Добавить в избранное

««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծեր

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը).

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը (այսուհետ՝ օրենք) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2020 թվականի հուլիսի 16-ին, սակայն կիրառման ընթացքում ի հայտ են եկել բազմաթիվ անճշտություններ և հակասություններ, որոնք վերացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նախաձեռնել է օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու գործընթաց:

Հարկ ենք համարում նշել, որ դեռևս 2021 թվականի փետրվարին ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրոնի գրասենյակի կողմից իրականացված օրենքի իրավական վերլուծության փորձագիտական եզրակացությամբ առաջարկվել էր վերանայել և համապատասխան փոփոխություններ կատարել օրենքում, ինչը քննարկման առարկա է դարձել օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2022 թվականի հունվարի 24-ի թիվ 66-Ա հրամանով ստեղծված աշխատանքային խումբի շրջանակներում, որի կազմում ընգրկված են Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի, Հանրային հեռարձակողի խորհրդի, «Հայաստանի օպերատորների միություն» հասակական կազմակերպության, «Վերգետնյա հեռարձակողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության, «Հեռուստատեսության և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերության և «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության համապատասխան ներկայացուցիչները:

Օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու գործընթացը միտված է նաև ապահովել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի նոյեմբերի 24-ի թիվ 1268-Ա որոշման հավելվածի 2-րդ կետի կատարումը:

 

 

  1. Առաջարկվող կարգավորումների բնույթ

Նախագծով առաջարկվում է օրենքում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները․

  • Սահմանվել են «լիազոր մարմին», «ռադիոհաճախականություն», «ռադիոխանգարում», «պաշտոնական հաղորդագրություն», «ապակոդավորման միջոց» հասկացությունները, վերանայվել և խմբագրվել են «Ցանցային օպերատոր», «Տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտոր» և «էթիկայի կանոնագիր» հասկացությունները:
  • Ամբողջությամբ նոր խմբագրությամբ է շարադրվել օրենքի 7-րդ հոդվածը, որը սահմանում է տեսալսողական հաղորդումներում հավաստի տեղեկատվության ապահովման գործընթացում Հեռարձակողներին ներկայացվող պահանջները, այդ թվում՝ լրատվական հաղորդումների, տեսալսողական հաղորդումներում հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի, քաղաքական, տնտեսական, հասարակական կամ մշակութային խնդիրների լուսաբանման, Հեռարձակողի կողմից կազմակերպված և ներկայացված հեռուստաքվեարկման կամ հանրային կարծիքի սեփական հարցման, ինչպես նաև տեսալսողական հաղորդումների ընթացքում տեսալսողական մեդիածառայության վերաբերյալ:
  • Ամբողջությամբ նոր խմբագրությամբ է շարադրվել օրենքի 8-րդ հոդվածը, որը սահմանում է կարևոր իրադարձությունների մասին տեղեկատվության հեռարձակմանը ներկայացվող պահանջները:
  • Հստակեցվել է տեսալսողական հաղորդումներում արգելված կոչեր տարածելու պահանջը:
  • Վերանայվել է հեղինակային իրավունքի պաշտպանության համար դիմում ներկայացնելու, ինչպես նաև Հեռարձակողների և օպերատորների կողմից Կարգավորող պետական մարմնին ներկայացվող հասույթի չափի մասին տեղեկատվության պայմանները:
  • Խմբագրվել է Հանրային հեռարձակողի խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) անդամների նշանակման կարգը, Խորհրդի անդամների նշանակման և վճարովի աշխատանքից ազատվելու պայմանի նպատակով հստակեցվել է գիտական, կրթական կամ ստեղծագործական աշխատանքի սահմանումը:
  • Վերանայվել է Խորհրդի գործունեության հրապարակման կարգը և իրավասությունները:
  • Ավելացվել է նոր դրույթ՝ Հանրային հեռարձակողների գործադիր տնօրենների կողմից տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանության ապահովման մասին հաշվետվությունը Խորհրդին ներկայացնելու պահանջի մասին:
  • Վերանայվել է Հանրային հեռարձակողի կողմից Խորհրդին ներկայացվող նախորդ տարվա գործունեության (ծրագրային և ֆինանսական) հաղորդման պահանջը:
  • Վերանայվել են Կարգավորող պետական մարմնի լիազորությունները:
  • Խմբագրվել է հանրային մուլտիպլեքսում ներառված տեսալսողական ծրագրերը ցանցային օպերատորներին տարածման իրավունքով անվճար տրամադրման պայմանը:
  • Ավելացվել է նոր պահանջ՝ հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթին մասնակցելու հայտին և ցանցային օպերատորի գործունեության լիցենզավորման դիմումի ներկայացմանը:
  • Վերանայվել է ցանցային օպերատորի կողմից իրենց ցանցում վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի կամ դրանց փոփոխության մասին տեղեկատվությունը Կարգավորող պետական մարմնին ներկայացնելու պահանջը:
  • Վերանայվել է լիցենզավորման վավերապայմանները:
  • Նոր դրույթներ են ավելացվել Կարգավորող պետական մարմնի կողմից տեսալսողական մեդիայի բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտման դեպքեր հայտնաբերելու և տուգանք կիրառելու մեջ:
  • Վերանայվել է հեղինակազորման կամ լիցենզիայի գործողության կասեցման և դադարեցման պայմանը:

Իրականացվել են նաև մի շարք այլ խմբագրական բնույթի փոփոխություններ և լրացումներ:

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու արդյունքում անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել նաև ««Պետական տուրքի մասին», ««Լիցենզավորման մասին», ««Գովազդի մասին», ««Զանգվածային լրատվության միջոցների մասին», «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք», «Լեզվի մասին», «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքներում, որոնք իրենցից ներկայացնում են խմբագրական բնույթի փոփոխություններ:

 

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից՝ Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի, Հանրային հեռարձակողի խորհրդի և «Հայաստանի օպերատորների միություն» հասարակական կազմակերպության կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա:  

 

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ հնարավորինս կհաստակեցվեն «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում առկա անճշտությունները և բացթողումները, որի արդյունքում հնարավոր կլինի խուսափել օրենքի կարգավորումների վերաբերյալ տարաբնույթ մեկնաբանություններից և տարընկալումներից:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը չի բխում Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050-ից, Կառավարության 2021-2026թթ. ծրագրից կամ ոլորտային այլ ռազմավարություններից:

 

 

  1. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման վերաբերյալ.

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական և տեղական ինքնակառավարաման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Обсуждалось

    06.06.2022 - 21.06.2022

  • Тип

    Закон

  • Область

    Телекоммуникация(электронная коммуникация)

  • Министерство

    Министерство индустрии высоких технологий

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6764

Принт