր, որը նախատեսված է շարժասանդուղքի սանդուղքաժապավենի տեղաշարժման համար` ուղևորների փոխադրման ժամանակ,
  • շարժասանդուղքի օժանդակ շարժաբեր`շարժաբեր, որը նախատեսված է հավաքակցման, ապահավաքակցման, տեխնիկական սպասարկման, ինչպես նաև վթարային արգելակի արգելակահանման ժամանակ շարժասանդուղքի սանդուղքաժապավենի տեղաշարժման համար,
  • շարժասանդուղքի աշխատանքային արգելակ`սարքվածք, որը նախատեսված է շարժասանդուղքի սանդուղքաժապավենի կանգնեցման համար` էլեկտրաշարժիչի անջատման դեպքերում,
  • շարժասանդուղքի վթարային արգելակ`սարքվածք, որը նախատեսված է շարժասանդուղքի սանդուղքաժապավենի կանգնեցման համար` արագության բլոկավորման գործարկման և շարժման ուղղության ինքնակամ փոփոխության, ինչպես նաև աշխատանքային արգելակի խափանման դեպքերում,
  • շարժասանդուղքի սանդուղքաժապավեն`շարժասանդուղքի բեռ կրող տարր, որը կազմված է քարշող շղթաներով միավորված աստիճաններից,
  • շարժասանդուղքի աստիճան`սանդուղքաժապավենի մաս, որը նախատեսված է ուղևորների տեղաբաշխման համար,
  • շարժասանդուղքի աստիճանի հիմնական վազկանիկ` ուղղորդիչով աստիճանի գլորման հենարան, որն իր վրա է ընդունում բեռնվածքը` ուղևորներից և սանդուղքաժապավենից,
  • շարժասանդուղքի օժանդակ վազկանիկ` ուղղորդիչով աստիճանի գլորման հենարան, որն իր վրա է ընդունում բեռնվածքը` ուղևորներից և աստիճաններից,
  • շարժասանդուղքի աստիճանի երեսարկ`ելուստների և իջվածքների տեսքով

աստիճանի ակոսավոր մակերևույթ, որն ապահովում է ուղևորների մուտքի և ելքի անվտանգությունը սանդուղքաժապավենից,

  • շարժասանդուղքի սանդուղքաժապավենի (բազրեփոկի) ուղեգիծ` սանդուղքաժապավենի (բազրեփոկի) հիմնական և օժանդակ վազկանիկների ուղղորդիչների, հակաուղղորդիչների ամբողջություն, որն ապահովում է սանդուղքաժապավենի (բազրեփոկի) տեղաշարժումը` տրված հետագծով,
  • շարժասանդուղքի սանդուղքաժապավենի հորիզոնական հատված`մուտքի հարթակների առջևում սանդուղքաժապավենի հատվածը` նախատեսված ուղևորների մուտքի և ելքի անվտանգության ապահովման համար,
  • շարժասանդուղքի լողացող մուտքի հարթակ`մուտքի հարթակ, որն աստիճանների երեսարկի նկատմամբ ունի տեղաշարժման հնարավորություն,
  • շարժասանդուղքի անշարժ մուտքի հարթակ`մուտքի հարթակ, որն աստիճանների երեսարկի նկատմամբ չունի տեղաշարժման հնարավորություն,
  • շարժասանդուղքի աստիճանի (բազրեփոկի) ուղղորդիչ`սանդուղքաժապավենի (բազրեփոկի) ուղեգծի տարր` բաղկացած աշխատանքային և ոչ աշխատանքային ճյուղերից,
  • շարժասանդուղքի հիմնային (բազային) ուղղորդիչ`վազկանիկների ուղղորդիչ`

տեղակայված հիմնական աշխատանքային ճյուղի վրա,

  • շարժասանդուղքի պարուրող ուղղորդիչ`աշխատանքային և ոչ աշխատանքային ճյուղերի միջև օժանդակ վազկանիկների ուղղորդիչների անցումային շառավղային հատվածներ,
  • սանդուղքաժապավենի աշխատանքային ճյուղ`սանդուղքի ժապավեն` տեղակայված ուղևորների գոտում,
  • աստիճանի (բազրեփոկի) ուղղորդիչի աշխատանքային ճյուղ` ուղղորդիչ` տեղակայված ուղևորների գոտում,
  • աստիճանի (բազրեփոկի) ուղղորդիչի ոչ աշխատանքային ճյուղ` ուղղորդիչներ, որոնք ծառայում են սանդուղքաժապավենի աստիճանների (բազրեփոկի) շրջապտույտի համար,
  • աստիճանի հակաուղղորդիչ` սանդուղքաժապավենի ուղեգծի տարր` նախատեսված աստիճանի շրջումը, պատահական բարձրացումը կանխարգելելու և ձգող շղթայի խզման դեպքում` ժապավենի ներսում դրա ծալումը խոչընդոտելու համար,
  • աստիճանի ուղղորդիչների շրջակող`աստիճանի ուղղորդիչների ուղեգծի տարր` նախատեսված ուղեգծով շարժման ժամանակ աստիճանների լայնական շեղումը սահմանափակելու համար,
  • աստիճանի ուղղորդիչների առմուտ (զախոդ)`աստիճանի ուղղորդիչների տարր` նախատեսված աստիճանների հիմնական վազկանիկների սահուն առմուտն ուղղորդիչների վրա ապահովելու համար,
  • շարժասանդուղքի ճաղաշարք`վահանակների, քիվերի և այլ տարրերի ամբողջություն, որոնք անվտանգության ապահովման նպատակներով ուղևորներին զատում են մեխանիզմներից ու մետաղական կառուցվածքներից և ծառայում ինտերիերի ստեղծման համար,
  • միջին ճաղաշարք`ճաղաշարքի մաս` տեղակայված երկու հարակից շարժասանդուղքների քիվերի միջև,
  • եզրային ճաղաշարք`ճաղաշարքի մաս` տեղակայված եզրային շարժասանդուղքի և շինարարական կառույցների միջև,
  • արտաքին ճաղաշարք`ճաղաշարքի մաս` տեղակայված ուղևորների մուտքի և ելքի տեղերում, որը հարում է նախասրահի հատակին և եզրային ճաղաշարքին, եթե վերջինս կատարված է ազատ կանգնեցմամբ,
  • կողային ճաղաշարք`ճաղաշարքի մաս` տեղակայված սանդուղքաժապավենի երկու կողմից, ծածկոցի կամ շրիշակի (պլինտուս) և քիվի միջև,
  • ճաղաշարքի քիվ`ճաղաշարքի տարր, որին ամրացվում են բազրեփոկի ուղղորդիչները և ճաղաշարքի վահանները․
  • ճաղաշարքի շրիշակ`ճաղաշարքի տարր` տեղակայված ծածկոցի վերևում, որին ամրացվում են ճաղաշարքի վահանակները,
  • ճաղաշարքի ծածկոց`ճաղաշարքի ներքևի ուղղաձիգ մաս, որը տեղակայված է սանդուղքաժապավենի ուղեգծի երկայնքով` աստիճանների մակարդակի վրա և նախատեսված է աստիճանի և ճաղաշարքի միջև բացակի կարգավորման համար,
  • ճաղաշարքի ճեղքակալ`ճաղաշարքի տարր, որը փակում է ճաղաշարքի հարակից վահանակների միջև բացակը,
  • շարժասանդուղքի բազրեփոկային սարքվածք` բլոկների, ուղղորդիչների, շարժաբերի և պահող հոլովակների ամբողջություն, որն ապահովում է բազրեփոկի տեղաշարժն ուղեգծով,
  • շարժասանդուղքի բազրեփոկ` բազրեփոկային սարքվածքի ուղեգծով տեղաշարժվող անընդհատ ժապավեն, որը նախատեսված է ուղևորների ձեռքերի հենարանի համար,
  • շարժասանդուղքի բազրեփոկի ելանցք`սարքվածք` տեղակայված բազրեփոկի աշխատանքային ճյուղից ոչ աշխատանքային ճյուղ անցնելու տեղում,
  • բազրեփոկի կողեզր` բազրեփոկի մաս`նախատեսված աշխատանքային ճյուղով շարժվելու դեպքում բազրեփոկը պահելու համար,
  • շարժասանդուղքի բազրեփոկի արտաձգման արգելափակում`արգելափակում, որը խզման կամ բազրեփոկի առավել ձգվածքի դեպքում անջատում է էլեկտրաշարժիչը,
  • շարժասանդուղքի բազրեփոկի անջատման արգելափակում`արգելափակում, որը բազրեփոկի կանգնելու կամ արագության փոքրացման դեպքում անջատում է էլեկտրաշարժիչը,
  • շարժասանդուղքի ձգող սարքի արգելափակում`արգելափակում, որը ձգող սարքի աստղանիվների տեղափոխման կանոնակարգված մեծությունների գերազանցման դեպքում անջատում է էլեկտրաշարժիչը,
  • շարժասանդուղքի վթարային արգելակի պտուտակի և մանեկի արգելափակում` արգելափակում, որը վթարային արգելակի մանեկի ինքնաբերաբար կամ կանոնակարգված մեծությունը գերազանցող պտուտակահանման կամ վթարային արգելակի պտուտակի կանոնակարգված հարաչափից ավելի դուրս գալու դեպքում անջատում է էլեկտրաշարժիչը,
  • շարժասանդուղքի վթարային արգելակի հենակի արգելափակում` արգելափակում, որը վթարային արգելակի միացման դեպքում անջատում է էլեկտրաշարժիչը,
  • շարժասանդուղքի աշխատանքային արգելակի արգելափակում`   արգելափակում, որն արգելակի կոճղակների վերադրման դեպքում և էլեկտրամագնիսի խարսխի կանոնակարգված մեծություններից պակաս ընթացքի դեպքում անջատում է էլեկտրաշարժիչը,
  • շարժասանդուղքի մուտքի հարթակի արգելափակում`արգելափակում, որը մուտքի հարթակի բարձրացման կամ երկայնական առանցքի երկայնքով տեղաշարժման դեպքում անջատում է էլեկտրաշարժիչը,
  • ելանցքի արգելափակում`արգելափակում, որը բազրեփոկային սարքի ելանցքի մեջ կողմնակի առարկաներ հայտնվելու դեպքում անջատում է էլեկտրաշարժիչը,
  • «Կանգ» արգելափակում`արգելափակում, որը շարժասանդուղքների միջև անցումի տեղում կամ ճաղաշարքի վահանակների հետևում ցանկացած տեղում անձնակազմի կողմից անջատիչի վրա ներազդելու դեպքում անջատում է էլեկտրաշարժիչը,
  • «Կանգ» անջատիչ`անջատիչ, որն անձնակազմի կամ ուղևորի կողմից անջատիչի վրա ներազդելու դեպքում անջատում է էլեկտրաշարժիչը,
  • շարժասանդուղքի շարժման արագության և ուղղության արգելափակում` արգելափակում, որը միացնում է վթարային արգելակը սանդուղքաժապավենի արագությունը 30 տոկոսով ավելացման դեպքում` շարժասանդուղքը վայրէջքով աշխատելու ժամանակ կամ սանդուղքաժապավենի շարժման ուղղության ինքնաբերաբար փոփոխման դեպքում` շարժասանդուղքը վերելքով աշխատելու ժամանակ, ինչպես նաև աշխատանքային արգելակով սանդուղքաժապավենը չպահելու դեպքում,
  • շարժասանդուղքի շարժաբերի արգելափակում`արգելափակում, որը բացառում է գլխավոր և օժանդակ շարժաբերների համատեղ աշխատանքը,
  • շարժասանդուղքի աստիճանի բարձրացման արգելափակում`սարքվածք, որը մուտքի հարթակների առջև աստիճանի բարձրացման դեպքում անջատում է էլեկտրաշարժիչը,
  • շարժասանդուղքի աստիճանի իջեցման արգելափակում`արգելափակում, որն աստիճանի իջեցման դեպքում անջատում է էլեկտրաշարժիչը,
  • շարժասանդուղքի աստիճանի վազկանիկների արգելափակում` արգելափակում, որն աստիճանի վազկանիկների օղագոտու դուրս ընկնելու դեպքում անջատում է էլեկտրաշարժիչը,
  • շարժասանդուղքի բազրեփոկի դուրսընկնման արգելափակում`արգելափակում, որն ներքևի կորագիծ տեղամասում ուղղորդիչներից բազրեփոկի դուրս ընկնելու դեպքում

անջատում է էլեկտրաշարժիչը,

  • շարժասանդուղքի էլեկտրասնուցման փոխարկման արգելափակում` արգելափակում, որն ուժային էլեկտրական շղթայի փոխարկման ժամանակ անձնակազմի սխալ գործողությունների դեպքում անջատում է էլեկտրաշարժիչը,
  • շարժասանդուղքի վրա ուղևորի ընկնելու դեպքում արգելափակում` արգելափակում, որը վերևի կամ ներքևի մուտքի հարթակների մոտ ուղևորի ընկնելու դեպքում անջատում է էլեկտրաշարժիչը,
  • շարժաբեր շղթայի արգելափակում`արգելափակում, որը շարժաբեր շղթայի խզման կամ առավել ձգման դեպքում անջատում է էլեկտրաշարժիչը,
  • շարժասանդուղքի մեքենայական սրահ`վերևի նախասրահի հատակի տակ տեղակայված շինություն`նախատեսված ստորգետնյա շարժասանդուղքի էլեկտրաշարժաբերի, ամբարձիչ սարքավորման տեղակայման համար, ինչպես նաև օժանդակ շինություններ` շարժասանդուղքի տեխնիկական սպասարկումն ապահովելու համար,
  • շարժասանդուղքի ձգման խցիկ` ներքևի նախասրահի հատակի տակ տեղակայված շինություն` նախատեսված ստորգետնյա շարժասանդուղքի ձգման սարքի տեղակայման և սպասարկման համար,
  • շարժասանդուղքային թունել`շինություն` նախատեսված շարժասանդուղքի թեք հատվածի տեղակայման համար,
  • շարժասանդուղքի ապահավաքակցման խցիկ` մեքենայական սրահին անմիջապես մոտ տեղակայված, ինքնուրույն ելք ունեցող շինություն` նախատեսված հավաքակցման և ապահավաքակցման աշխատանքների կատարման համար,
  • շարժասանդուղքի արդիականացում (վերակառուցում)`շարժասանդուղքի գործունեության բարելավման համար կրող կառուցվածքների և հիմնական տարրերի փոխարինում կամ վերափոխում, որը փոփոխում է շարժասանդուղքի անձնագրային բնութագրերը,
  • շարժասանդուղքի գոտիներ`շարժասանդուղքի բաղկացուցիչ մասեր, որոնք ծայրակցվում են հավաքակցման ժամանակ: Շարժասանդուղքի գոտիներն են`

ա. «Ա» գոտի` շարժասանդուղքի գոտի, որը ներառում է ուղղորդիչների կորագիծ տեղամասը և ձգող սարքը,

բ. «Բու» գոտի` շարժասանդուղքի գոտի, որը տեղակայված է «Ա» գոտուց վերև և ներառում է ուղղագիծ ուղղորդիչներն ու հակաուղղորդիչները,

գ. «Բ» գոտի` շարժասանդուղքի գոտի, որը տեղակայված է «Բու» գոտուց վերև, ներառում է ուղղագիծ ուղղորդիչները,

դ. «Գ» գոտի` շարժասանդուղքի գոտի, որը տեղակայված է «Բ» գոտուց հետո, ներառում է տրված երկարությամբ ուղղագիծ ուղղորդիչները,

ե. «Դ» գոտի` շարժասանդուղքի վերևի գոտի, որը տեղակայված է «Գ» գոտուց հետո, ներառում է ուղղորդիչների վերևի կորագիծ տեղամասը և բազրեփոկի շարժաբերը,

զ. «Ե» գոտի` շարժասանդուղքի լրացուցիչ (միջանկյալ) գոտի, որը տեղակայված է «Դ» գոտուց հետո,

է. «Զ» գոտի` շարժասանդուղքի շարժաբերային գոտի, որը տեղակայված է «Դ» գոտուց հետո,

ը. «Զե» գոտի`  երկարացված շարժասանդուղքի շարժաբերային գոտի, որը տեղակայված է «Ե» գոտուց հետո,

թ. «Ժ» գոտի` վերգետնյա շարժասանդուղքի շարժաբերի գոտի:

 

ԳԼՈՒԽ 3 ՇԱՐԺԱՍԱՆԴՈՒՂՔՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

  1. Ըստ կիրառման վայրի`

1) վերգետնյա շարժասանդուղքներ` նախատեսված շենքերի և շինությունների հարկերի

միջև տեղակայման համար,

2) ստորգետնյա շարժասանդուղքներ` նախատեսված ստորգետնյա կառույցներում (մետրոպոլիտեն և ստորգետնյա այլ կառույցներ)  տեղակայման համար:

  1. Ըստ շարժաբերի`

1) մեկ շարժաբերով շարժասանդուղքներ, որոնց աշխատանքային մեխանիզմը գործի է դրվում մեկ շարժաբեր լիսեռով.

