В стадии разработки
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի ՆԻՍՏԻ N 33 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 8-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - За
-
2 - Против
«Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ռազմավարությունը (այսուհետ` Ռազմավարություն) մշակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը հաստատելու մասին» N ՆՀ-37-Ն հրամանագրի և Հայաստանի Հանրապետության կառավարության` «ՀՀ հեռանկարային զարգացման ծրագիրը հաստատելու մասին» որոշման հիմնադրույթներին համապատասխան: Ռազմավարության հիմքում դրվել է նաև Միավորված Ազգերի Կազմակերպության Պարենի համաշխարհային ծրագրի (ՄԱԿ ՊՀԾ)` «Կայուն դպրոցական սննդի զարգացումը Հայաստանում» ծրագիրը: Այն միաժամանակ բխում է ՀՀ կառավարության և ՄԱԿ ՊՀԾ միջև համատեղ ստորագրված` «Դպրոցական սնունդ» զարգացման ծրագրի գործողությունների պլանից:
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ընդլայնման և զարգացման ապահովման համար:
Ներկայումս «Կայուն դպրոցական սնունդ» ազգային ծրագիրը իրականացվում է ՀՀ Սյունիքի, Արարատի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերում, որոնց հանրակրթական դպրոցների 1-4-րդ դասարանների և նախակրթարանների շուրջ 30 հազար սովորող յուրաքանրյուր օր` մեկ անգամ ստանում է տաք սնունդ: Հանրապետության մյուս 6 մարզերում ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից, որի շրջանակում սնունդ է ստանում շուրջ 60 հազար 1-4-րդ դասարանների և նախակրթարանների սովորողներ:
-
Обсуждалось
02.10.2017 - 19.10.2017
-
Тип
Протокольное решение
-
Область
Образование и наука
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
Просмотры 11059
Принт