ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 1-ի N 1290-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 08.12.2021թ-ին «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձի երդման արարողակարգը օրենքի պահանջներին համապատասխան սահմանելու հանգամանքով։

Ներկայիս կարգավորմամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձի երդման արարողակարգը իրականացնում է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը և ՀՀ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի թիվ 951-Ն որոշմամբ հաստատված պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

«ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում 08.12.2021թ. կատարված փոփոխությունների և լրացումների արդյունքում (որն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո՝ 25.06.2022թ.) ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց իրավունք է վերապահվել ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելիս առանջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալ նաև օտարերկրյա պետություններում գործող  ՀՀ բոլոր դեսպանություններում եւև հյուպատոսական հիմնարկներում:

Օրենքի վերը նշված փոփոխությամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձի երդման արարողակարգը սահմանելու մասին» N 1290-Ն որոշման մեջ՝ այն օրենքի կարգավորումներին համապատասխանեցնելու նպատակով։ Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու մասին անձին ծանուցում ուղարկելու և երդման արարողակարգն անցացնելու իրավունք վերապահվել է նաև օտարերկրյա պետություններում գործող ՀՀ բոլոր դեսպանություններին կամ հյուպատոսական հիմնարկներին, ինչով պայմանավորված սահմանվել է նաև ծանուցման նոր ձև։

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով փոփոխություններ չի առաջանա:

  1. 5.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.         

 Որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձի երդման արարողակարգը կհամապատասխանեցվի «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքի կարգավորումներին և օտարերկրյա պետություններում գոծող ՀՀ բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների համար կսահմանվի երդման արարողությունը կազմակերպելու և իրականացնելու հնարավորություն և ընթացակարգ։

 

  • Обсуждалось

    03.06.2022 - 18.06.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Безопасность

  • Министерство

    Полиция

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3617

Принт