2) մոդուլային շարժասանդուղքներ, որոնք կազմված են մի քանի հաստատուն կառուցվածքային տարրերից (մոդուլներից), որոնց աշխատանքային մեխանիզմները գործի են դրվում, համաժամ  աշխատող անկախ շարժաբեր լիսեռներով:

  1. Ըստ սանդուղքաժապավենի ուղղորդիչների տեղաբաշխվածության` թեք շարժասանդուղքներ, որոնց սանդուղքաժապավենի ուղղորդիչների ուղեգծի միջին մասը տեղակայված է ուղղագիծ` հորիզոնական հենարանի նկատմամբ անկյան տակ:
  2. Ըստ շարժաբեր մասի երկարության` երկարավուն շարժասանդուղքներ, որոնք իրենց կազմում ունեն լրացուցիչ «Դ» գոտի:

 

ԳԼՈՒԽ 4 ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

  1. Շարժասանդուղքները պետք է նախագծվեն, պատրաստվեն, հավաքակցվեն, փորձարկվեն և շահագործվեն պատվիրատուի կողմից ներկայացված նախագծման ` ճարտարապետահատակագծային առաջադրանքի, տեխնիկական պայմանների և օրենքով սահմանված կարգով հաստատված նախագծային փաստաթղթերի սահմանված պահանջներին համապատասխան,այդ թվում՝
  • «Քաղաքաշինության մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգով հաստատված նախագծային փաստաթղթերի, ինչպես նաև քաղաքաշինության ոլորտի նորմատիվատեխնիկական փաստաթղթերի, շինարարական նորմերի և կանոնների սահմանված պահանջներին համապատասխան, ընդ որում, վերգետնյա կամ ստորգետնա շարժասանդուղքների տեղակայման համար նախատեսված շենքերի, շինությունների և շարժասանդուղքների նախագծային փաստաթղթերը պետք է բավարարեն և համապատասխանեն, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 28-ի № 102-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 20․04-2020 «Երկրաշարժադիմացկուն շինարարության նախագծման նորմեր»-ին,
  • «Ստանդարտացման մասին» օրենքով սահմանված, Հայաստանի Հանրապետության ստանդարտացման ազգային մարմնի կողմից ընդունված և գործողության մեջ դրված շարժասանդուղքների վերաբերյալ ազգային ստանդարտների, ստանդարտացման ազգային համակարգով սահմանված` Հայաստանի Հանրապետությունում ազգային ստանդարտի կարգավիճակով կիրառվող միջազգային, տարածաշրջանային և այլ պետությունների ազգային ստանդարտների, ինչպես նաև նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված պահանջներին համապատասխան։
  1. Շարժասանդուղքների էլեկտրական սարքավորումների տեղակայումը, էլեկտրասնուցումը, հողանցումը  և շահագործումը պետք է իրականացվի, դրանց տեխնիկական անձնագրերով, արտադրող գործարանի շահագործման հրահանգներով, էլեկտրագծապատկերներով և շարժասանդուղքի նախագծային փաստաթղթերով նախատեսված պահանջներին և ցուցումներին համապատասխան։
  2. Շարժասանդուղքների հակահրդեհային անվտանգությունն ապահովելու համար, շարժասանդուղքի նախագծային փաստաթղթերով նախատեսված տեղերում պետք է տեղակայված լինեն հակահրդեհային սարքավորումներ, ներառյալ` կրակմարիչներ, որոնք պետք է ունենան կիրառվող հակահրդեհային և հատուկ սարքերի ու միջոցների սարքինության վերաբերյալ ստուգման, փորձարկման ակտեր և համապատասխանեն հրդեհային անվտանգության նորմատիվատեխնիկական փաստաթղթերով սահմանված պահանջներին ու նորմերին։
  3. Շարժասանդուղքներում օգտագործվող և տեղակայված բոլոր տեսակի չափման միջոցների, հսկիչ-չափիչ սարքերի, չափումների միասնականությունն ապահովելու համար, «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքով սահմանված կարգով և ժամկետներում դրանք ենթակա են չափագիտական հսկողության և վերահսկողության: Չափագիտական հսկողության և վերահսկողության ենթարկված ստուգաչափված և փորձարկված  բոլոր չափման միջոցները պետք է կապարակնքված լինեն ստուգաչափում և վերահսկողություն իրականացնող մարմնի կողմից։
  4. Շշարժասանդուղքների տեխնիկական փաստաթղթերը, որոնք պատվիրատուին են մատակարարվում շարժասանդուղքի հետ միասին, փաստաթղթերի բովանդակության մատչելիության համար շարժասանդուղքի սեփականատերը կամ շահագործող անձը պետք է ունենա փաստաթղթերի հայերեն տարբերակը:
  5. Շշարժասանդուղքների տեխնիկական փաստաթղթերի լրակազմի մեջ պարտադիր կագով պետք է ներառված լինի  շարժասանդուղքի տեխնիկական անձնագիրը, որը պետք է համապատասխանի պատվիրատուի ներկայացված ճարտարապետահատակագծային առաջադրանքի, տեխնիկական պայմանների և հաստատված նախագծային փաստաթղթերի պահանջներին։
  6. Շարժասանդուղքները,ինչպես նաև դրանց հանգույցներն ու բաղկացուցիչ մասերը պետք է շահագործման ժամանակ ապահովեն նախագծով նախատեսված ամրությունը և հուսալիությունը, լինեն անվտանգ և հարմար` օգտագործման, զննման, տեխնիկական սպասարկման, նորոգման և յուղում պահանջող հանգույցների ու բաղկացուցիչ մասերի  յուղման համար:
  7. Սանդուղքաժապավենի կցանջատման դեպքում շարժասանդուղքի կառուցվածքը պետք է ապահովի սանդուղքաժապավենի աշխատանքային ճյուղի երկրաչափական ձևի պահպանությունը:
  8. Շարժասանդուղքի կառուցվածքում, մուտքի հարթակներից առաջ, պետք է նախատեսված լինեն շարժասանդուղքի աստիճանի բարձրացումը խոչընդոտող սարքեր:
  9. Շարժասանդուղքի անջատովի (կազմատվող) միացումների ամրակումը պետք է բացառի միացումների ինքնաբերաբար անջատումը:
  10. Շարժասանդուղքի պտտող մոմենտը փոխանցող բաղկացուցիչ մասերում, առանց լրացուցիչ ամրակման, երաշխավորված ձգվածքով նստեցումների կիրառումն արգելվում է:
  11. Շարժասանդուղքի բաղկացուցիչ մասերը պետք է պաշտպանված լինեն կոռոզիայից, կիրառելով կոռոզիայի դեմ պայքարի համար նախագծով և տեխնիկական փաստաթղթերով նախատեսված եղանակներին համապատասխան պաշտպանական միջոցներ:
  12. Շարժասանդուղքի անշարժ սռնիները, որոնք հենարան են ծառայում բլոկների, հոլովակների և այլ պտտվող տարրերի համար, պետք է լինեն հուսալիորեն ամրակված և օժտված սռնիների անշարժությունն ապահովող հարմարանքներով:
  13. Շարժասանդուղքի հասանելի մասերը (աստղանիվներ, ատամնավոր անիվներ, քարշային և շարժաբեր շղթաներ, ելուստային մասեր ունեցող հեղույսներով և երիթներով լիսեռներ), որոնք գտնվում են շարժման մեջ, պետք է ապահոված լինեն սպասարկող անձնակազմի անվտանգությունն ապահովող, հարմար զննում, յուղում և տեխնիկական սպասարկում թույլատրող պաշտպանիչ ցանկապատերով (հոծ կամ ցանցերի տեսքով),որոնք կարող են ունենալ  ինչպես մնայուն (անշարժ), այնպես էլ հանովի (շարժական) տեղակայում:
  14. Շարժասանդուղքի սպասարկում պահանջող մեխանիզմներն, ապահովիչ սարքերն ու էլեկտրասարքավորումները պետք է ունենան անվտանգ ու մատչելի մուտքատեղեր: Այդ նպատակով պետք է սարքավորվեն աշխատանքային հարթակներ, հանովի ցանկապատեր, շարժական սանդուղքներ և հատուկ հարմարանքներ:
  15. Շարժասանդուղքում պետք է նախատեսվեն սարքավորումներ` շարժասանդուղքի աստիճանների անցման և շրջման գոտում գտնվող մեխանիզմները և սարքավորումները փոշու և կեղտի ներթափանցումից պաշտպանելու համար:
  16. Շարժասանդուղքի արտաքին մասերի, մուտքային հարթակների, մեքենայական սրահի, ձգման կայանի, ինչպես նաև թունելների անցումների լուuավորումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2017 թվականի ապրիլի 13-ի 56-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 22-03-2017 «Արհեստական և բնական լուսավորում» շինարարական նորմերին համապատաuխան։

 

ԳԼՈՒԽ 5 ՇԱՐԺԱՍԱՆԴՈՒՂՔՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՐԱՉԱՓԵՐԸ

 

  1. Շարժասանդուղքի հիմնական հարաչափերը պետք է բավարարեն հետևյալ պահանջններին․

Հարաչափերի անվանումը

Տառային նշանակումը

Մեծությունը

Շահագործման (անվանական) արագությունը, մ/վրկ, ոչ ավելի

V

0,75

Նորոգման արագությունը մ/վրկ, ոչ ավելի

Vն

0,04

Շարժասանդուղքի սանդուղքաժապավենի   արագացումը` անկախ ուղևորական բեռնվածքից, մ/վրկ2, ոչ ավելի`
-  գործարկմանի սկզբնական պահին
-  թափառքի ընթացքում

αա

 

 

 

 

0,60

0,75

Շարժասանդուղքի  

 սանդուղքաժապավենի դանդաղեցումը`

անկախ ուղևորական բեռնվածքից,

մ/վրկ2, ոչ ավելի`

աշխատանքային արգելակներով

արգելակման դեպքում`

-   վայրէջքով աշխատելու դեպքում
  -   վերելքով աշխատելու դեպքում
  վթարային արգելակներով արգելակման 

 դեպքում`

 - աճող մոմենտով

 -  հաստատուն մոմենտով

 

 

 

 

αաա

αվա

 

 

0,60
1,00

 

 

2,00
1,00

  Շարժասանդուղքի թողունակությունը         (արտադրողականությունը)     տեսականորեն`
- մարդ/ժամ, ոչ ավելի
- մարդ/րոպե, ոչ ավելի

 

 

Ատժամ

Ատրոպե

 

 

18 000 BV
300 BV

Շարժասանդուղքի թողունակությունը (արտադրողականությունը) փաստացի`
- մարդ/ժամ, ոչ ավելի
- մարդ/րոպե, ոչ ավելի

 

Ափժամ

Ափրոպե

 

8800X (2,1-V) BV 
190 X (2,1-V) VB

 

Որտեղ՝ B-ն շարժասանդուղքի աստիճանի լայնությունն է միլիմետր (մմ):

ԳԼՈՒԽ 6  ՇԱՐԺԱՍԱՆԴՈՒՂՔՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՉԱՓԵՐԸ

 

  1. Շարժասանդուղքի հիմնական չափերը պետք է բավարարեն հետևյալ պահանջներին և համապատասխանեն Կանոնների կետ 28-ում բերված շարժասանդուղքի կառուցվածքային և բաղկացուցիչ մասերի տեղաբաշխման գծապատկերներին ․

 

Հարաչափերի (հիմնական չափերի) անվանումը

Տառային նշանակումը

Մեծությունը շարժասանդուղքի համար

Վերգետնյա

Ստորգետնյա

1

2

3

4

Շարժասանդուղքի թեքության անկյունը, աստիճան, ոչ ավելի

α

35

30

Շարժասանդուղքի աստիճանի երեսարկի լայնությունը, մմ
- ոչ ավելի
- ոչ պակաս

B


1100
580

1000+10

Աստիճանի խորությունը, մմ, ոչ ավելի

L

380

380

Երկու հարակից աստիճանների երեսարկների մակարդակների միջև հեռավորությունն ուղղաձիգ ուղղությամբ, եթե ուղղորդիչների թեքության անկյունը 350 է, մմ, ոչ ավելի

 

 

 

 

            h

 

 

 

 

240

 

 

 

 

-

Նույնը, եթե ուղղորդիչների թեքության անկյունը 300 է, մմ, ոչ ավելի

 

 

205

 

205

Հեռավորությունը, աստիճանների երեսարկի մակարդակից մինչև կառույցի առաստաղը կամ ելուն մասերը, ուղղաձիգ ուղղությամբ մմ, ոչ ավելի

 

 

 

h1

 

 

 

2300

 

 

 

2300

Հատակի հատման տեղերում կամ շարժասանդուղքների փոխհատման տեղերում ճաղաշարքի վերևում տեղադրված ապահովիչ վահանակի բարձրությունը, մմ, ոչ ավելի

 

 

 

 

h2

 

 

 

 

250

 

 

 

 

250

Հեռավորությունը, աստիճանի երեսարկի մակերեսից մինչև շարժասանդուղքի թեք հատվածում բազրեփոկի մակերեսը, ուղղաձիգ ուղղությամբ, մմ, ոչ ավելի

 

 

 

h3

 

 

 

800-1100

 

 

 

800-1100

Նույնը` հորիզոնական տեղամասերում, մմ, ոչ ավելի

h4

1200

1200

Մուտքի հարթակների գոտիներում աստիճանների հորիզոնական հատվածների երկարությունը, մմ, ոչ պակաս`
ուղևորների տեղափոխում` 6 մ-ից ոչ ավելի բարձրության դեպքում և 0,5 մ/վրկ-ից ոչ ավելի անվանական արագության դեպքում`

ուղևորների տեղափոխման 6 մ-ից ավելի բարձրության դեպքում և 0,5 մ/վրկ-ից ավելի անվանական արագության դեպքում`
բայց ոչ ավելի քան 0,75 մ/վրկ ստորգետնյա շարժասանդուղքների դեպքում`


ուղևորների տեղափոխում 6 մ-ից ոչ ավելի բարձրության դեպքում և 0,75 մ/վրկ-ից ոչ ավելի անվանական արագության դեպքում

 

 

L

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

800

 

 

 

 

 

1200

 

 

 

 1200

 

 

 

 

 

800

 


 

1200

 

 

 

 1200

Սանդերքի հատման գծից հեռավորությունը մինչև բազրեփոկի հորիզոնական տեղամասը (շրջակորացման գիծը), մմ, ոչ պակաս

 

 

l1

 

 

300

 

 

