ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1442-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
0 - Против
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1442-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը
2021 թվականի սեպտեմբերի 14-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի N 80 որոշմամբ հաստատվել է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքների անվանացանկը: Փոփոխությամբ պայմանավորված` անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծման և արտահանման ընթացակարգերը սահմանող օրենսդրության շրջանակներում գործող իրավական ակտում կատարել փոփոխություն:
2. Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի N 80 որոշմամբ սահմանվել է, արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքների անվանացանկը, հետևաբար անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1442-Ն որոշման մեջ կատարել փոփոխություն:
3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ, Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, կառավարության 2021 – 2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից, մասնավորապես՝ Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարությունից, ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հավանության արժանացած Կառավարության 2021-2026թթ. ծրագրից։
4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:
5. Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ
Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
6. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։
7. Ակնկալվող արդյունքը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1442-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում կկարգավորվի արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկը, որի արդյունքում ներմուծման և արտահանման հետ կապված՝ մեկ պատուհան էլեկտրոնային համակարգի գործարկման ընթացքում խոչընդոտներ չեն առաջանա:
-
Обсуждалось
06.06.2022 - 22.06.2022
-
Тип
Pешение
-
Область
Сельское хозяйство, Экономика
-
Министерство
Министерство экономики
Просмотры 4296
Принт