Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 858-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 858-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Արդարադատության նախարարությունը, ի թիվս Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի, Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության և իր կանոնադրությամբ նախատեսված գործառույթների և ընթացիկ այլ աշխատանքների իրականացմանը զուգահեռ, իր ենթակա տարբեր ստորաբաժանումների կամ ենթակա մարմինների միջոցով իրականացնում է ներպետական դատական գործերով ինչպես նախարարության, այնպես էլ Կառավարության շահերի դատական պաշտպանությունը:

Ներկայումս վարչապետի, Կառավարության և Արդարադատության նախարարության շահերի ներկայացմանը՝ Արդարադատության նախարարության անունից, աջակցում է «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը (այսուհետ՝ Հիմնադրամ):

Հիմնադրամի կողմից դատարաններում Արդարադատության նախարարության կողմից իրականացվող դատական ներկայացուցչության գործընթացի՝ ինստիտուցիոնալ առումով կազմակերպումն ու իրականացումը հնարավորություն կտա ճկուն գործիքների և փորձառու կադրերի ներգրավման միջոցով առավել արդյունավետ դարձնել նշված գործընթացը: Կանոնադրությամբ նման նպատակի սահմանումը բխում է Արդարադատության նախարարությանը վերապահված՝ դատական ներկայացուցչություն իրականացնելու ոլորտում օպտիմալացման նպատակներից, քանի որ դատական ներկայացուցչություն իրականացնելու գործառույթը մեկ վայրում կենտրոնացնելու պարագայում երաշխավորվելու է այդ աշխատանքների համաչափ և խելամիտ բաշխումը, և առավել քիչ ռեսուրսներով ակնկալվելու է առավելագույն արդյունք: Հիմնադրամի կողմից դատական ներկայացուցչության իրականացման և/կամ աջակցության պարագայում ապահովվելու է Կառավարության և պետական կառավարման համակարգի մարմինների անունից դատական ներկայացուցչություն իրականացնելու ոլորտում պրոֆեսիոնալիզմը՝ Հիմնադրամի կողմից համապատասխան մասնագետների և փաստաբանների ներգրավման միջոցով: Վերոնշյալ հանգամանքը կապահովի նաև Արդարադատության նախարարությանը վերապահված՝ Կառավարության և պետական կառավարման համակարգի մարմինների անունից իրականացվող դատական ներկայացուցչության ոլորտի բարձր հաշվետվողականությունը: Բացի այդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հիմնադրամի նպատակներից է  հանդիսանում օրենսդրության կատարելագործումը՝ Կառավարության և պետական կառավարման համակարգի մարմինների անունից դատական ներկայացուցչության իրականացումն ու դատական գործերին անմիջական մասնակցությունը կնպաստի իրավակիրառ պրակտիկայի ուսումնասիրմանը, կօգնի վեր հանել իրավական նորմերի թերությունները և իրավական բացերը, դրա հիման վրա կորոշվեն օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի կատարելագործման ուղղությունները և կապահովվի դրանց իրականացումը:

 2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

 

Նախագծով Կառավարությունը, որպես Հիմնադրամի հիմնադիր, առաջարկում է փոփոխություններ իրականացնել հիմնադրամի կանոնադրության մեջ, որով Հիմնադրամին հնարավորություն է ընձեռնվում կազմակերպել և իրականացնել Արդարադատության նախարարությանը վերապահված՝ վարչապետի, Կառավարության և Արդարադատության նախարարության շահերի ներկայացումը դատական ատյաններում:

 3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից:

 4. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է ապահովել Կառավարության և պետական կառավարման համակարգի մարմինների անունից իրականացվող դատական ներկայացուցչության ոլորտի օպտիմալացում, պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակ,  ոլորտի բարձր հաշվետվողականություն և շահերի պաշտպանության արդյունավետության բարձրացում, ինչպես նաև Նախագծի ընդունումը կնպաստի օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի կատարելագործմանը:

 5. Նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի օգոստոսի 25-ի N 858-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների անհրաժեշտություն առկա չեն:

 6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագիծը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից:

 

  • Обсуждалось

    06.06.2022 - 21.06.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Юстиция

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3559

Принт