300

Հեռավորությունը բազրեփոկերի առանցքների միջև, մմ, ոչ ավելի

l2

B+400

B+400

Հեռավորությունը ծածկոցից մինչև ճաղաշարքի վահանակը, մմ, ոչ ավելի

l3

120

120

Հեռավորությունը բազրեփոկի և ճաղաշարքի քիվի եզրի միջև, մմ, ոչ ավելի

l4

50

50

Ճաղաշարքի շրիշակի հորիզո-նական մասը, մմ, ոչ պակաս

l5

30

30

Հեռավորությունը հորիզոնական ուղղությամբ բազրեփոկի ելանցքից մինչև բազրեփոկի մակերեսի եզրային կետը, մմ, ոչ ավելի

l6

300

300

Նոր նախագծվող շարժասանդուղքների բազրեփոկի լայնությունը, մմ

l7

70-100

70-100

Հեռավորությունը բազրեփոկի եզրից մինչև խոչընդոտը (թունելի պատը, երեսվածքը), մմ, ոչ պակաս

l8

80

80

Հեռավորությունը հարակից շարժասանդուղքների բազրեփոկերի եզրերի միջև, մմ, ոչ պակաս

l9

150

150

Աստիճանի երեսարկի ելուստների լայնությունը, մմ

l10

2,5-5

2,5-5

Աստիճանի երեսարկի իջվածքների լայնությունը, մմ

l11

5-7

5-7

Աստիճանների երեսարկի ելուստի բարձրությունը, մմ, ոչ պակաս

h5

9

9

Բացակը մուտքի հարթակի սանդերքի ատամի ներքևի եզրի և աստիճանի երեսարկի իջվածքի հատակի միջև, մմ, ոչ ավելի

b1

2 - 8

2 - 8

Բացակն աստիճանների միջև հորիզոնական տեղամասի վրա, տեղակայման ժամանակ, մմ, ոչ ավելի

b2

6

6

Նույնը` հիմնական նորոգումից հետո, մմ, ոչ ավելի

b2

7

7

Նույնը` շահագործման ժամանակ, մմ, ոչ ավելի

b2

10

10

Բացակն աստիճանի և ճաղաշարքի ծածկոցի միջև տեղակայման ժամանակ, մմ, ոչ ավելի

b3

6 մեկ կողմից, գումարային 10

6 մեկ կողմից, գումարային 10

Նույնը` շահագործման ժամանակ, մմ, ոչ ավելի

 

10 մեկ կողմից, գումարային 16

10 մեկ կողմից, գումարային 16

Բացակը բազրեփոկի և ճաղաշարքի քիվի միջև ամբողջ ուղեգծի երկայնքով, բացի ներքևի կորագիծ տեղամասի, մմ

b4

b14

5-ից ոչ ավելի

25-ից ոչ պակաս

5-ից ոչ ավելի

25-ից ոչ պակաս

Նույնը` ներքևի կորագիծ տեղամասի վրա, մմ

b4

b14

7-ից ոչ ավելի

25-ից ոչ պակաս

7-ից ոչ ավելի

25-ից ոչ պակաս

Բացակը բազրեփոկի և բազրեփոկի ելանցքի եզրի միջև, մմ, ոչ ավելի

b5

5

5

Մուտքի հարթակի սանդերքի ատամի թեքության անկյունը, աստիճան, ոչ ավելի

β

40

40

Ճաղաշարքի շրիշակի թեքության անկյունը, աստիճան, ոչ ավելի

γ

25

25

Բարձրությունը մուտքի հարթակի մակարդակից մինչև բազրեփոկի ելանցքը, մմ

h6

100-300

100-300

Հեռավորությունն ուղղաձիգով շարժասանդուղքի թեք տեղամասում աստիճանի սանդերքից մինչև ճաղաշարքի շրիշակի ներքևի եզրը, մմ, ոչ պակաս

b6

25

25

 

ԳԼՈՒԽ 7  ՇԱՐԺԱՍԱՆԴՈՒՂՔԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ  ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԳԾԱՊԱՏԿԵՐՆԵՐԸ

 

  1. Կանոնների 27-րդ կետում նշված շարժասանդուղքի հիմնական չափերի անվանումը համապատասխան գծապատկերի տեսքով ներկայացնելու համար նկարագրությունը բերված են հետևյալ գծապատկերներում՝ 1․ Շարժասանդուղքի կառուցվածքի գծապատկեր, 2 Շարժասանդուղքի բաղկացուցիչ մասերի տեղաբաշխման գծապատկեր, ընդ որում, գծապատկերները կատարված են առանց մասշտաբի։ 

 

1 Շարժասանդուղքի կառուցվածքի գծապատկերը

1․ Ներքևի գլխամասային բլոկ (հանգույց),2 բազրեփոկ ,3 միջհարկային ծածկ, 4 թունելի գլխանոց (կամարածածկ), 5 ապահովիչ վահան, 6 վերևի գլխամասային բլոկ (հանգույց), 7․ բազրեփոկի ելանցք, 8․ կողային ճաղաշարք, 9․ մակադրակ, 10․ բազրեփոկի տրամատ, 11 քիվ, 12. երեսարկ, 13 ծածկոց, 14 շրիշակ,  15. մուտքային հարթակ, 16. Աստիճան, հ-ը՝ուղևորների փոխադրման բարձրությունն է, д-ն՝ մուտքային հարթակի սանրի հատման գիծն է աստիճանի երեսարկի հետ։

 

2 Շարժասանդուղքի բաղկացուցիչ մասերի տեղաբաշխման գծապատկերը

1․Ձգման խցիկի ծածկի սալ, 2. «Ա» գոտի (ձգման կայանի),  3. «Բու» գոտի (թեքությունում առաջինը), 4. «Բ» գոտի (թեքությունում միջինը),  5. «Գ» գոտի (թեքությունում վերջինը), 6. «Դ» գոտի (անցումային), 7. «Ե» գոտի (միջանկյալ), 8. «Զ» գոտի (շարժաբերային), 9. «Զե» գոտի (շարժաբերային),  10. կառավարման պահարաններ և վահաններ, 11. մեքենայական սրահի ամբարձիչ սարքավորում, 12. մեքենայական սրահի ծածկի սալ,13. բազրեփոկ, 14. ճաղաշարք,  15. սանդուղքաժապավեն (քարշող շղթաններ և աստիճաններ), 16.կառավարման վահան,

 հ-ը՝ուղևորների փոխադրման բարձրությունն է:

 

 

ԳԼՈՒԽ 8 ՇԱՐԺԱՍԱՆԴՈՒՂՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ԲԵՌՆՎԱԾՔՆԵՐԸ

 

  1. Շարժասանդուղքների և կառուցվածքային տարրերի հաշվարկման և փորձարկման ժամանակ օգտագործվող հիմնական բեռնվածքները պետք է բավարարեն հետևյալ պահանջներին, առանց շարժասանդուղքի և կառուցվածքային տարրերի սեփական զանգվածը հաշվի առնելով։

 

 

Նշանա-կումը

Բեռնվածքի անվանումը

Հաշվարկի տեսակը (հարաչափերը)

Հաշվարկվող հանգույցը

Բանաձևը կամ մեծությունը

qս1

առավելագույն ստատիկ, Ն/մ2

ամրություն

մետաղական կատուցվածքներ, ծածկի սալեր, մուտքի հարթակներ և ուղղորդիչներ

5000

qս1

ստատիկ, Ն/մ2

ճկվածք

մետաղական կատուցվածքներ, ծածկի սալեր, մուտքի հարթակներ

 4000

qա.շ.

շահագործման առավելագույնը  

Ն/մ2

ամրություն, ձգման և արգելակման բնութագրերը

շարժասանդուղքի տարրերը (աստիճանի ձգման և շարժաբեր շղթաների ուղղորդիչներ, շարժաբեր, արգելակ և այլն)

2000
(2,1-V )B

q բ.ժամ

միջին ժամային բեռնվածք, Ն/մ

անվանական հզորություն

ստորգետնյա շարժասանդուղքի էլեկտրաշարժիչ

0,83 qա.շ.

q մ.ժամ

միջին ժամային բեռնվածք, Ն/մ

անվանական հզորություն

վերգետնյա շարժասանդուղքի էլեկտրաշարժիչ

0,55 qա.շ.

q բ.համ.

համարժեք բեռնվածք, Ն/մ

դիմացկունություն, երկարակեցու-
թյուն

ստորգետնյա շարժասանդուղքի տարրեր

0,63 qա.շ.

q բ.համ.

համարժեք բեռնվածք, Ն/մ

դիմացկունություն, երկարակեցու-
թյուն

վերգետնյա շարժասանդուղքի տարրեր

0,42 qա.շ.

qբ.

բեռնվածքը բազրեփոկի վրա, Ն/մ

ձգման 
ամրություն

անվանական հզորություն

դիմացկունություն, երկարակեցու-
թյուն

բազրեփոկ, բազրեփոկի +շարժաբեր

0,01 qա.շ.
0,01 qա.շ.
0,01 q
համարժեք

 

 

 

 

 

  1. Շարժասանդուղքի տարրերի, մետաղական կատուցվածքների հաշվարկը, ամրության և ճկվածքի ստուգումներն իրականացվում են Կանոնների 29-րդ կետում նշված բեռնվածքներին համապատասխան, առանց շարժասանդուղքի և կառուցվածքային տարրերի սեփական զանգվածը հաշվի առնելով: Ընդ որում, ամրության հաշվարկի ժամանակ պաշարի գործակիցը որոշվում է որպես հարաբերություն քայքայող բեռնվածքի ամենամեծ ճիգի նկատմամբ, որը ծագում է հաշվարկվող տարրում Կանոնների 29-րդ կետում նշված համապատասխան բեռնվածքի դեպքում։
  2. Ձգման և շարժաբեր շղթաների համար ամրության պաշարի գործակիցները պետք է լինեն 7-ից ոչ պակաս, աստիճանների և բազրեփոկերի համար` 5-ից ոչ պակաս:
  3. Ձգման շղթաների ամրության փաստացի պաշարը որոշվում է փորձատեղի (ցուցադրավահանի) վրա: Դրա համար 200 հյուսքից ոչ ավելի խմբաքանակից ընտրվում են շղթայի երկուսից ոչ պակաս միատեսակ կտորներ (հյուսքեր) և փորձարկումով հասցվում են մինչև քայքայման: Թույլատրվում է շղթան չհասցնել մինչև քայքայման, եթե փորձարկումների ժամանակ բեռնվածքը գերազանցել է քայքայող բեռնվածքի 5 տոկոսը: Շղթայի յուրաքանչյուր հյուսքը պետք է ստուգվի ցուցադրավահանի վրա շահագործման բեռնվածքի դեպքում` հաշվարկային ձգումը 2 անգամ գերազանցող բեռնվածքով: Փորձարկումից հետո հյուսքը չպետք է ունենա մնացորդային ձևախախտումներ կամ շղթայի մասերի ապամամլվածքներ:

Աստիճանի ամրության փաստացի պաշարը պետք է որոշվի ցուցադրավահանի վրա աստիճանի փորձարկումով, ինչի համար ընտրում են պատրաստվող խմբաքանակից երկու նմուշ (աստիճանների առանցքներով) և փորձարկումով հասցնում մինչև քայքայման: Մեկ խմբաքանակ է համարվում աստիճանների խումբը, պատրաստված մեկ տարուց ոչ ավելի ժամանակահատվածում, 10000 հատից ոչ ավելի քանակությամբ` միասնական կատուցվածքային փաստաթղթերով և ձգման շղթաներ պատրաստող կազմակերպության միասնական տեխնոլոգիական գործընթացով: Յուրաքանչյուր պատրաստված կամ նորոգված աստիճանի՝ կախված աստիճանի լայնությունից (մմ), ամրությունը փորձարկվում է ցուցադրավահանի վրա հետևյալ համապատասխան ստատիկ բեռնվածքով Ն (կգ) ․ 

  • 1000 մմ   դեպքում ՝   3200 Ն  (320 կգ),
  • 800 մմ   դեպքում ՝     2400 Ն  (240 կգ),
  • 600 մմ   դեպքում՝      1600 Ն  (160 կգ) ։
  1. Նոր պատրաստված աստիճանների յուրաքանչյուր խմբաքանակից, երկուսից ոչ պակաս աստիճանների վրա, շարժասանդուղք նախագծող կազմակերպության մեթոդիկայի համաձայն, պետք է անցկացվեն դինամիկ փորձարկումներ: Դինամիկ փորձարկումների անցկացման մեթոդում պետք է հաշվի առնվեն սանդուղքաժապավենի վերևի կորագիծ հատվածների վրա գոյացող առավելագույն ճիգերը: Աստիճանը փորձարկումից հետո չպետք է ունենա մնացորդային ձևախախտումներ ու շեղումներ:
  2. qս2 բեռնվածքի ազդեցության տակ մետաղական կատուցվածքի առաձգական ճկվածքի սլաքը չպետք է գերազանցի ստորգետնյա շարժասանդուղքների համար` 1/1000-ը, իսկ վերգետնյա շարժասանդուղքների համար` թռիչքային մետաղական կատուցվածքների հենարանների միջև հեռավորության 1/750-ը:
  3. qս2բեռնվածքի ազդեցության տակ ծածկի սալերի առաձգական ճկվածքի սլաքը, հաշվի առնելով սալերի շինարարական ծածկույթի և սալերի սեփական զանգվածը, պետք է լինի թռիչքի 1/600-ից ոչ ավելի:
  4. qա.շ.  բեռնվածքի ազդեցության տակ վազկանիկների ուղղորդիչների առաձգական ճկվածքի սլաքը պետք է լինի թռիչքի մեծության 1/1000-ից ոչ ավելի, ընդ որում, կորագիծ ուղղորդիչների հաշվարկման ժամանակ պետք է հաշվի առնվեն լրացուցիչ ճիգերը ձգման շղթաներից:
  5. Հենարանների միջև 0,0025 մ2մակերեսի վրա մակերևույթին ուղղահայաց կիրառված 1500 Ն բեռնվածքի ազդեցության տակ ճաղաշարքի ծածկոցի առաձգական ճկվածքը չպետք է գերազանցի 4 մմ: Մնացորդային ձևախախտվածք չի թույլատրվում:
  6. qա.շ. առավելագույն ուղևորատար բեռնվածքով սանդուղքաժապավենը պահելու կամ շարժումը կասեցնելու ժամանակ աշխատանքային արգելակը պետք է ապահովի ոչ պակաս,քան արգելակման մոմենտի կրկնապատիկ պաշար:
  7. Երկու և ավելի աշխատանքային արգելակների կիրառման դեպքում, արգելակներից յուրաքանչյուրն առավելագույն բեռնվածքի տակ գտնվող սանդուղքաժապավենը պահելու կամ շարժումը կասեցնելու համար պետք է ունենան 1,1-ից ոչ պակաս արգելակման մոմենտի պաշար:
  8. Բազրեփոկի ամրության փաստացի պաշարն ստուգվում է բազրեփոկ պատրաստող կազմակերպությունում: Բեռնվածքն ընդունվում է Կանոների 29-րդ կետում նշված բեռնվածքին համապատասխան: Բազրեփոկի ամրության փաստացի պաշարի մեծությունը նշվում է բազրեփոկի հետ առաքվող տեխնիկական անձնագրում:

 

ԳԼՈՒԽ 9 ՇԱՐԺԱՍԱՆԴՈՒՂՔՆԵՐԻ ԵՌԱԿՑՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԵՏԱՂԱԿԱՆ ԿԱՏՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆՅՈՒԹԵՐԸ: ԵՌԱԿՑՈՒՄ ԵՎ ԵՌԱԿՑՄԱՆ ՈՐԱԿԻ ՍՏՈՒԳՈՒՄ

 

  1. Շարժասանդուղքի եռակցման պատասխանատու մետաղական կատուցվածքների տարրերի պատրաստման և նորոգման համար նյութերը (հիմնական և եռակցման) պետք է ընտրվեն` հաշվի առնելով սարքավորման շահագործման ջերմաստիճանային, տեղափոխման և հավաքակցման պայմանները:

Եռակցման պատասխանատու (հաշվարկային) մետաղական կատուցվածքներին են պատկանում  շարժասանդուղքի`

1)    աստիճանի հիմնակմախքը,

2) մեքենայական սրահի ամբարձիչ սարքավորման մետաղական կատուցվածքները,

3)  մուտքային հարթակը,

4)  ծածկերի հենոցը և սալերը, ինչպես նաև դրանց հենարանները,

5)  սանդուղքաժապավենի աշխատանքային ճյուղի ուղղորդիչները,

6)  արգելակների լծակները և հենոցները,

7)  գոտիների մետաղական կատուցվածքները,

8) սպասարկման հարթակների և ցանկապատերի առանձին կատուցվածքները: Շարժասանդուղքի յուրաքանչյուր բաղկացուցիչ մասի պատկանելությունը եռակցման պատասխանատու մետաղական կատուցվածքին պարտադիր պետք է արտացոլվի տեխնիկական փաստաթղթերում:

