Добавить в избранное

ԲԱՑ ԵՂԱՆԱԿՈՎ ՄՇԱԿՎՈՂ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԲԱՑ ԵՂԱՆԱԿՈՎ ՄՇԱԿՎՈՂ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1.

Անհրաժեշտությունը

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 634 որոշման 2-րդ մասի համաձայն՝ 2022 թվականի ապրիլի 22-ից Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 21-ի «Բաց եղանակով մշակվող օգտակար հանածոների հանքավայրերի անվտանգ շահագործման տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 51-Ն որոշումը ուժը կորցնելու է (2021 թվականի ապրիլի 22-ի թիվ 634-Ն որոշման 29-րդ կետ): Նշվածի հիման վրա 2022 թվականի մարտի 4-ի «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ 57-Ն օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ արդեն իսկ գործող օրենքի 4-րդ հոդվածի վերջին պարբերությամբ Կառավարությանը վերապահվել է իրավազորող նորմ՝ տեխնիկական անվտանգության ոլորտում ընդունելու տեխնիկական անվտանգության կանոններ, նորմեր և հրահանգներ:

 

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Համաձայն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 6-րդ հոդվածի  1-ին մասի 1-ին կետի «գ» ենթակետի՝ բաց եղանակով մշակվոց օգտակար հանածոների հանքահարստացման աշխատանքները հանդիսանում են արտադրական վտանգավոր օբյեկտներ: Նույն օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ Շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտը ենթակա է տեխնիկական անվտանգության փորձաքննության տարեկան առնվազն մեկ անգամ:

Բաց եղանակով մշակվող օգտակար հանածոների հետ կապված աշխատանքները շահագործող անձինք ներկա փուլում իրականացնում են համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 21-ի «Բաց եղանակով մշակվող օգտակար հանածոների հանքավայրերի անվտանգ շահագործման տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 51-Ն որոշմամբ սահմանված կարգով: Բացի այն տեխնիկական անվտանգության փորձաքննությունը նույնպես իրականացվում է ղեկավարվելով նշված որոշմամբ: Համաձայն «Տեխնիկական կանոնակարգման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ տեխնիկական կանոնակարգը փաստաթուղթ է, որն ընդունվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան կամ Հայաստանի Հանրապետության օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, որով սահմանվում են արտադրանքի բնութագրերի և (կամ) արտադրանքի հետ կապված գործընթացներին, արտադրական եղանակներին, ներառյալ` կիրառվող վարչական դրույթներին ներկայացվող` կատարման և կիրառման համար պարտադիր պահանջներ, ինչպես նաև արտադրանքի ներմուծման և շուկայահանման պայմաններ: Այն կարող է ներառել նաև արտադրանքի, գործընթացի կամ արտադրական եղանակի նկատմամբ կիրառվող հասկացություններ, պայմանանշաններ, փաթեթավորման, մակնշման և պիտակավորման պահանջներ, սանիտարական, բուսասանիտարական, անասնաբուժասանիտարական նորմեր, ինչպես նաև արտադրանքի գրանցման մասին պահանջներ:  Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տեխնիկական կանոնակարգերով սահմանվում են միայն արտադրանքին վերաբերվող կանոններ և նորմեր, ուստի անհրաժեշտություն է առաջանում ընդունելու բաց եղանակով օգտակար հանածոների տեխնիկական անվտանգության կանոնները, որոնք կկարգավորեն անվտանգ շահագործման հետ կապված հարաբերությունները:

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

          Հայաստանի Հանրապետության կառավարության «Բաց եղանակով մշակվող օգտակար հանածոների հանքավայրերի անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները սահմանելու մասին» որոշման նախագծի բովանդակությունը համապատասխանում է իրավական ակտի որոշակիության և բացերը լրացնելու հիմնադրույթներին:

4.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Հիմնական նպատակը բաց եղանակով մշակվող օգտակար հանածոների գործընթացի ժամանակ առկա լինեն նորմատիվ պահանջներ՝ որոնցով առաջնորդվելով կապահովվի անվտանգ շահագործումը:

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

 

Նախագիծը մշակվել է Արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից:

6.

Ակնկալվող արդյունքը

 

Հայաստանի Հանրապետության կառավարության «Բաց եղանակով մշակվող օգտակար հանածոների հանքավայրերի անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները սահմանելու մասին» որոշման նախագծի ընդունումը կնպաստի հանքավայրերի գործունեության ոլորտում տեխնիկական անվտանգության ապահովումը:

 

Նախագծերի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության վերաբերյալ

 

Սույն նախագծի ընդունումը կարող է առաջացնել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն, մասնավորապես՝ «Օրենսգրքի 96․1-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում տեխնիկական կանոնակարգերը բառից հետո լրացնել՝ «կամ նորմերը կամ կանոնները» բառերով։»: Նշված փոփոխությունը հիմնավորվում է այն հանգամանքով, որ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման պահանջներ են սահմանվում սուն  նախագծով:

Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը

 

Սույն որոշման նախագիծը համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ՀՀ ընդունած պարտավորություններին:

Պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների վրա ազդեցության

 

Սույն որոշման նախագծի ընդունումը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում լրացուցիչ ծախսեր և եկամուտների ավելացում չի առաջացնում:

 

 

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

Հայաստանի Հանրապետության կառավարության Բաց եղանակով մշակվող օգտակար հանածոների հանքավայրերի անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները սահմանելու մասին» որոշման նախագծի ընդունումը բխում է ՀՀ Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի թիվ 1363-Ա որոշմամբ հաստատված հավելվածով ՀՀ Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից / Բաժին 1/ (ապահովվում է օգտակար հանածոների ջարդման, տեսակավորման և հարստացման տեխնիկական անվտանգությունը, անվտանգ շահագործումը, որը հանգեցնելու է տեխնածին վթարների և արտադրական դժբախտ դեպքերի կրճատմանը, որի տեղի ունենալով հնարավոր է լինեն մարդկային զոհեր վնաս հասցվի շրջակա միջավայրին:):

     

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ

 

  • Обсуждалось

    10.06.2022 - 26.06.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Чрезвычайные ситуации

  • Министерство

    Министерство по чрезвычайным ситуациям

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4053

Принт

Предложения

ՙՙՏեխնիկական անվտանգության կենտրոն՚՚ ՓԲԸ

23.06.2022

Առաջարկվում է ամբողջությամբ խմբագրել և լրամշակել նախագծերը՝ 1. բացառելով՝ 1) այլ իրավական ակտերից և ստանդարտներից մեջբերումները, բանաձևարի ու այլ դրույթների կրկնությունը՝ անհրաժեշտ հղումներ տալով համապատասխան ստանդարտներին ու այլ ակտերին, 2) «կադրերի ուսուցման և որակավորման» մասով «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին չհիմնավորված մենաշնորհի տրամադրումը, 3) բազմաթիվ մասնագիտական և իրավական թերություններն ու արդի պահանջներին անհամապատասխանությունները. 2. համապատասխանեցնել «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ու «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին, ԵԱՏՄ պետությունների նմանատիպ ակտերին և մասնագիտական փաստաթղթերին:

Levon Harutyunyan

21.06.2022

Փաստաթղթում ներկայացված կետերի հերթականությունը՝ ինչպես կայքում տեղադրված տարբերակը, այնպես էլ բեռնելու համար կցված doc և pdf տարբերակները, իրարից տարբերվում են, և հստակ չէ կետերի ճիշտ հերթականությունը: Առաջարկում եմ կարգավորել կետերի հերթականությունը:

Узнать больше