ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1025-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
6 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1025-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1․ Իրավական ակտի անհրաժեշտությունը. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի N 1025-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1․1 մասով սահմանված պահանջով, համաձայն որի՝ ստուգում իրականացնելու համար անհրաժեշտ ստուգաթերթերը հաստատում է ՀՀ կառավարությունը։ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը (այսուհետ՝ Տեսչական մարմին) վերահսկողություն է իրականացնում ՀՀ տարածքում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության նկատմամբ։
2․ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները. ՀՀ վարչապետի՝ 2018 թվականի հունիսի 11-ի N 730-Լ որոշմամբ հաստատվել է Տեսչական մարմնի կանոնադրությունը, համաձայն որի՝ Տեսչական մարմինը վերահսկողություն և օրենքով սահմանված այլ գործառույթներ իրականացնող Կառավարությանը ենթակա մարմին է, որն օրենքով սահմանված կարգով կիրառում է պատասխանատվության միջոցներ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության, տրանսպորտի, էներգետիկայի, պետական և տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների և հողօգտագործման, տիեզերական գործունեության բնագավառներում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:
2021 թվականին ընդունված «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքներով սահմանվել են նոր կարգավորումներ, որոնք վերաբերում են ավտոտրանսպորտային միջոցներում օգտագործվող գազաբալոնային սարքավորումների տեղադրմանը, գազաբալոնների պարբերական վկայագրմանը և լցավորմանը: Մասնավորապես սահմանվել է, որ շահագործման մեջ գտնվող գազաբալոնները ենթակա են պարտադիր վկայագրման, գազաբալոնային սարքավորումների տեղադրումը և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրումն սահմանվել է որպես լիցենզավորման ենթակա գործունեություն:
2021 թվականի դեկտեմբեր ամսին ընդունվել են վերոգրյալ օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերը, մասնավորապես՝ ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և գազաբալոնների պարբերական վկայագրման կարգը և պարբերականությունը հաստատող, ինչպես այդ գործունեության իրականացման լիցենզավորման կարգը հաստատող ՀՀ կառավարության որոշումները: Հաշվի առնելով վերոգրյալը՝ Նախագծով առաջարկվում է Տեսչական մարմնի ստուգաթերթերը հաստատող ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի N 1025-Ն որոշումը լրացնել՝ հաստատելով սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության ստուգման վերաբերյալ նոր ստուգաթերթ:
3․ Կարգավորման նպատակը. Նախագծով նախատեսվում է հաստատել Տեսչական մարմնի կողմից սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության ստուգման 1 ստուգաթերթ։ Արդյունքում Տեսչական մարմինը կունենա հնարավորություն իրականացնել պատշաճ վերահսկողություն ՀՀ տարածքում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության նկատմամբ:
Ստուգաթերթի հարցերը վերաբերում են՝
1․ լիցենզիայի պայմաններին,
2․ անհրաժեշտ սարքավորումների առկայությանը,
3․կազմակերպությունների արտադրական բազաներին ներկայացվող պահանջներին,
4․ էլեկտրոնային շտեմարանի տվյալների մուտքագրմանը։
4․ Ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում Տեսչական մարմինը հնարավորություն կունենա իրականացնել վերահսկողություն ՀՀ տարածքում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության նկատմամբ:
5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք. Նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի և ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից համատեղ:
6․ Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին. Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախuերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
7․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից։
-
Обсуждалось
10.06.2022 - 27.06.2022
-
Тип
Pешение
-
Область
Инспекционная система
-
Министерство
Аппарат Премьер-министра
Просмотры 3410
Принт