В стадии разработки
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 1390-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N --------Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 1390-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետությանքաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությանքաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դիմումների քննարկման կարգը սահմանելու և ազգությամբ հայ լինելը հաստատող մկրտության մասին փաստաթուղթ տրամադրող եկեղեցական կառույցների ցանկը հաստատելու մասին» N 1390-Ն որոշման (այսուհետև՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ, ՔՆԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱԶԳՈՒԹՅԱՄԲ ՀԱՅ ԼԻՆԵԼԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՄԿՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,
2) որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու, քնարկելու կարգը և ժամկետները՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի.»,
3) որոշման 1-ին հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի,
4) որոշման 2-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունիսի 25-ին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ « » ________ 2022թ.
ք. Երևան
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2022 թվականի ---------------ի N ------Ն որոշման |
|
|
«Հավելված N 1
ՀՀ կառավարության 2007 թվականի
նոյեմբերի 23-ի N -----1390-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ, ՔՆԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
- Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար նախատեսված փաստաթղթերը ներկայացնելու, քննարկելու ընթացակարգերը, քաղաքացիության հարցերով լիազոր մարմինների կողմից իրականացվող գործողությունների և ժամկետների հետ կապված հարաբերությունները:
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար դիմող անձը (այսուհետև՝ դիմումատու) «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքով (այսուհետև՝ օրենք) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անձամբ, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ օրինական ներկայացուցչի միջոցով,սույն որոշմամբ սահմանված փաստաթղթերը ներկայացնում է`
1) Հայաստանի Հանրապետությունում` Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն (այսուհետև` վարչություն):
2) օտարերկրյա պետությունում` Հայաստանի Հանրապետության դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ (այսուհետև` դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ):
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար դիմումատուն ներկայացնում է՝
1) օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքով ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար՝ սույն որոշման 2-րդ հավելվածով սահմանված ցանկի (այսուհետև` Ցանկ) 1-ին կետի 1-4-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերը, 5-6-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերը, եթե առկա է ամուսնություն և դիմումատուն կրում է ամուսնու ազգանունը, 12-13-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերը,
2) օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված՝
ա. մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումը ներկայացնելու պահը վերջին երկու տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացու hետ գրանցված ամուսնության մեջ գտնվելու և այդ երկու տարվա ընթացքում առնվազն 365 օր օրինական հիմքերի առկայությամբ Հայաստանի Հանրապետությունում բնակվելու հիմքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու համար՝ Ցանկի 1-ին կետի 1-6-րդ, 12-13-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերը.
բ. Հայաստանի Հանրապետության քաղաքացի զավակ ունենալու հիմքով ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար՝ Ցանկի 1-ին կետի 1-4-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերը, 5-6-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերը, եթե առկա է ամուսնություն և դիմումատուն կրում է ամուսնու ազգանունը, 7-րդ, 13-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերը.
3) օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված հիմքով ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար՝ Ցանկի 1-ին կետի 1-4-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերը, 5-6-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերը, եթե առկա է ամուսնություն և դիմումատուն կրում է ամուսնու ազգանունը, 13-րդ ենթակետով սահմանված փաստաթղթերը։ Սույն կետով նախատեսված դեպքում դիմումատուն ներկայացնում է նաև ծնողի՝ նախկինում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունենալու կամ դիմումատուի Հայաստանի Հանրապետությունում ծնված լինելու փաստը հավաստող փաստաթղթեր.
4) օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված հիմքով ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար՝ Ցանկի 1-ին կետի 1-4-րդ կետերով սահմանված փաստաթղթերը, 5-6-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը, եթե առկա է ամուսնություն և դիմումատուն կրում է ամուսնու ազգանունը, 13-րդ կետով սահմանված փաստաթղթերը.
5) օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով սահմանված հիմքով ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար՝ Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված անձը ներկայացնում է Ցանկի 1-ին կետի 1-ին, 3-րդ, 11-րդ և 13-րդ կետերով սահմանված փաստաթղթերը, առկայության դեպքում նաև՝ 4-րդ ենթակետով նախատեսված փաստաթղթերը, 5-6-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերը, եթե առկա է ամուսնություն և դիմումատուն կրում է ամուսնու ազգանունը, իսկ Հայաստանի Հանրապետությունում բնակվող` քաղաքացիություն չունեցող անձը ներկայացնում է նույն Ցանկի 1-ին կետի 1-ին, 3-րդ, 4-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերը, 5-6-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերը, եթե առկա է ամուսնություն և դիմումատուն կրում է ամուսնու ազգանունը, 10-րդ և 13-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերը.