  1. Կիրառվող մետաղի համապատասխանությունն ստանդարտին պետք է հաստատվի մետաղի մատակարար կազմակերպության հավաստագրով կամ վերլուծության և փորձարկման եղանակով:
  2. Եռակցման տեխնոլոգիան պետք է մշակվի շարժասանդուղքի պատրաստումը, արդիականացումը կամ նորոգումն իրականացնող կազմակերպության կողմից, ընդ որում, 10 մմ-ից ավելի հաստությամբ եռակցվող մետաղական կատուցվածքների համար կարևոր հանգույցների եռակցումից հետո անհրաժեշտ է նախատեսել ջերմամշակում:
  3. Շարժասանդուղքի եռակցման պատասխանատու մետաղական կատուցվածքների համար կիրառվող եռակցման նյութերը պետք է ապահովեն մետաղի կարանների և եռակցման միացությունների մեխանիկական հատկությունները (ամրության սահման, հոսունության սահման, հարաբերական երկարացում, հարվածային մածուցիկություն): Կրող մետաղական կատուցվածքների եռակցման մեկ միացության մեջ տարբեր մակնիշի մետաղների կիրառման դեպքում մակահալված մետաղի մեխանիկական հատկությունները պետք է համապատասխանեն ամրության առավելագույն սահմանով մետաղի հատկություններին:
  4. Էլեկտրոդների տեսակը, հավելանյութի մետաղների, հալանյութերի և պաշտպանիչ գազերի մակնիշները պետք է նշված լինեն շարժասանդուղքների պատրաստման, արդիականացման կամ նորոգման տեխնոլոգիական փաստաթղթերում:
  5. Պատասխանատու մետաղական կատուցվածքների եռակցման միացությունները պետք է ունենան եռակցողի ազգանունը հավաստող դրոշմ, ինչպես նաև եռակցված կարանն ընդունած տեխնիկական պատասխանատու անձի դրոշմը: Եթե կարանի եռակցմանը մասնակցել են մի քանի եռակցողներ, ապա նրանցից յուրաքանչյուրը կատարված կարանի սկզբում և վերջում պետք է դնի իր դրոշմը, իսկ կարանի բրիգադով կատարման դեպքում դրվում է բրիգադավարի դրոշմը: Եռակցման միացումների դրոշմման համար կիրառվող եղանակը չպետք է վատթարացնի դրոշմանշվող պատրաստվածքների որակը, այն պետք է ապահովի դրոշմի պահպանումը` շարժասանդուղքի շահագործման ամբողջ ընթացքում:Դրոշմանշման եղանակը և տեղը պետք է նշված լինի գծագրերում։
  6. Շարժասանդուղքի պատրաստման, արդիականացման և նորոգման ժամանակ եռակցման միացությունների որակի ստուգումը պետք է իրականացվի`

1) արտաքին զննմամբ և չափումներով,

2) ճառագայթագրային կամ ուլտրաձայնային եղանակով,

3) ստուգանմուշների մեխանիկական փորձարկումներով,

4) չքայքայող վերահսկողության եղանակով կամ այլ եղանակներով: Եռակցման միացությունների ստուգման արդյունքները պետք է գրանցվեն շարժասանդուղքի տեխնիկական անձնագրում:

  1. Կանոնների 53-րդ և 54-րդ կետերում նշված արատների բացահայտման նպատակներով արտաքին զննման և չափման են ենթակա բոլոր եռակցման միացությունները:
  2. Միացությունների զննումը և չափումը պետք է անցկացվեն մինչև տասնապատիկ (10x) խոշորացմամբ օպտիկական սարքերի և չափիչ սարքերի օգտագործմամբ,կարանի ամբողջ երկարությամբ և երկու կողմից: Եթե եռակցման  միացության ներքին մակերեսը զննման համար անհասանելի է, ապա այն պետք է անցկացվի միայն արտաքին կողմից: Արտաքին զննումների և չափումների արդյունքներով պետք է կազմվի արձանագրություն:
  3. Ճառագայթագրային կամ ուլտրաձայնային կամ այլ վերահսկողության եղանակով ստուգման են ենթարկվում բոլոր հաշվարկային կցվանքային եռակցման միացությունները` ամբողջ ծավալով:
  4. Հպումային կետային եռակցմամբ կատարված եռակցման միացությունների մեխանիկական հատկությունների ստուգումն իրականացվում է տեխնոլոգիական նմուշի (փորձարկման) եղանակով:
  5. Արտաքին զննման և չափման, ճառագայթագրային, ուլտրաձայնային կամ այլ եղանակներով ստուգման, ինչպես նաև փորձանմուշների մեխանիկական փորձարկումների արդյունքներով եռակցման միացությունների որակի գնահատումը պետք է կատարվեն արտադրանքի ամրությունը և շահագործման հուսալիությունը նվազեցնող արատներով արտադրանքի թողարկումը բացառող և եռակցման միացությունների որակի գնահատման նորմեր պարունակող նորմատիվատեխնիկական փաստաթղթերին համապատասխան։
  6. Աղեղային եռակցմամբ կատարված եռակցման միացություններում չեն թույլատրվում հետևյալ արատները`

1) ճաքեր,

2) հալքածակեր,

3) թերաեռքեր,

4) մակահալվածքներ,

5) հիմնական մետաղի 0,5 մմ-ից ավելի խորությամբ, 20 մմ-ից ավելի երկարությամբ և միացության երկարության 10 տոկոսից ավելի գումարային երկարության կտրվածքներ

(հալախորշեր):

  1. Հպումային կետային եռակցմամբ կատարված բոլոր միացություններում չեն թույլատրվում հետևյալ արատները`

1) հալքածակեր,

2) ճաքեր,

3) թերաեռքեր,

4) կետերի շեղում` իրենց տեղակայման առանցքից և շարքում հարևան կետերի կենտրոնների միջև՝կետի տրամագիծը գերազանցող մեծությամբ,

5) կետերի միջուկի չափերի փոքրացում` ըստ տրամագծի մեծության` 25 տոկոսից ավելի,

6) արտաքին և ներքին ցայտեր,

7) էլեկտրոդներից մետաղի հաստության 25 տոկոսից ավելի խորությամբ ճմլվածքներ 25 % կետերի համար և մետաղի հաստության 20%-ից ավելի մնացած կետերի համար: Եռակցման միացությունների վրա առանց շտկման թույլատրվում են արատավոր կետեր` 5% չափով, պայմանով, որ արատավոր կետերի միջև լինեն հինգից ոչ պակաս որակյալ կետեր և արատավոր կետերը դասավորված չլինեն միացությունների սկզբում և վերջում: Շտկման ենթակա արատավոր կետերը պետք է լինեն մեկ եռակցման միացության վրա` կետերի ընդհանուր թվի 25 տոկոսից ոչ ավելի:

  1. Չեն թույլատրվում նաև այլ արատներ, որոնք ավելի են շարժասանդուղքի պատրաստման, նորոգման և արդիականացման համար տեխնիկական պայմաններով և չափորոշիչ փաստաթղթերով սահմանված նվազագույն նորմերի ցուցանիշներից:
  2. Մեխանիկական փորձարկումները կատարվում են մետաղական կատուցվածքների տարրերի պատրաստման պայմաններին լիովին համապատասխանող պայմաններում` եռակցման փորձանմուշների վրա միացությունների ամրության և առաձգական բնութագրերի համապատասխանության ստուգման նպատակներով:
  3. Եռակցման միացությունների մեխանիկական հատկությունների ստուգման համար փորձանմուշները պետք է իրականացվեն կցվանքային եռակցմամբ և փորձարկվեն ըստ ձգման և ծռման (ճկման): Մեխանիկական փորձարկումների արդյունքները համարվում են բավարար, եթե`

1) եռակցման կարանի ժամանակավոր դիմադրությունը և ճկվածքի անկյունը պակաս չեն մետաղի տվյալ մակնիշի համար ստանդարտով կամ տեխնիկական պայմաններով սահմանված դիմադրության և ճկվածքի անկյան սահմաններից.

2) ճկվածքի անկյունը 1000 -ից պակաս չէ: Հատկությունների այս ցուցանիշներն ընդունվում են որպես միջին: Փորձարկումների արդյունքների միջին մեծության պահպանման դեպքում, առանձին նմուշների համար,թույլատրվում է նշված ցուցանիշների նվազեցում`10 %-ից ոչ ավելի:

  1. Եռակցման միացությունների որակը համարվում է անբավարար, եթե ցանկացած տեսակի արտանշման դեպքում կհայտնաբերվեն արտաքին և ներքին արատներ, որոնք դուրս են գալիս շարժասանդուղքի պատրաստման, արդիականացման կամ նորոգման համար չափորոշիչ փաստաթղթերով սահմանված նվազագույն ցուցանիշների սահմաններից:

 

ԲԱԺԻՆ 2

ՇԱՐԺԱՍԱՆԴՈՒՂՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

ԳԼՈՒԽ 10ՇԱՐԺԱԲԵՐ

  1. Շարժասանդուղքների կառուցվածքի հիմնական բաղկացուցիչ մասերն են՝
  • շարժաբերը,
  • արգելակման համակարգը,
  • սանդուղքաժապավենը,
  • մուտքային հարթակները,
  • աստիճաների վազկանիկների ուղղորդիչները,
  • ճաղաշարքը,
  • բազրեփոկի սարքվածքը,
  • արգելափակման սարքերը,
  • կառավարման ապարատները։
  1. Շարժասանդուղքի գլխավոր շարժաբերը նախատեսված է շարժասանդուղքի սանդուղքաժապավենը Կանոնների 26-րդ կետում նշված շահագործման (անվանական) արագությամբ տեղաշարժման համար:
  2. Շարժասանդուղքի օժանդակ շարժաբերը նախատեսված է շարժասանդուղքի հավաքակցման, ապահավաքակցման աշխատանքների կատարման ժամանակ, տեխնիկական սպասարկման ժամանակ, ինչպես նաև վթարային արգելակի ապաարգելակման ժամանակ սանդուղքաժապավենը Կանոնների 26-րդ կետում նշված նորոգման արագությամբ տեղաշարժման համար:

 

ԳԼՈՒԽ 11ԱՐԳԵԼԱԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

  1. Շարժասանդուղքի շարժաբերը պետք է սարքավորված լինի աշխատանքային և վթարային արգելակներից բաղկացած արգելակման համակարգով:
  2. Նորմալ փակ տեսակի աշխատանքային արգելակը պետք է տեղակայվի պտույտափոխանցիչի մուտքային լիսեռի վրա:
  3. Աշխատանքային արգելակը պետք է գործի գլխավոր կամ օժանդակ շարժաբերի յուրաքանչյուր անջատման դեպքում, ինչպես նաև կառավարման շղթայի հոսանազերծման դեպքում:
  4. Չբեռնված շարժասանդուղքի դեպքում աշխատանքային արգելակով արգելակման ուղին սահմանվում է Կանոնների 26-րդ կետում նշված դանդաղեցումների հիման վրա` հաշվի առնելով արգելակի գործարկման ժամանակը և արգելակման մոմենտի պաշարի գործակիցը: Կարգավորման միջակայքը պետք է լինի 200 մմ-ից ոչ պակաս:
  5. Շարժասանդուղքը պետք է սարքավորված լինի ավտոմատ գործող վթարային արգելակով` տեղակայված գլխավոր շարժաբերի լիսեռի վրա:
  6. Վթարային արգելակը պետք է`

1) վայրէջքով աշխատող շարժասանդուղքը կանգնեցնի շարժման արագությունն անվանականից 30 տոկոս և ավելի գերազանցելու դեպքում,

2) վերելքով աշխատող շարժասանդուղքը կանգնեցնի սանդուղքաժապավենի շարժման ուղղության ինքնաբերաբար փոփոխման դեպքում,

3) շարժասանդուղքը կանգնեցնի աշխատանքային արգելակի խափանման դեպքում:

  1. Վթարային արգելակի խափանման կամ շարժաբերի և գլխավոր լիսեռի միջև կինեմատիկական կապի խախտման դեպքում վթարային արգելակը պետք է կանգնեցնի շահագործման առավելագույն բեռնվածքով բեռնված սանդուղքաժապավենը` Կանոնների 26-րդ կետում նշված մեծությունները չգերազանցող դանդաղեցումներով:
  2. Վթարային արգելակի էլեկտրասնուցումը պետք է իրականացվի մեկը մյուսին ինքնաբերաբար փոխարինող երկու անկախ սնման աղբյուրից: Նորմալ փակ արգելակի օգտագործման դեպքում թույլատրվում է էլեկտրասնուցում մեկ աղբյուրից:
  3. Արգելակների տարրերի (կոճղակներ, ձգաճոպաններ, զսպանակներ և այլն) փոխարինման դեպքում անհրաժեշտ է անցկացնել արգելակի աշխատունակության ստուգում և արդյունքների գրանցում` շարժասանդուղքի տեխնիկական անձնագրում:

 

ԳԼՈՒԽ 12ՍԱՆԴՈՒՂՔԱԺԱՊԱՎԵՆ

  1. Սանդուղքաժապավենի աստիճանի աշխատանքային մակերևույթը պետք է լինի ելուստների և իջվածքների տեսքով` տեղադրված շարժասանդուղքի առանցքի երկայնքով: Աստիճանի երեսարկը պետք է ավարտվի ճաղաշարքի մոտ` ելուստով: Աստիճանի երկու եզրային ելուստները և ելուստներին նախորդող իջվածքները յուրաքանչյուր կողմից պետք է ունենան վառ տարբերակվող գույներ:
  2. Սանդուղքաժապավենի աստիճանաճակատը կարող է ունենա ուղղաձիգ ելուստներ և իջվածքներ, որոնք պետք է զուգորդվեն աստիճանի երեսարկի ելուստների և իջվածքների հետ:
  3. Սանդուղքաժապավենի մշտական ձգվածությունը (ձգումն) ապահովելու համար պետք է նախատեսված լինեն ձգող սարքեր:

 

ԳԼՈՒԽ 13ՄՈՒՏՔԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՆԵՐ

  1. Շարժասանդուղքի սանդուղքաժապավենի վրա անվտանգ մուտքի և ելքի ապահովման համար անհրաժեշտ է կառուցել թեք սանդերքներով մուտքի հարթակներ, որոնց մակերևույթը պետք է լինեն ակոսավոր, իսկ սանդերքները` փոխարինելի:
  2. Մուտքի հարթակի կատուցվածքը պետք է ապահովի շարժասանդուղքի կանգնեցում` հարթակի տակ կողմնակի առարկաներ ընկնելու դեպքում:
  3. Մուտքի հարթակի կատուցվածքը պետք է ունենա սանդերքի ատամների նկատմամբ աստիճանի երեսարկի ճիշտ ուղղությունն ապահովող սարքվածք: Ընդ որում, պետք է ապահոված լինի աստիճանի երեսարկի ելուստների ազատ անցումը սանդերքի ատամների միջև, առանց փոխադարձ կողերին կպչելու։ Սանդերքի ատամների ծայրերը պետք է լինեն կլորացված և ընկղմված ձողային երեսարկի ելուստների միջև:
  4. Մուտքի հարթակների լուսավորվածությունը պետք է լինի 50 լք-ից ոչ պակաս:

 

ԳԼՈՒԽ 14ԱՍՏԻՃԱՆԵՐԻ ՎԱԶԿԱՆԻԿՆԵՐԻ ՈՒՂՂՈՐԴԻՉՆԵՐ

  1. Սանդուղքաժապավենի ձգող սարքի ուղղորդիչների կատուցվածքը պետք է յուրաքանչյուր կողմից ապահովի ձգող աստղանիվի ազատ տեղաշարժման հնարավորություն` շարժասանդուղքի առանցքի երկայնքով և ձգող սարքի արգելափակման գործարկում: Ուղղորդիչները և ուղղորդիչների կցվանքներն ուղեգծի բոլոր տեղամասերում պետք է ապահովված լինեն լայնական տեղաշարժումներից:
  2. Ուղղորդիչներն ուղևորատար գոտում պետք է ունենան աստիճանների հետևալ դիրքն ապահովող ուղեգիծ`

