Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը ևիրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

   «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով 2022 թվականի հունիսի 26-ին ուժի մեջ մտնող «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 8-ի ՀՕ-393-Ն օրենքը։

   «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ առանց վերոնշված պահանջների պահպանման` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է շնորհվել Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած անձանց:

   Ներկայումս որևէ իրավական ակտով սահմանված չէ, թե որ ծառայություններն են համարվում Հայաստանի Հանրապետությանը մատուցված բացառիկ ծառայություններ։

   Միաժամանակ, տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի ոլորտները զարգացնելու նպատակով նպատակահարմար է ընդլայնել այն անձանց շրջանակը, որոնք իրենց նշանակալի ավանդը կունենան մի շարք ոլորտներում։

   Նախագծով ոչ միայն իրավական որոշակիություն է ապահովվում, այլ նաև ընդլայնվում է պարզեցված կարգով ՀՀ քաղաքացիություն ստացող անձանց ցանկը՝ ներառելով որոշակի ոլորտներում նշանակալի ավանդ ունեցող անձանց:

   Միաժամանակ, բացառիկ ծառայության նկարագրությունը և գնահատման չափանիշները սահմանվելու են ՀՀ վարչապետի որոշմամբ, իսկ տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդի նկարագրությունը և գնահատման չափանիշները սահմանվելու են համապատասխան բնագավառի լիազոր մարմնի ղեկավարի հրամանով: 

   Բացի այդ, օրենքով դրված խնդիրներն արդյունավետ լուծելու համար նախատեսվում է որոշակի արտոնություններ սահմանել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց համար։ Մասնավորապես, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծով նախատեսվում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հիմքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձին և օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած նրա ամուսնուն ու զավակին: Վերջին կարգավորման անհրաժեշտությունը բխում է վերոհիշյալ ոլորտների զարգացման տեսլականի տրամաբանությունից:  

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը և նպատակը

   «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել այլ խմբագրությամբ, համաձայն որի՝ առանց սույն հոդվածի առաջին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, ինչպես նաև երկրորդ մասով սահմանված պահանջների պահպանման` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է շնորհվել Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած, ինչպես նաև տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդ ունեցող անձանց։ Բացառիկ ծառայության նկարագրությունը և գնահատման չափանիշները սահմանվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ, իսկ տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդի նկարագրությունը և գնահատման չափանիշները սահմանվում են համապատասխան բնագավառի լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:

   Միաժամանակ, նախատեսվում է, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հիմքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձինք երդման արարողությանը մասնակցելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու համար ներկայանում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին:

   Բացի այդ, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքը ՀՀ Սահմանադրության 139-րդ հոդվածին համապատասխանեցնելու նպատակով նախագծով օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ և 6-րդ մասերում կատարվում են համապատասխան լրացումներ։ Նախատեսվում է կատարել նաև մի քանի տեխնիկական բնույթի փոփոխություններ։

   «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է օրենքի 19-րդ հոդվածում կատարել լրացում, որի համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայության ենթակա չեն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հիմքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձը և օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած նրա ամուսինն ու  զավակը։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

   Նախագծի ընդունումը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք

   Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

   Նախագծի ընդունման արդյունքում տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդ ունեցող օտարերկրյա քաղաքացիներին հնարավորություն կտրվի պարզեցված կարգով ստանալու Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ինչն էլ կհանդիսանա նշված բնագավառների զարգացման էական գործոն։ Բացի այդ, կապահովվի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը։

  • Обсуждалось

    03.06.2022 - 18.06.2022

  • Тип

    Закон

  • Область

    Безопасность

  • Министерство

    Полиция

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4223

Принт