ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ
ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ
ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Միջոցառման իրականացման անհրաժեշտությունը պայմանավորված է «Սեյսմիկ պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման հավելված 1-ի Արտակարգ իրավիճակների նախարարության բաժնի 6.3 կետով: Միջոցառման նպատակն է ունենալ սեյսմիկ պաշտպանության բնագավառում ուսուցանված, ուժեղ երկրաշարժերի դեպքում վարվելակերպի կանոններին տիրապետող բնակչություն։
1.1 Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Հայաստանի տարածքը, այդ թվում՝ մայրաքաղաք Երևանը գտնվում են բարձր սեյսմաակտիվության գոտում: Աշխարհի ավերիչ երկրաշարժերի և մասնավորապես Սպիտակի երկրաշարժի փորձը ցույց տվեց մարդկանց ուսուցանված լինելու կարևորությունը, քանի որ ուսուցանված բնակչությունը ի վիճակի է իր արդյունավետ գործողություններով զգալիորեն նվազեցնել ուժեղ երկրաշարժից հնարավոր կորուստները: Բնակչության ուսուցումը և իրազեկության բարձրացումը աղետին նախապատրաստվելու կարևոր տարրերից մեկն է: Այն ընդգրկում է բնակչության բոլոր շերտերը` սկսած երիտասարդ սերնդից մինչև ավագ սերունդ, հաշվի առնելով նաև խոցելի խմբերին։
2.Առաջարկվող կարգավորման բնույթը
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ներգրավմամբ ուսումնական հաստատություններում, տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների միջոցով կկազմակերպվի բնակչության ուսուցում:
Սեյսմապաշտպանության վարքականոնների ուսուցմամբ բնակչության իրազեկության բարձրացում:
- Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից։
- Ակնկալվող արդյունքը
Արդյունքում կունենանք ուսուցանված և իրազեկված բնակչություն: Ինչպես նաև ակնկալվում է սեյսմիկ պաշտպանության ոլորտում շահագրգիռ մարմինների համակարգված աշխատանքներ:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Հայաստանի Հանրապետության կառավարության «Սեյսմիկ պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության բնակչության ուսուցման կարգը հաստատելու մասին» որոշման ընդունման կապակցությամբ պետական բյուջեում լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն չի առաջացնում:
6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Միջոցառումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրից: Դրույթը ներառված է ծրագրի «1. Անվտանգություն և արտաքին քաղաքականություն» գլխի «Աղետներին դիմակայունության բարձրացումը.» բաժնում.
«Աղետներին դիմակայելու տեսանկյունից բնակչության իրազեկվածության և պատրաստվածության մակարդակի բարձրացման նպատակով կրթական համակարգում պարբերաբար մշակվելու, թարմացվելու և ներդրվելու են աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության հարցերով կրթական ծրագրեր»:
Միջոցառումը բխում է նաև Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050 «02. Պաշտպանված Հայաստան» մեգանպատակից: Որպես թիրախային արդյունք ունենալու ենք «2.4 Բնածին, տեխնածին և մարդածին աղետներին դիմակայելու պատրաստվածության բարձրագույն մակարդակ»՝ ըստ «2.4.3 Համայնքների, ենթակառուցվածքների և շենք-շինությունների անվտանգության և բնակչության դիմակայունության մակարդակ»-ի գնահատված մասնագիտական ցուցանիշների և ըստ «2.4.2 Տեխնածին և մարդածին աղետների հետևանքով քաղաքացիական զոհերի թվի» ինդեքսավորված ցուցանիշի:
-
Обсуждалось
08.06.2022 - 23.06.2022
-
Тип
Pешение
-
Область
Чрезвычайные ситуации
-
Министерство
Министерство по чрезвычайным ситуациям
Просмотры 5461
Принт