1) աստիճանների երեսարկը շարժման ամբողջ ուղու վրա պետք է պահպանի հորիզոնական դիրքն աստիճանների մուտքի մեկ հարթակից դեպի մյուսը: Թույլատրվում է աստիճանների երեսարկի 1:100-ից ոչ ավելի թեքություն,

2) մուտքի հարթակներից առաջ սանդուղքաժապավենի աստիճանները պետք է ունենան Կանոնների 27-րդ կետում նշված չափից ոչ պակաս երկարությամբ հորիզոնական տեղամասեր: Հորիզոնական տեղամասի վրա երկու հարակից աստիճանների բարձրության թույլատրելի տարբերությունը չպետք է գերազանցի 4 մմ-ը,

3) աստիճանների մուտքի հարթակի և հարթակին հաջորդող աստիճանի հորիզոնական տեղամասի միջև մակարդակների տարբերությունը ստորգետնյա շարժասանդուղքների համար չպետք է գերազանցի 30 մմ, վերգետնյա շարժասանդուղքների համար` 50 մմ:

 

ԳԼՈՒԽ 15ՃԱՂԱՇԱՐՔ

  1. Սանդուղքաժապավենի և բազրեփոկերի աշխատանքային ճյուղը պետք է շարժասանդուղքի մեխանիզմներից և մետաղակատուցվածքներից անջատված լինի ամուր, կոշտ, հարթ և հրակայուն երեսպատմամբ ճաղաշարքով:
  2. Ճաղաշարքի կատուցվածքը տեխնիկական սպասարկում պահանջող տեղերում պետք է լինի հեշտ քանդովի (համապատասխան գործիքի կիրառմամբ):
  3. Ճաղաշարքի ներքին հարթությունները կարող են պատրաստվել ուղղաձիգ կամ դեպի վեր լայնացող: Ճաղաշարքի կողային վահանակների վերևի եզրերի միջև հեռավորությունը պետք է լինի աստիճանի լայնությունից ավելի` ստորգետնյա շարժասանդուղքների համար` 200 մմ-ից ոչ պակաս, վերգետնյա շարժասանդուղքների համար` 100 մմ-ից ոչ պակաս:
  4. Սանդուղքաժապավենի կողմից ճաղաշարքի տարրերի (վահանակներ, շերտաձողեր, ճեղքակալներ) միջև հարթությունների անկումը` 3 մմ-ից ավելի չի թույլատրվում:
  5. Ծածկոցների կցվանքները չպետք է ունենան 0,5 մմ-ից ավելի անկում և պետք է բացառվի կցվանքների փոխադարձ շեղումը:
  6. Աստիճաններին նայող ծածկոցների մակերեսը պետք է խոչընդոտի ուղևորների կոշիկների ներքաշմանը: Արգելվում է ծածկոցների վրա սանդուղքաժապավենին նայող շերտաձողերի, ճեղքակալների տեղակայումը: Վահանակների և ճաղաշարքի ծածկոցների կցվանքներում թույլատրելի բացակը պետք է լինի 4 մմ-ից ոչ ավելի:
  7. Ճաղաշարքի վրա նախատեսվում է տեղակայել բարձրախոս, կապի վանդակներ, ինչպես նաև լուսատուներ և վարդակներ։

 

ԳԼՈՒԽ 16ԲԱԶՐԵՓՈԿԻ ՍԱՐՔՎԱԾՔ

  1. Շարժասանդուղքի երկու կողմում` ճաղաշարքի վրա, պետք է սարքավորված լինեն շարժվող բազրեփոկեր:
  2. Բազրեփոկերի շարժման արագությունը չպետք է տարբերվի աստիճանների շարժման արագությունից` ոչ ավելի, քան 2 տոկոսով:

 

ԳԼՈՒԽ 17ԱՐԳԵԼԱՓԱԿՄԱՆ ՍԱՐՔԵՐ

  1. Շարժասանդուղքը պետք է սարքավորված լինի արգելափակման համակարգերով,

որն անջատում է էլեկտրաշարժիչները սանդուղքաժապավենի հետ միասին հետևյալ դեպքերում՝

1) բազրեփոկի խզման, առավել ձգման կամ կանգառի դեպքում,

2) ձգող կայանի սայլակի մեկ կամ երկու աստղանիվի` դեպի շարժաբերի կողմը կամ հակառակ կողմը 30 մմ-ից ավելի տեղաշարժման դեպքում,

3) վթարային արգելակի պնդօղակի ապապտուտակման կամ պտուտակի դուրս ընկնելու դեպքում,

4) աշխատանքային կամ վթարային արգելակների գործարկման դեպքում,

5) աշխատանքային արգելակի էլեկտրամագնիսի խարսխի սարքվածքի ընթացքի պաշարը սահմանվածից պակաս լինելու դեպքում,

6) մուտքի հարթակի բարձրացման դեպքում,

7) շարժասանդուղքների միջև անցումի ցանկացած տեղում կամ ճաղաշարքի վահանակների հետևում «Կանգ» սարքի, ինչպես նաև «Կանգ» անջատիչների վրա ներազդելու դեպքում,

8) մուտքի հարթակների առջև աստիճանի բարձրացման կամ իջեցման դեպքում,

9) ներքևի կորագիծ տեղամասում ուղղորդիչների վրայից բազրեփոկի դուրս ընկնելու դեպքում,

10) ծածկի սալերը շուռ գալու կամ հանվելու դեպքում (վերգետնյա շարժասանդուղքների համար),ընդ որում,նորոգման աշխատանքների կատարման համար պետք է նախատեսված լինի օժանդակ շարժաբերից շարժասանդուղքի գործարկումը թույլ տվող սարքվածք,

11) աշխատող շարժասանդուղքի էլեկտրասնուցումը հոսանահատիչով անջատելու դեպքում,

12) շարժաբեր շղթայի խզման կամ սահմանված չափից ավելի արտաձգման դեպքում: Նշված արգելափակման սարքերը պետք է կատարված լինեն այնպես, որպեսզի արգելափակման սարքերից ցանկացածի գործարկման դեպքում (բացի աշխատանքային և վթարային արգելակների, մուտքի հարթակների արգելափակումների) շարժասանդուղքի աշխատանքի գործարկումը հնարավոր լինի միայն արգելափակման սարքերի ստիպողաբար նախնական դիրքի բերելուց հետո:

  1. Շարժասանդուղքի վերևի և ներքևի մասերում երկու կողմերում պետք է տեղակայված լինեն շարժասանդուղքի անհետաձգելի կանգնեցման համար, ոչ ինքնավերադարձվող անջատիչներ` «Կանգ» ազդանշանի գրառումով: Արգելափակումների գործարկման դեպքում պետք է միանա ազդանշան, որը ցույց կտա, թե արգելափակումներից որը հանգեցրեց շարժասանդուղքի կանգնեցմանը:
  2. Շարժասանդուղքի կատուցվածքը պետք է բացառի գլխավոր և օժանդակ շարժաբերների միաժամանակյա աշխատանքը:
  3. Շարժասանդուղքների վրա ցանկացած կառավարման կետից պետք է բացառվեն հակառակ ուղղությամբ ուղևորներով շարժասանդուղքի սխալմամբ գործարկում տալը:

 

ԳԼՈՒԽ 18ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՊԱՐԱՏՆԵՐ

  1. Շարժասանդուղքի կառավարման համակարգն, անկախ շարժասանդուղքի ուղևորներով բեռնվածքից, գործարկման ժամանակ պետք է ապահովի Կանոնների 26-րդ կեում նշված արագացումները:
  2. Շարժասանդուղքի բեռնվածքով գործարկման և կանգնեցման համար, վերևի և ներքևի մուտքի հարթակների մոտ, պետք է տեղակայված լինեն մատչելի, տեսանելի և հասանելի կառավարման կետեր` միայն սպասարկող անձնակազմի համար:
  3. Շարժասանդուղքները կարող են սարքավորված լինել հեռակառավարման կետերով, ինչպես շարժասանդուղքի տեղադրման գոտում, այնպես էլ գոտուց դուրս:
  4. Ուղևորներով շարժասանդուղքի գործարկումը հեռակառավարման կետից թույլատրվում է միայն այն դեպքում, երբ ապահովված է շարժասանդուղքի վրա ուղևորներին դիտելու հնարավորությունը կամ շարժասանդուղքի մոտ գտնվող անձնակազմի հետ ապահովված է խոսակցական կապ` ուղևորներին գործարկման մասին նախազգուշացնող տեղեկատվություն տալու համար:
  5. Թույլատրվում է շարժասանդուղքը սարքավորել ավտոմատ գործարկման և կանգառի սարքերով։ Ավտոմատ գործարարկումը կարող է իրականացվել միայն շարժասանդուղքի վրա ուղևորների բացակայության դեպքում, բացառությամբ էլեկտրամատակարարման հանկարծակի անջատման դեպքերի՝ բարձրախոս կապի միջոցով նախազգուշական տեղեկատվություն տալով:
  6. Շարժասանդուղքի օժանդակ շարժաբերի կառավարման համար պետք է նախատեսված լինեն`

1) մնայուն կառավարման կետեր` տեղակայված գլխավոր լիսեռի մոտակայքում, աստիճանի հանման սարքի մոտ (ստորգետնյա շարժասանդուղքների համար) և ձգման խցիկում,

2) կառավարման շարժական կետեր և կետերի միացման համար խրոցային վարդակներ,

3) վթարային արգելակի մետաղակատուցվածքների վրա տեղակայված վայրէջքի և վերելքի գործարկման կոճակներ: Այդ կոճակները միաժամանակ պետք է զուգահոսագծով միացնեն արգելափակման շղթայի հպակները, որոնք անջատվում են վթարային արգելակի գործարկման դեպքում:

  1. Կառավարման շարժական կետերի համար խրոցային վարդակները պետք է տեղակայվեն շարժաբերի և ձգման խցիկի մետաղակատուցվածքների վրա, իսկ ստորգետնյա շարժասանդուղքների վրա, բացի մետաղակատուցվածքներից՝ շինության թեք հատվածում ճաղաշարքի վրա մի կողմից, և շարժասանդուղքի յուրաքանչյուր կողմից անցումներում` իրարից 20 մ-ից ոչ ավելի հեռավորության վրա:
  2. Կառավարման շարժական կետի կոճակները պետք է կատարված լինեն այնպես, որ բացառվի կոճակների պատահական միացումը: Շարժասանդուղքի շարժումը պետք է իրականացվի միայն հատուկ բանալիով, լրացուցիչ հպակի միակցման դեպքում և համապատասխան ուղղության կոճակի սեղմման դեպքում: Բացի նշվածից, շարժական կետը պետք է սարքավորված լինի «Կանգ» ազդանշանի գրառումամբ` անջատիչով, որը ցույց կտա շարժման` «Վերելք» և «Վայրէջք» ուղղությունները:

 

ԲԱԺԻՆ 3

ՇԱՐԺԱՍԱՆԴՈՒՂՔԻ ՏԵՂԱԿԱՅՈՒՄԸ, ՀԱՎԱՔԱԿՑՈՒՄԸ, ՓՈՐՁԱՐԿՈՒՄԸ ԵՎ

ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ

 

ԳԼՈՒԽ 19 ՇԱՐԺԱՍԱՆԴՈՒՂՔԱՅԻՆ ՍՐԱՀՆԵՐԸ ԵՎ ՇԱՐԺԱՍԱՆԴՈՒՂՔԻ ՏԵՂԱԿԱՅՈՒՄԸ

 

  1. Շարժասանդուղքի շինարարական կատուցվածքները պետք է հաշվարկված լինեն ուղևորների առավելագույն բեռնվածքի համար: Շարժասանդուղքին հարող շենքերի ծածկերը պետք է հաշվարկվեն հավաքակցման և փոխադրամիջոցների ու շարժասանդուղքի հանգույցների ծանրաբեռնվածության համար:
  2. Սրահները, որոնցում տեղակայվում են ստորգետնյա շարժասանդուղքները, պետք է ունենան շարժասանդուղքի հավաքակցման և ապահավաքակցման հնարավորություններ, ինչպես նաև շարժասանդուղքի և հանգույցների զննման և սպասարկման համար մոտեցում ապահովող չափեր:

Այդ նպատակով պետք է նախատեսված լինեն`

1) սրահներ` շարժաբերի, էլեկտրասարքավորման, կառավարման համակարգերի սարքավորումների համար ,

2) սրահ` ձգող սարքի (ձգման խցիկ) տեղակայման համար,

3) շարժասանդուղքի երկայնքով անցումներ` այն թեք մասում սպասարկելու համար: Անցումների բացակայության դեպքում պետք է լինի հնարավորություն բաղկացուցիչ մասերի սպասարկման համար` սանդուղքաժապավենի և ճաղաշարքի անցքերի միջով,

4) ապահավաքակցման հոր կամ ապահավաքակցման խցիկ:

  1. Շարժասանդուղքների տեխնիկական սպասարկման ապահովման նպատակով մեքենայական սրահի անմիջական մոտակայքում, հերթապահ անձնակազմի համար սանիտարական և հիգիենիկ նորմերին համապատասխան, պետք է նախատեսված լինեն կենցաղային շինություններ, ինչպես նաև շինություններ` պահեստամասերի, վառելիքաքսուկային և այլ նյութերի պահման ու արհեստանոցների համար:
  2. Վերգետնյա շարժասանդուղքի կատուցվածքը պետք է ապահովի հասանելիություն շարժասանդուղքի հիմնական մասերին և հնարավորություն` սանդուղքաժապավենի, ճաղաշարքի և ծածկի սալերի սպասարկման, հավաքակցման և ապահավաքակցման համար:
  3. Ստորգետնյա շարժասանդուղքի հիմքերի, մեքենայական սրահի, ձգման խցիկի կողմնային պատի միջև անցումի լայնությունը սահմանվում է ելնելով հավաքակցման և ապահավաքակցման ապահովման պայմաններից, բայց 900 մմ-ից ոչ պակաս: Շարժասանդուղքի վերհանման բարձրությունը մինչև 15 մ դեպքում, թույլատրվում է մեքենայական սրահում անցումի մեկ կողմից լայնությունը նվազեցնել մինչև 750  մմ, երեք  շարժասանդուղքի տեղակայման դեպքում, իսկ երկու շարժասանդուղքի տեղակայման դեպքում՝ մինչև 600 մմ:
  4. Մեքենայական սրահի կամ ձգման խցիկի բարձրությունը հատակից մինչև ծածկի հեծանները կամ ամբարձիչ սարքավորումների կախովի ուղիները, պետք է լինեն մեքենայական սրահի համար` 2400 մմ-ից ոչ պակաս, ձգման խցիկի համար` 2000 մմ-ից ոչ պակաս:
  5. Հարակից շարժասանդուղքների ելուստներով մասերի միջև և դրանց ցանկապատումների միջև անցումների լայնությունը, ինչպես նաև կողային անցումների լայնությունը եզրային շարժասանդուղքների մոտ, պետք է լինի 500 մմ-ից ոչ պակաս, բարձրությունը` 1800 մմ-ից ոչ պակաս: Շրջանաձև թունելների դեպքում՝ ձգող կայանքների միջև և միջշարժաբերային տեղերում (գլխավոր շարժաբերային լիսեռի մոտ և հիմքերի միջև), ինչպես նաև աստիճանների մակերևույթի մակարդակի հարթության վրա կողային անցումներում թույլատրվում է անցումների լայնության նվազեցում` մինչև 400 մմ:
  6. Մեքենայական սրահը պետք է ունենա ոչ պակաս, քան երկու ելք` սարքավորված փակվող դռներով:
  7. Ձգման խցիկը, հարմար և անվտանգ ելքի համար, շարժասանդուղքի ներքևի մուտքի հարթակի մոտ պետք է ունենա ներսից փակվող ելանցք կամ դուռ: Ձգման խցիկը պետք է մեկուսացված լինի շարժասանդուղքային սարքավորման սպասարկմանը և պահպանմանը չվերաբերող այլ շինություններից:
  8. Ձգման խցիկը պետք է ունենա մուտքային սանդուղք, որը կարող է պատրաստվել ինչպես թեք, այնպես էլ ուղղաձիգ: Թեք սանդուղքը (750և պակաս թեքության անկյունով) պետք է սարքավորված լինի ճաղերով և ունենա 120 մմ-ից ոչ պակաս խորությամբ աստիճաններ: Ուղղաձիգ սանդուղքը (750-ից ավելի թեքության անկյունով) պետք է լինի 600 մմ-ից ոչ պակաս լայնությամբ, աստիճանների միջև հեռավորությունը` 300 մմ-ից ոչ ավելի: Ուղղաձիգ սանդուղքի աստիճանները պետք է առնվազն 150 մմ հեռու կանգնած լինեն պատերից և այլ շինարարական կատուցվածքներից: Սանդուղքի 5 մ-ից ավելի բարձրության դեպքում` սկսած 3 մ-ից պետք է տեղակայված լինեն ցանկապատեր` աղեղների տեսքով:
  9. Մեքենայական սրահը պետք է ունենա մուտքային սանդուղք, որն սկզբի և վերջին մասերում պետք է ունենա սանդուղքի լայնությանը՝900 մմ-ից ոչ պակաս, հավասար ազատ հարթակներ, ճաղեր և 200 մմ-ից ոչ ավելի բարձրությամբ հարթ հորիզոնական աստիճաններ: Սանդուղքի թեքության անկյունը պետք է լինի 450-ից ոչ ավելի:
  10. Մեքենայական սրահը և սրահին հարող ապահավաքակցման հորը և ապահավաքակցման խցիկը պետք է սարքավորված լինեն ամբարձիչ սարքավորումներով` շարժաբերի տարրերի հավաքակցման, ապահավաքակցման և տեղափոխման համար: Անշարժ ամբարձիչ սարքավորման տեղակայման անհնարինության դեպքում պետք է նախատեսվեն շարժական ամբարձիչ սարքավորումներ, ինչի համար խցիկը պետք է ունենա հիդրոմեկուսացմամբ սարքավորված ելանցք, որը պետք է բացվի դեպի դուրս և ունենա հանովի ցանկապատ:
  11. Շարժասանդուղքի մեքենայական սրահը, շարժասանդուղքներ մտնելուց առաջ ուղևորահոսքերի ազատ տեղաշարժը կարգավորող ազատ գոտին (տարածությունը), համաձայն սանիտարահիգիենիկ պահանջների, պետք է սարքավորված լինի ջեռուցմամբ և օդափոխությամբ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2004 թվականի օգոստոսի 4-ի N 83-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV– 12.02.01-04 «Ջեռուցում, օդափոխում և օդի լավորակում» շինարարական նորմերին և կանոններին համապատաuխան:
  12. Շարժասանդուղքների միջև անցումներում, ինչպես նաև եզրային շարժասանդուղքի և շինարարական կատուցվածքների միջև անցումներում, շարժասանդուղքային թունելի թեք մասի երկայնքով պետք է սարքավորված լինեն մշտական թեքության անկյունով աստիճաններ` 350 մմ-ից ոչ պակաս լայնությամբ և 200 մմ-ից ոչ ավելի բարձրությամբ:
  13. Շարժասանդուղքի մուտքի առջևի հարթակների վրա չպետք է լինեն ուղևորների անցումը խոչընդոտող առարկաներ: Թույլատրվում է ուղևորների հոսքերի ուղղորդման համար տեղակայել շարժական արգելապատնեշներ և ցանկապատեր, ինչպես նաև խցիկներ` ուղևորների հոսքին հետևող սպասարկող անձնակազմի համար:
  14. Շարժասանդուղքներ մտնելուց առաջ, պետք է նախատեսված լինի 2,3 մ ոչ պակաս բարձրությամբ,ճաղաշարքի եզրից առավելագույնը 4,5 մ և նվազագույնը 2,5 մ երկարությամբ և բազրեփոկերի յուրաքանչյուր կողմից բազրեփոկերի արտաքին եզրերի միջև հեռավորությանը գումարած 80 մմ ոչ պակաս հեռավորությանը հավասար լայնությամբ  ուղևորահոսքերի ազատ տեղաշարժը կարգավորող ազատ գոտի (տարածություն):
  15. Առանց միջանկյալ ելքերի, հաջորդաբար շարժասանդուղքների մի քանի խմբերի տեղակայման դեպքում, շարժասանդուղքները պետք է ունենան նույն տեսական արտադրողականությունը ու թողունակությունը և շարժասանդուղքների միջև ազատ գոտու երկարությունը պետք լինի ոչ պակաս, քան 4,5 մ։
  16. Ուղղաձիգ հեռավորությունը` շարժասանդուղքի աստիճանի երեսարկի մակարդակից մինչև սրահի թունելի տանիքը կամ ելուն մասերը (հեծաններ, ճարտարապետական զարդաքանդակներ, լուսավորիչ արմատուրներ, գովազդային վահանակներ և այլն) պետք է լինի 2300 մմ-ից ոչ պակաս: Հեռավորությունը բազրեփոկի եզրից մինչև հարող ուղղաձիգ պատը, հատակադիր ջահը և ճաղաշարքի վրա տեղակայված այլ լուսատուներ պետք է լինեն 80 մմ-ից ոչ պակաս:
  17. Եթե հեռավորությունը վերգետնյա շարժասանդուղքի բազրեփոկի առանցքից մինչև հարակից շարժասանդուղքի բազրեփոկի առանցքը պակաս է 500 մմ-ից, ապա հարակից շարժասանդուղքի ներքևի եզրի հետ փոխհատման գոտում պետք է նախատեսված լինի ապահովիչ վահանակ: Վահանակի հետահար եզրը պետք է լինի հարթ, կլորացված և ուղղաձիգով ունենա 250 մմ-ից ոչ պակաս բարձրություն:
  18. Ստորգետնյա շարժասանդուղքների մեքենայական սրահում և ձգման խցիկում, ինչպես նաև վերգետնյա շարժասանդուղքների վերևի և ներքևի մասերում, էլեկտրացանցից շարժական լամպերի սնուցման համար պետք է տեղակայված լինեն խրոցակային վարդակներ` 42 Վ-ից ոչ ավելի լարումով: Խրոցակային վարդակները շարժասանդուղքային թունելով պետք է տեղակայվեն իրարից 20 մ-ից ոչ ավելի հեռավորության վրա: Շարժական էլեկտրասարքավորումների (եռակցման ապարատներ, էլեկտրագործիքներ և այլն) միացման համար մեքենայական սրահում և ձգման խցիկում պետք է նախատեսված լինեն էլեկտրասնուցման կետեր:
  19. Օդաճնշակային գործիքի միացման համար, էլեկտրաէներգիայի անջատման դեպքում, շարժասանդուղքային թունելի կառուցվածքների միջև անցումներից մեկում հարկավոր է տեղադրել թեք տեղաբաշխվածությամբ խողովակ`յուրաքանչյուր 25 մ-ի վրա տեղակայված խողովակապտուկով և փականով,այդ թվում՝ մեքենայական սրահում մեկ խողովակապտուկով փական՝ սեղմված օդի առքի համար:

 

ԳԼՈՒԽ 20 ՇԱՐԺԱՍԱՆԴՈՒՂՔՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿՑՈՒՄԸ, ՆՈՐՈԳՈՒՄԸ, ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄԸ (ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄԸ)

 

  1. Շարժասանդուղքի հավաքակցման, նորոգման, արդիականացման աշխատանքների կազմակերպումը, ճոպանասարքային և ամբարձատեղափոխման աշխատանքները` ներառյալ շարժասանդուղքներով բեռների տեղափոխումը, պետք է կատարվեն ճոպանասարքային և բեռնաբարձման-բեռնաթափման աշխատանքների կատարման և շարժասանդուղքներով բեռների տեղափոխման տեխնիկական անվտանգության հրահանգներին համապատասխան:
  2. Յուրաքանչյուր նոր հավաքակցվող շարժասանդուղքի լրակազմը հավաքակցող կազմակերպության հանձնելիս պետք է համալրված լինի`

1) անձնագրով,

2) տեղակայման գծագրով,

3) սկզբունքային էլեկտրական գծապատկերով` գծապատկերի տարրերի ցանկով,

4) միացումների էլեկտրական գծապատկերով,

5) տեխնիկական նկարագրությամբ,

6) շահագործման հրահանգով,

7) հավաքակցման, գործարկման, կարգաբերման և փորձավարման հրահանգով,

8) պահեստամասերի ցուցակով,

9) շարժասանդուղքի հավաքման համար ճարտարապետահատակագծային առաջադրանքի, տեխնիկական պայմանների պահանջներին համապատասխան միավորների և մասերի գծագրերով,

10) շարժասանդուղքի հետ մատակարարվող փաստաթղթերի ցանկով:

  1. Շարժասանդուղքների հավաքակցման ժամանակ հավաքակցող կազմակերպությունը պարտավոր է միջոցներ ձեռնարկել հավաքակցման և շահագործման ընթացքում բացահայտված կատուցվածքային և շարժասանդուղքների անվտանգ շահագործման վրա ազդող թերությունների վերացման համար:
  2. Շարժասանդուղքների հիմնանորոգումը պետք է կատարվի մասնագիտացված կազմակերպության կողմից հաստատված` շարժասանդուղքների հիմնանորոգման ուղեցույցով սահմանված պահանջներով:
  3. Շարժասանդուղքի հիմնանորոգման համար հիմք է հանդիսանում շարժասանդուղքի տեխնիկական անձնագրով, շահագործման հրահանգով և հաստատված հիմնանորոգման ուղեցույցով սահմանված ժամկետները և պահանջները, ինչպես նաև շարժասանդուղքի փաստացի տեխնիկական վիճակը:
  4. Շահագործման մեջ գտնվող շարժասանդուղքի արդիականացումը (վերակառուցումը) և հիմնական հանգույցների կատուցվածքի, էլեկտրաշարժաբերի և այլ փոփոխությունները, որոնք փոփոխում են շարժասանդուղքի անձնագրային տվյալները, թույլատրվում է իրականացնել շարժասանդուղքի նախագիծը մշակած կազմակերպության կամ լիցենզավորված մասնագիտացված կազմակերպության դրական եզրակացության առկայության դեպքում:
  5. Հիմնանորոգման, արդիականացման (վերակառուցման) ավարտից հետո աշխատանքներն իրականացնող կազմակերպությունը պետք է շարժասանդուղքի սեփականատիրոջը ներկայացնի արդիականացման աշխատանքների ավարտական ակտ: Ակտում պետք է արտացոլված լինեն շարժասանդուղքի կատուցվածքում կամ էլեկտրաշարժաբերում կատարված բոլոր փոփոխությունները և գծապատկերները:

 

ԳԼՈՒԽ 21. ՇԱՐԺԱՍԱՆԴՈՒՂՔԻ ՓՈՐՁԱՎԱՐՈՒՄԸ, ՓՈՐՁԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ

 

  1. Շարժասանդուղքի հավաքակցումից, հիմնական նորոգումից, արդիականացումից (վերակառուցումից) հետո պետք է ենթարկվի ընդունման-հանձնման փորձարկումների, իսկ շահագործման ընթացքում` պարբերական փորձարկումների:
  2. Յուրաքանչյուր վերգետնյա շարժասանդուղք հավաքված վիճակում, առանց բեռնվածության, ընդհանուր աշխատանքի պայմաններում, պետք է ենթարկվի փորձավարման 12 ժամ տևողությամբ` 6-ական ժամ` յուրաքանչյուր ուղղությամբ: Փորձավարման ժամանակ կարգաբերման և կարգավորման համար թույլատրվում են կանգառներ` 30 րոպեից ոչ ավելի տևողությամբ: Խախտվածքների վերացման համար` ավելի երկար կանգառի անհրաժեշտության դեպքում, փորձավարումը պետք է կրկնել նորից: Անջատովի միջահարկային շարժասանդուղքները փորձավարման են ենթարկվում կիրառման տեղում:
  3. Յուրաքանչյուր նոր տեղակայված ստորգետնյա շարժասանդուղքի փորձավարումն անցկացվում է կիրառման տեղում` առանց բեռնվածության, ընդհանուր աշխատանքի պայմաններում`գլխավոր շարժաբերից 48 ժամ անընդհատ աշխատանքի տևողությամբ` 24-ական ժամ` յուրաքանչյուր ուղղությամբ: Փորձավարման ժամանակ կարգաբերման և կարգավորման համար թույլատրվում են կանգառներ` 90 րոպեից ոչ ավելի տևողությամբ: Խախտվածքների վերացման համար` ավելի երկար կանգառի անհրաժեշտության դեպքում փորձավարումը պետք է կրկնել նորից:
  4. Արդիականացման կամ հիմնանորոգման ենթարկված շարժասանդուղքի փորձավորումը կատարվում է շարժասանդուղքի տեխնիկական անձնագրի հարաչափերով, ինչպես նաև Կանոններով սահմանված պահանջններին համապատասխան:
  5. Եթե արդիականացման (վերակառուցման) ժամանակ փոփոխվում են շարժասանդուղքի էլեկտրամեխանիկական բնութագրերը (արագությունը, արագացումը գործարկման ժամանակ, դանդաղեցումն արգելակման ժամանակ), պտտվող մասերի իներցիայի մոմենտը կամ ուղևորների անվտանգության վրա ազդող հանգույցների կատուցվածքը (շղթաներ, աստիճաններ, արգելակներ, գլխավոր շարժաբերի շարժիչը), այդ դեպքում շարժասանդուղքի փորձարկումները պետք է կատարվեն աշխատանքային լրիվ բեռնվածքով:
  6. Շահագործման նախապատրաստված շարժասանդուղքի գործարկումը և շահագործումն արգելվում է, եթե բացահայտվել են`

1) շարժասանդուղքի կատուցվածքի, տարրերի, բաղկացուցիչ մասերի և շարժասանդուղքային սրահների անհամապատասխանություն նախագծային փաստաթղթերին, ինչպես նաև Կանոններով սահմանված պահանջների նկատմամբ,

2) շարժասանդուղքի անվտանգ շահագործման վրա ազդող անսարքություններ, որոնք չեն կարող վերացվել զննման, ստուգման կամ վկայագրման ընթացքում,

3) տեխնիկական անվտանգության ապահովման բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կարգադրագրով՝ շարժասանդուղքը կամ դրանում օգտագործվող տեխնիկական միջոցները, տեխնոլոգիական սարքավորումները, շենքերն ու շինությունները չեն համապատասխանում «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» և «Քաղաքաշինության մասին» օրենքներով սահմանված պահանջներին, շարժասանդուղքը որպես ԱՎՕ սահմանված կարգով չի անցել տեխնիկական անվտանգության փորձաքննություն կամ չի գրանցվել ռեեստրում,

 4) նշանակված չեն տեխնիկական պատասխանատու անձինք` շարժասանդուղքի սարքին վիճակի պահման և անվտանգ շահագործման համար,

5) շարժասանդուղքը հավաքակցված է նախագծային փաստաթղթերից շեղումներով,

6) շարժասանդուղքի նախագծային փաստաթղթերը հաստատվել են առանց տեխնիկական անվտանգության դրական փորձագիտական եզրակացության կամ շարժասանդուղքի համապատասխանությունը նախագծային փաստաթղթերին հավաստված չի տեխնիկական անվտանգության դրական փորձագիտական եզրակացությամբ։

  1. Շարժասանդուղքի հավաքակցումը կամ արդիականացումը (վերակառուցումը) իրականացնող կազմակերպությունն աշխատանքներն ավարտելուց հետո, գլխավոր կապալառու կազմակերպության հետ, մասնակցությամբ նաև ընդունման համար շարժասանդուղքի սեփականատիրոջ կամ շահագործող անձի, պետք է կազմակերպեն շարժասանդուղքի զննում, ստուգում և փորձարկում, շարժասանդուղքի տեխնիկական փաստաթղթերով (տեխնիկական անձնագիր, շահագործման հրահանգ և այլն) նախատեսված ամբողջ ծավալով: Շարժասանդուղքի զննման, ստուգման և փորձարկման անցկացման դրական արդյունքների հիման վրա, պետք է կազմվի շարժասանդուղքի սարքին վիճակի և տեխնիկական պատրաստության մասին ակտ և այն փոխանցվի շարժասանդուղքի սեփականատիրոջը կամ շահագործող անձին: Նշված ակտի հետ միասին հավաքակցող կազմակերպության կողմից պետք է փոխանցվեն նաև Կանոնների 123-րդ կետում նշված փաստաթղթերը, ինչպես նաև հետևյալ փաստաթղթերը`

1) սարքավորման (ներառյալ մետաղական թիթեղից պատրաստված ճաղաշարքի) հողանցման և տարրերի զննման ստուգման արձանագրությունը,

2) ուժային էլեկտրասարքավորման, կառավարման և ազդանշման շղթաների, ուժային և լուսավորման էլեկտրահաղորդագծերի մեկուսացման դիմադրության ստուգման արձանագրությունը,

3) սանդուղքաժապավենի ուղղորդիչների տեղակայման մարկշեյդերական չափումների արձանագրությունը (ստորգետնյա  շարժասանդուղքների համար),

4) փակ (թաքնված) աշխատանքների զննման ակտը:

  1. Նոր տեղակայված, արդիականացված (վերակառուցված) կամ հիմնանորոգված շարժասանդուղքը մինչև շահագործման մեջ մտցնելը, «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքով սահմանված կարգով, պետք է ենթարկվի տեխնիկական անվտանգության փորձաքննության։
  2. Տեխնիկական անվտանգության փորձաքննություն իրականացնող մարմնի կողմից շարժասանդուղքի տեխնիկական անվտանգության փորձաքննությունը, ինչպես նաև շարժասանդուղքի սեփականատիրոջ կամ շահագործող անձի համապատասխան մասնագետների կողմից տեխնիկական վկայագրումը նպատակ ունի հաստատելու, որ`
    • շարժասանդուղքը համապատասխանում է իր տեխնիկական անձնագրում նշված

հարաչափերին, ինչպես նաև Կանոնների սահմանված պահանջներին,

2) շարժասանդուղքն ամբողջությամբ գտնվում է անվտանգ աշխատանքն ապահովող սարքին վիճակում:

Տեխնիկական վկայագրում իրականացնելու ժամանակ, շարժասանդուղքի լրակազմ տեխնիկական փաստաթղթերով նախատեսված պահանջներին, ծավալներին և ցուցմուներին համապատասխան, շարժասանդուղքի տարրերը և պատասխանատու կառուցվածքները պետք է ենթարկվեն զննման և ստուգման։

  1. Տեխնիկական վկայագրման ժամանակ իրականացվող զննումը, ստուգումը, հետազննությունը և ուսումնասիրությունը պետք է վերաբերեն  հետևյալին`

1) շարժասանդուղքի սպասարկման կազմակերպմանը,

2) տեխնիկական փորձագետի փորձագիտական եզրակացությունների հիման վրա տրված միջոցառումների կատարմանը,

3) նախագծային կամ չափորոշիչ փաստաթղթերի և տեխնիկական պայմանների պահանջներին շարժասանդուղքի տեղակայման և սրահների չափերի համապատասխանությանը,

4) շարժասանդուղքի համալիրի բոլոր տարրերի սարքինությանը և աշխատունակությանը,

5) շարժասանդուղքի վկայագրման արդյունքների ձևակերպմանը:

  1. Շարժասանդուղքի սպասարկման համար սահմանված պահանջների կատարման

վերաբերյալ անհրաժեշտ է ստուգել`

1) շարժասանդուղքի տեխնիկական անձնագրի պարունակությունը և գրանցումների առկայությունը, պատասխանատու անձի ստորագրությունը, նրա նշանակման հրամանի համարը և ամսաթիվը,

2) շարժասանդուղքի շահագործման փաստաթղթերի առկայությունը,

3) շարժասանդուղքն սպասարկող անձնակազմի ուսուցման, գիտելիքների ստուգման և որակավորման կազմակերպումը:

  1. Շարժասանդուղքի տեղակայման և սրահների չափերի համապատասխանության ստուգումը կատարվում է միայն նոր հավաքակցված շարժասանդուղքի, ինչպես նաև արդիականացված (վերակառուցված) շարժասանդուղքի շահագործման մեջ մտցնելու ժամանակ:
  2. Շարժասանդուղքի համալիրի սարքինության և աշխատունակության վերաբերյալ անհրաժեշտ է ստուգել շարժասանդուղքի `

1) աշխատանքային և վթարային արգելակների կարգավորման և գործողության ճշտությունը` չափելով բացակների և բաղկացուցիչ մասերի չափերը, սանդուղքաժապավենի աշխատանքային և վթարային արգելակներով կանգնեցման ժամանակ արգելակման ուղիների չափերը,

2) շարժասանդուղքի բոլոր շղթաների, հիմնակմախքի և աստիճանների երեսարկի, վազկանիկների, ուղղորդիչների վիճակը,

3) շարժասանդուղքի արգելափակման սարքերի կարգավորման և գործողության ճշտությունը,

4) շարժասանդուղքի մուտքի հարթակների կարգավորման ճշտությունը,

5) բազրեփոկի և բազրեփոկային սարքի վիճակը,

6) ճաղաշարքի վիճակը,

7) էլեկտրասարքավորման վիճակը (ընտրողական),

8) կառավարման սարքերի գործողությունը,

9) սանդուղքաժապավենի բացակները և չափերը` մի քանի դիրքերում,

10) աշխատանքը` գլխավոր և օժանդակ շարժաբերներից:

  1. Վկայագրման և փորձարկման դրական արդյունքների վերաբերյալ գրանցում է կատարվում շարժասանդուղքի տեխնիկական անձնագրում, վկայագրմանը մասնակցած անձանց կողմից, շարժասանդուղքի շահագործման պատրաստ լինելու և հաջորդ տեխնիկական վկայագրման ժամկետի մասին։
  2. Տեխնիկական անվտանգության փորձաքննության, նչպես նաև վկայագրման ընթացքում շարժասանդուղքի օգտագործման և սպասարկման անվտանգությանը սպառնացող խախտումների բացահայտման դեպքում պետք է դադարեցվի շարժասանդուղքի շահագործումը, ինչի մասին գրանցում է կատարվում շարժասանդուղքի տեխնիկական անձնագրի մեջ:
  3. Շարժասանդուղքի սեփականատերը պետք է ապահովի շարժասանդուղքի սարքին վիճակում պահումը և անվտանգ շահագործումը: Այդ նպատակով անհրաժեշտ է, որպեսզի շարժասանդուղքի սեփականատերը կամ շահագործող անձն արտադրական պատահարների, դժբախտ դեպքերի, տեխնածին վթարների կանխարգելման և ռիսկերի նվազեցման, շահագործման ժամանակ աշխատանքների անվտանգ կատարման և աշխատողների անվտանգությունն ապահովելու համար և նպատակով, պետք է կազմակերպի շարժասանդուղքի մեքենայական սրահի, շինությունների և դրանցում տեղակայված սարքավորումների անվտանգության գոտու տարածքների պարբերական զննումներ և համաձայն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի դրույթների մշակեն և  իրականացնեն հետևյալ միջոցառումները`      
    • շարժասանդուղքների կառուցման (շինարարության), արդիականացման (վերակառուցման), տեխնիկական վերազինման, հավաքակցման, ապահավաքակցման և շահագործման նախագծային փաստաթղթերը պետք է ենթարկեն քաղաքաշինական և տեխնիկական անվտանգության փորձաքննության` «Քաղաքաշինության մասին» և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքներով ահմանված պահանջներին համապատասխան,
    • շարժասանդուղքները գրանցեն ԱՎՕ-ի ռեեստրում և առնվազն տարին մեկ անգամ ենթարկեն տեխնիկական անվտանգության փորձաքննության` համաձայն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքով ահմանված պահանջների,
    • մշակեն և հաստատեն շարժասանդուղքների տեխնիկական անվտանգության վկայագիրը` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 2015 թվականի հունիսի 18-ի 594-Ն հրամանով սահմանված պահանջներին համապատասխան,
    • շարժասանդուղքների անձնակազմի համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող ճարտարագիտատեխնիկական կադրերից նշանակեն տեխնիկական անվտանգության ոլորտի՝ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքով սահմանված պահանջների պահպանման նկատմամբ մշտական վերահսկողություն իրականացնող և Կանոնների իմացության մասով շարժասանդուղքների անվտանգ շահագործման (սարքին վիճակի պահման և անվտանգ շահագործման ու հսկողության) համար պատասխանատու անձ (անձեր), կամ ստեղծեն պարբերական տեխնիկական զննումներ իրականացնող մասնագետներից կազմված տեխնիկական անվտանգության ծառայություն կամ այդ գործառույթների իրականացումը հանձնարարեն մասնագիտացված կազմակերպություններին` պայմանագրի հիման վրա, որոնք առնվազն երեք տարին մեկ անգամ, անցնում են մասնագիտական որակավորման դասընթաց,ուսուցում,որակավորում (վերաորակավորում),
    • շարժասանդուղքների անձնակազմի աշխատողներից նշանակեն շարժասանդուղքի կառավարման, սպասարկման և նորոգման համար ուսուցանված մասնագետներ, որոնք տիրապետեն և ունակ լինեն իրականացնել շարժասանդուղքների մեքենայական սրահում, շինություններում տեղակայված սարքավորումների, շարժաբերների, սանդուղքաժապավենի (բազրեփոկի), ուղղորդիչների և շահագործվող այլ սարքերի ու ապարատների գործարկում, ստուգում, զննում և արդյունքների գրանցում դրանց համար մշակված գրանցամատյաններում, ինչպես նաև կազմակերպեն մասնագետների և սպասարկող անձնակազմի համար շարժասանդուղքների տեխնիկական անվտանգության ապահովման հետ կապված տեսական ուսուցման դասընթացներ, գիտելիքների պարբերական ստուգումներ՝ առնվազն 12 ամիսը մեկ անգամ,
    • շարժասանդուղքների սարքավորումների տեխնիկական անձնագրերով և տեխնիկական փաստաթղթերով, ինչպես նաև շարժասանդուղքների սեփականատիրոջ կամ շահագործող անձի կողմից հաստատված շահագործման հրահանգներով սահմանված ժամկետներում կազմակերպեն և անցկացնեն սարքավորումների, հակահրդեհային համակարգի, վտանգավոր տարածքների տեխնիկական զննումները, տեխնիկական արատորոշումը (դիագնոստիկա), փորձարկումները, ընթացիկ և պլանային վերանորոգումները` համաձայն նորմատիվ փաստաթղթերի պահանջների,
    • ապահովեն շարժասանդուղքի տեխնիկական անվտանգության փորձաքննության, պարբերական զննումների, տեխնիկական սպասարկման և նորոգումների անցկացումը,
    • շարժասանդուղքի սպասարկմամբ և կառավարմամբ զբաղվող աշխատողներին՝ մասնագետներին և սպասարկող անձնակազմին ապահովեն արտադրական, անվտանգ շահագործման և հրդեհային անվտանգության հրահանգներով, իսկ շարժասանդուղքի սարքին վիճակի պահման և անվտանգ շահագործման համար պատասխանատու անձին` պաշտոնական հրահանգներով, շարժասանդուղքի նախագծային և տեխնիկական փաստաթղթերով,  
    • նշանակեն շարժասանդուղքի վրա գտնվող ուղևորների նկատմամբ մշտական տեսողական դիտարկում իրականացնող ուսուցանված աշխատողներ,
    • ապահովեն Կանոնների, արտադրական հրահանգների պահանջների կատարումը` պատասխանատու անձանց և սպասարկող անձնակազմի կողմից,
    • ապահովեն շարժասանդուղքի սարքավորումների տեղակայման սրահների բանալիների պահպանման և փոխանցման սահմանված կարգի պահպանումը:
  4. Շարժասանդուղքներում շահագործվող բոլոր սարքավորոմները պետք է ունենան դրանց վերաբերյալ արտադրողի կողմից տրված լրակազմ տեխնիկական փաստաթղթեր և անձնագրեր, ինչպես նաև տեխնիկական անվտանգության ոլորտի փաստաթղթեր,այդ թվում`
    • շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննության պետական փորձաքննական եզրակացություն (առկայության դեպքում), տեխնիկական անվտանգության փորձաքննության փորձագիտական եզրակացություններով հաստատված շարժասանդուղքների համար նախատեսվող մեքենայական սրահի կամ շինությունների նախագծային փաստաթղթեր, ինչպես նաև էներգամատակարարման, օդափոխության, հակավթարային, հակահրդեհային և հատուկ սարքերի ու միջոցների ստուգման, փորձարկման ակտեր և կատարողական այլ փաստաթղթեր,
    • ԱՎՕ-ի ռեեստրում գրանցման և հաշվառման մասին վկայական,
    • տեխնիկական փաստաթղթեր և տեխնիկական անձնագրեր` բոլոր տեսակի սարքավորումների, ապահովիչ սարքերի, հսկիչ-չափիչ սարքերի, անվտանգության միջոցների և սարքերի,կառավարման ապարատների, անհատական պաշտպանության միջոցների,որոնք օգտագործվում են շարժասանդուղքների շահագործման ժամանակ,
    • կազմակերպության ստանդարտով սահմանված `

ա. գործընթացներն ու գործողությունները կանոնակարգող գործելակարգեր,

բ. արտակարգ իրավիճակներում գործելու պլան (վթարային իրավիճակների վերացման և տեղայնացման պլան),

գ. հավաքակցման, գործարկման, կարգաբերման, փորձավարման, նախնական փորձարկման և փորձարկման (բեռնվածքի տակ և առանց բեռնվածքի), շահագործման և վերանորոգման (այդ թվում` պլանային, ընթացիկ և վթարային), աշխատանքի պաշտպանության, էլեկտրա և հրդեհային անվտանգության և այլ պարտադիր հրահանգներ, կազմված Կանոնների և իրավական այլ ակտերի սահմանված պահանջներին համապատասխան, հաշվի առնելով շարժասանդուղքներում կիրառվող սարքավորումների հետ արտադրողների կողմից առաքված տեխնիկական փաստաթղթերի (տեխնիկական անձնագիր,շահագործման հրահանգ,գծագրեր և այլն) պահանջները,

դ. վերանորոգման և զննման  ենթակա տեխնիկական սարքավորումների ցանկեր և կատարման ժամկետների ժամկետագրեր,

ե. տեխնիկական անվտանգության  վկայագիր  (փորձագիտական  եզրակացությամբ հաստատված)։

  1. Շարժասանդուղքի սեփականատիրոջ կամ շահագործող անձի հրամանով նշանակված շարժասանդուղքի սարքին վիճակի և անվտանգ շահագործման համար պատասխանատու անձի համար սահմանված գործառույթներում կարող են ներառվել հետևյալը`

1) ապահովել շարժասանդուղքի անխափան, անվտանգ և առանց վթարի աշխատանքը,

2) կազմակերպել սպասարկող անձնակազմի աշխատանքը` շարժասանդուղքի շահագործման, տեխնիկական սպասարկման և նորոգման ժամանակ,

3) սպասարկող անձնակազմին ապահովել անհատական պաշտպանության միջոցներով, համապատասխան գործիքներով և դրանցից օգտվելու կանոններով ու հրահանգներով,

4) ապահովել շարժասանդուղքների տեխնիկական անվտանգության փորձաքննության և զննման ժամանակին և որակով կատարումը,

5) հսկել սեփականատիրոջ կամ շահագործող անձի կողմից շարժասանդուղքն սպասարկող անձնակազմի ուսուցման կազմակերպման և գիտելիքների պարբերական ստուգման գործառությունների կատարմանն,անձամբ մասնակցել այդ աշխատանքներին,

6) ապահովել շարժասանդուղքների տեխնիկական անձնագրի, շահագործման և մյուս փաստաթղթերի պահպանությունը,

7) սահմանված ժամկետներում ապահովել շարժասանդուղքի վիճակի մասին տեխնիկական անվտանգության փորձաքննությամբ և զննման արդյունքներով տրված միջոցառումների,եզրակացությունների և կարգադրագրերի կատարումը,

8) դադարեցնել շարժասանդուղքի աշխատանքը թերությունների,վտանգավոր ռիսկերի բացահայտման դեպքերում, որոնք կարող են հանգեցնել վթարների և դժբախտ դեպքերի,

9) հետևել, որպեսզի մեքենայական սրահի և ձգման խցիկի դռները միշտ լինեն փակ, իսկ այդ սրահների մուտքերը լինեն ազատ ու լուսավորված:

  1. Շարժասանդուղքի սարքին վիճակի և անվտանգ շահագործման համար պատասխանատու անձի անձնական տվյալները, նրա նշանակման և որոշակի շարժասանդուղքներին ամրակցման մասին հրամանը պետք է գրանցվի շարժասանդուղքի տեխնիկական անձնագրում, ինչպես նաև շարժասանդուղքի ԱՎՕ-ի հաշվառման և գրանցման ռեեստրում:
  2. Շարժասանդուղքի շահագործման և նորոգման աշխատանքների կազմակերպման համար սեփականատերը կարող է ներգրավել մասնագիտացված կազմակերպության: Այդ դեպքում սեփականատերը պետք է նշանակի շարժասանդուղքի շահագործման կազմակերպման համար պատասխանատու անձինք` մասնագիտացված կազմակերպության աշխատողներից: Կազմակերպությունների միջև պայմանագրով պետք է սահմանվեն կողմերի պարտականությունները և իրավունքները` հաշվի առնելով Կանոնների պահանջները:
  3. Շարժասանդուղքի կառավարումը պետք է իրականացնի շարժասանդուղքի մեքենավարը, որն անցել է ուսուցում մեքենավարի ծրագրով և ստացել որակավորում շարժասանդուղքների կառավարման համար:Նոր տեխնոլոգիաներով և ավտոմատացված համակարգերով սարքավորված շարժասանդուղքների կառավարումը, երբ ազդանշանները հաղորդվում են կարգավարական կետ, կարող է իրականացվել շարժասանդուղքի կարգավարի կողմից:
  4. Ստորգետնյա շարժասանդուղքի (շարժասանդուղքների համալիրի) ելքի ներքևի հարթակի գոտում պետք է ապահովված լինի սանդուղքաժապավենի վրա գտնվող ուղևորների մշտական դիտարկում: Շարժասանդուղքի մեքենավարը պարտավոր է ուղևորների հետ կապված պատահարի կամ վնասման վտանգի առաջացման դեպքում կանգնեցնել շարժասանդուղքը:
  5. Շարժասանդուղքի կառավարման, սպասարկման, նորոգման և սանդուղքաժապավենի վրա ուղևորների հսկողության գործընթացներում թույլատրվում է ընդգրկել առնվազն 18 տարին լրացած, սույն Կանոններով և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով սահմանված,ինչպես նաև այլ իրավական ակտերով սահմանված շարժասանդուղքների կառուցվածքի և անվտանգ շահագործման հետ կապաված ծրագրերով ուսուցանված և որակավորված անձանց:
  6. Շարժասանդուղքը պետք է ենթարկվի զննման յուրաքանչյուր գործարկումից առաջ, բայց ոչ պակաս, քան մեկ անգամ օրվա ընթացքում: Զննումը պետք է իրականացվի շարժասանդուղքի մեքենավարի կամ շարժասանդուղքի տեխնիկական սպասարկումն իրականացնող և շարժասանդուղքի կառավարման իրավունքն ունեցող անձի կողմից: Տեխնիկական զննումների արդյունքները պետք է գրանցվեն շարժասանդուղքի զննման գրանցամատյանում,զննումն իրականացնող անձի ստորագրությամբ:
  7. Շենքերը և շինությունները որտեղ տեղակայվում են վերգետնյա կամ ստորգետնա շարժասանդուղքները, նախագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման պայմաններն, այդ թվում՝ շարժասանդուղքների ավարտված շինարարության փաստագրումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի №596-Ն որոշմամբ սահմանված պահանջներին ու կարգին համապատասխան։  
  8. Շարժասանդուղքի կառուցման (շինարարության), արդիականացման (վերակառուցման), տեխնիկական վերազինման, հավաքակցման, ապահավաքակցման, նորոգման և շահագործման ժամանակ տեղի ունեցած յուրաքանչյուր արտադրական պատահարի, վթարի և դժբախտ դեպքի պատճառների բացահայտման, հաշվառման և տեխնիկական քննության անցկացման համար գործողությունները պետք է իրականացվեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 13-ի № 488-Ն որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխան:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Обсуждалось

    10.06.2022 - 25.06.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Чрезвычайные ситуации

  • Министерство

    Министерство по чрезвычайным ситуациям

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4278

Принт

Предложения

Սիմոն Բաղդասարյան

23.06.2022

«շարժասանդուղքի փոխադրաունակություն» հասկացությունը վերաձևակերպել «շարժասանդուղքի թողունակություն» բառերով, «շարժասանդուղքի սանդուղքաժապավենի ազատ շարժականգ» հասկացության «շարժականգ» բառը փոխարինել «ազատ վազք կամ ընթացք» բառերով,

ՙՙՏեխնիկական անվտանգության կենտրոն՚՚ ՓԲԸ

23.06.2022

ԳԼՈՒԽ 7․ ՇԱՐԺԱՍԱՆԴՈՒՂՔԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԳԾԱՊԱՏԿԵՐՆԵՐԸ 1. Շարժասանդուղքի կառուցվածքի գծապատկերը կետում 10. «բազրեփոկի տրամատ» բառերը փոխարինել «ենթաբազրեփոկային պրոֆիլ» բառերով (профиль подпоручневый) ԳԼՈՒԽ 8․ ՇԱՐԺԱՍԱՆԴՈՒՂՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ԲԵՌՆՎԱԾՔՆԵՐԸ 1. Նոր պատրաստված աստիճանների յուրաքանչյուր խմբաքանակից, երկուսից ոչ պակաս աստիճանների վրա, շարժասանդուղք նախագծող կազմակերպության մեթոդիկայի համաձայն, պետք է անցկացվեն դինամիկ փորձարկումներ: նախադասությունից հանել «, շարժասանդուղք նախագծող կազմակերպության մեթոդիկայի համաձայն,» արտահայտությունը, ԳԼՈՒԽ 9․ ՇԱՐԺԱՍԱՆԴՈՒՂՔՆԵՐԻ ԵՌԱԿՑՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԵՏԱՂԱԿԱՆ ԿԱՏՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆՅՈՒԹԵՐԸ: ԵՌԱԿՑՈՒՄ ԵՎ ԵՌԱԿՑՄԱՆ ՈՐԱԿԻ ՍՏՈՒԳՈՒՄ 1.8…Շարժասանդուղքի յուրաքանչյուր բաղկացուցիչ մասի պատկանելությունը եռակցման պատասխանատու մետաղական կատուցվածքին պարտադիր պետք է արտացոլվի տեխնիկական փաստաթղթերում: կետում վերաձևակերպել «շարժասանդուղքի մաս կազմող ցանկացած եռակցվող կոնստրուկցիա պարտադիր կերպով պետք է ներկայացված լինի տեխնիկական փաստաթղթերում». 1. Չեն թույլատրվում նաև այլ արատներ, որոնք ավելի են շարժասանդուղքի պատրաստման, նորոգման և արդիականացման համար տեխնիկական պայմաններով և չափորոշիչ փաստաթղթերով սահմանված նվազագույն նորմերի ցուցանիշներից: կետում «ավելի են» բառերը փոխարինել «մեծ են» բառերով, ԳԼՈՒԽ 11․ ԱՐԳԵԼԱԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ 3. Աշխատանքային արգելակը պետք է գործի գլխավոր կամ օժանդակ շարժաբերի յուրաքանչյուր անջատման դեպքում, ինչպես նաև կառավարման շղթայի հոսանազերծման դեպքում: կետում «հոսանազերծման» բառը փոխարինել «հոսանքազրկման» բառով, 3. Արգելակների տարրերի (կոճղակներ, ձգաճոպաններ, զսպանակներ և այլն) փոխարինման դեպքում անհրաժեշտ է անցկացնել արգելակի աշխատունակության ստուգում և արդյունքների գրանցում` շարժասանդուղքի տեխնիկական անձնագրում: կետում «անցկացնել արգելակի աշխատունակության ստուգում» արտահայտությունը փոխարինել «ստուգել արգելակի աշխատունակությունը և արդյունքները գրանցել տեխնիկական անձնագրում» արտահայտությամբ, ԳԼՈՒԽ 17․ ԱՐԳԵԼԱՓԱԿՄԱՆ ՍԱՐՔԵՐ 3. Շարժասանդուղքների վրա ցանկացած կառավարման կետից պետք է բացառվեն հակառակ ուղղությամբ ուղևորներով շարժասանդուղքի սխալմամբ գործարկում տալը:» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Շարժասանդուղքի կառավարման ցանկացած կետից պետք է բացառվի ուղևորներով բեռնված շարժասանդուղքի հակառակ ուղղությամբ գործարկվելը», ԳԼՈՒԽ 19․ ՇԱՐԺԱՍԱՆԴՈՒՂՔԱՅԻՆ ՍՐԱՀՆԵՐԸ ԵՎ ՇԱՐԺԱՍԱՆԴՈՒՂՔԻ ՏԵՂԱԿԱՅՈՒՄԸ 2. Սրահները, որոնցում տեղակայվում են ստորգետնյա շարժասանդուղքները, պետք է ունենան շարժասանդուղքի հավաքակցման և ապահավաքակցման հնարավորություններ, ինչպես նաև շարժասանդուղքի և հանգույցների զննման և սպասարկման համար մոտեցում ապահովող չափեր:» նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Սրահները, որտեղ տեղադրվում են թունելային շարժասանդուղքները, պետք է ունենան այնպիսի չափեր, որոնք կապահովեն դրա հավաքակցումն ու ապահավաքակցումը, ինպես նաև շարժասանդուղքի հանգույցների հասանելիություն՝ դրանք զննելու և սպասարկելու համար», ԳԼՈՒԽ 21. ՇԱՐԺԱՍԱՆԴՈՒՂՔԻ ՓՈՐՁԱՎԱՐՈՒՄԸ, ՓՈՐՁԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ շարժասանդուղքների անձնակազմի համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող ճարտարագիտատեխնիկական կադրերից նշանակեն տեխնիկական անվտանգության ոլորտի՝ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքով սահմանված պահանջների պահպանման նկատմամբ մշտական վերահսկողություն իրականացնող և Կանոնների իմացության մասով շարժասանդուղքների անվտանգ շահագործման (սարքին վիճակի պահման և անվտանգ շահագործման ու հսկողության) համար պատասխանատու անձ (անձեր), կամ ստեղծեն պարբերական տեխնիկական զննումներ իրականացնող մասնագետներից կազմված տեխնիկական անվտանգության ծառայություն կամ այդ գործառույթների իրականացումը հանձնարարեն մասնագիտացված կազմակերպություններին` պայմանագրի հիման վրա, որոնք առնվազն երեք տարին մեկ անգամ, անցնում են մասնագիտական որակավորման դասընթաց,ուսուցում,որակավորում (վերաորակավորում), հանել որակավորման բառը: Անհրաժեշտ է նախագծից հանել բոլոր բանաձևերը, այլ ակտերից մեջբերված դրույթները՝ չծանրաբեռնելով սույն Կանոնները, և ուղղակիորեն հղումները տալ համապատասխան ստանդարտներին ու ակտերին: Նախագիծն ունի ամբողջական լրամշակման և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ու «Հավատարմագրման մասին» ՀՀ օրենքներին, ԵԱՏՄ պետությունների նմանատիպ ակտերին և մասնագիտական փաստաթղթերին համապատասխանեցնելու անհրաժեշտություն:

Լուսինե Հովհաննիսյան

23.06.2022

Առաջարկում եմ. Ողջ տեքստում «երեսարկների» բառը փոխարինել «փռվածք» կամ «տախտակամած» բառերով, «սանդուղքաժապավեն» բառը փոխարինել «աստիճանաժապավեն» բառով, «արգելափակում» բառը փոխարինել «բլոկավորում» բառով, քանի որ տեխնիկական տերմինաբանությամբ արգելափակումը դա երևույթ է, իսկ բլոկավորումը դա սարքերի և դրանց գործողությունների համալիր, «հալածակեր» և «թերաեռքեր» բառերը համապատասխանաբար փոխարինել «այրվածք(прожог)» և «լիաեռք(непровар)» բառերով, «փորձավարման» բառը փոխարինել «գլդոնման» (обкатка) բառով, «Շարժասանդուղքի կառավարումը» բառերը փոխարինել «Շարժասանդուղքի ղեկավարումը» բառերով: ԳԼՈՒԽ 2․ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ շարժասանդուղքի պատասխանատու եռակցման կառուցվածքներ հասկացության բացատրության մեջ «բարձր աստիճանի տեխնիկական պատասխանատու (հաշվարկային) կառուցվածքներ` շարժասանդուղքի անվտանգ շահագործման համար» շարադրանքը խմբագրել հետևյալ կերպ՝ «հանդիսանում են շարժասանդուղքի անվտանգ շահագործման համար տեխնիկական պատասխանատվության բարձր աստիճան ունեցող հաշվարկային կառուցվածքներ», շարժասանդուղքների համալիր հասկացության բացատրության մեջ «մեկ ընդհանուր թեք անցարանում» բառերը փոխարինել «մեկ թեք ընթացքի մեջ» բառերով, «շարժասանդուղքի փոխադրաունակություն» հասկացությունը վերաձևակերպել «շարժասանդուղքի թողունակություն» բառերով, «շարժասանդուղքի սանդուղքաժապավենի ազատ շարժականգ» հասկացության «շարժականգ» բառը փոխարինել «ազատ վազք կամ ընթացք» բառերով, «բազմարագությամբ շարժասանուղք» հասկացության «բազմարագությամբ» բառը փոխարինել «մի քանի արագություն ունեցող» բառերով կամ ավելի հասկանալի շարադրանքով, թեք շարժասանդուղք`շարժասանդուղք,որի սանդուղքաժապավենի ուղղորդիչների ուղեգծի միջին մասը տեղակայված է ուղղագիծ` հորիզոնական հենարանի նկատմամբ անկյան տակ կետը վերաձևակերպել թեք շարժասանդուղք՝ շարժասանդուղք, որի աստիճանաժապավենի ուղղորդիչների ուղեգծի միջին մասը տեղակայված է հորիզոնական հենարանի նկատմամբ ուղղագիծ դիրքով, շարժասանդուղքի օժանդակ շարժաբեր» հասկացության բացատրության մեջ «արգելակահանման» բառը փոխարինել «գործարկման կամ արգելակման» բառերով, շարժասանդուղքի սանդուղքաժապավեն» հասկացության բացատրության մեջ «բեռը կրող» բառերը փոխարինել «բեռընկալ» բառով, շարժասանդուղքի աստիճան» հասկացության բացատրության մեջ «տեղաբաշխման» բառը փոխարինել «տեղակայման» բառով, շարժասանդուղքի օժանդակ վազկանիկ» հասկացության «վազկանիկ» բառը փոխարինել «աղեղիկ» բառով, շարժասանդուղքի աստիճանի երեսարկ» հասկացության «երեսարկ» բառը փոխարինել «փռվածք» կամ «տախտակամած» բառերով, մեկնաբանել աստիճանի ուղղորդիչների առմուտ (զախոդ)`աստիճանի ուղղորդիչների տարր` նախատեսված աստիճանների հիմնական վազկանիկների սահուն առմուտն ուղղորդիչների վրա ապահովելու համար և արտաքին ճաղաշարք`ճաղաշարքի մաս` տեղակայված ուղևորների մուտքի և ելքի տեղերում, որը հարում է նախասրահի հատակին և եզրային ճաղաշարքին, եթե վերջինս կատարված է ազատ կանգնեցմամբ ձևակերպումները, շարժասանդուղքի ապահավաքակցման խցիկ» հասկացությունը փոխարինել «շարժասանդուղքի հավաքակցման և ապահավաքակցման խցիկ» արտահայտությամբ,

Узнать больше