6) օրենքի 13-րդ հոդվածի 3-ին մասով սահմանված հիմքով ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար՝ Ցանկի 1-ին կետի 1-4-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերը, 5-6-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերը, եթե առկա է ամուսնություն և դիմումատուն կրում է ամուսնու ազգանունը, 8-րդ և 9-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերից որևէ մեկը, 13-րդ ենթակետով սահմանված փաստաթղթերը։ Սույն կետի հիմքով անգործունակ անձի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումը խնամակալի միջոցով ներկայացվելու դեպքում դիմումին կցվում է նաև խնամակալությունը հաստատող փաստաթուղթը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը.
- Սույն կարգի 3-րդ կետով սահմանված փաստաթղթերը օտար լեզվով կազմված լինելու դեպքում դիմումատուն ներկայացնում է նաև դրանց օրենքով սահմանված կարգով կարատված և վավերացվածհայերեն թարգմանությունները:
- Սույն որոշման 2-րդ հավելվածով հաստատված ցանկի 1-ին կետի 8-րդ ենթակետի «ա» և «գ» պարբերություններով նախատեսված փաստաթղթերը հաստատվում են դեսպանության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից:
- Սույն կարգի 3-րդ կետով նախատեսված դեպքերում փաստաթղթերը ներկայացնելիս դիմումատուն լրացնում է դիմում-հարցաթերթ` համաձայն N 1 ձևի։ Սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30–ի N 1040-Ն որոշման հավելվածի8-րդ կետի պահանջի կատարումն ապահովելու նպատակով դիմում-հարցաթերթը դիմումատուն լրացնում է անձամբ՝ վարչությունում կամ դեսպանությունում կամ հյուպատոսական հիմնարկում։
- Դիմում-հարցաթերթը լրացվում է հայերենով` ընթեռնելի, առանց ուղղումների և ջնջումների: Դիմում-հարցաթերթը ստորագրում է դիմումատուն և դիմումն ընդունող պաշտոնատար անձը:
- Վարչությունը կամ դեսպանությունը կամ հյուպատոսական հիմնարկը ստուգում է փաստաթղթերի ամբողջականությունը, սույն որոշման 2-րդ հավելվածով հաստատված ցանկի 1-ին կետի 2-րդ, 4-12-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերի բնօրինակները պատճենների հետ համեմատելուց անմիջապես հետո վերադարձնում է դիմումատուին։
- Փաստաթղթերը վարչություն ներկայացնելու դեպքում, եթե ապահովված է դրանց ամբողջականությունը, վարչությունը մուտքագրում է դիմումը, դիմումատուի համար էլեկտրոնայինշտեմարանի միջոցով ձևավորում և նրան է տրամադրում անհատական ծածկագիր, որը հնարավորություն է տալիս վերջինիս հետևել իր դիմումի ընթացքին։ Փաստաթղթերի ամբողջականությունն ապահովված չլինելու դեպքում Վարչությունում քաղաքացիություն ստանալու դիմումին ընթացք չի տրվում, այլ դիմումատուին գրավոր պարզաբանվում է փաստաթղթերը համալրելու և կրկին դիմում ներկայացնելու անհրաժեշտության մասին։
- Փաստաթղթերըդեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ ներկայացնելու դեպքում, եթե ապահովված է դրանց ամբողջականությունը, ապա դիմումատուին տրամադրվում է ստացական, որը հավաստում է դիմումը մուտքագրելու հանգամանքը։ Եթե դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա դիմումը ընդունվում է և դիմումատուին առաջարկում է 5-օրյա ժամկետում համալրել այդ ցանկը:Այս դեպքում ստացականը տրամադրվում փաստաթղթերը համալրելու օրը, որն էլ համարվում է դիմումի ընդունման օր։
- Սույն կարգի 3-րդ կետի 1-4-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում դեսպանությունը կամ հյուպատոսական հիմնարկը, իսկ փաստաթղթերը Վարչություն ներկայացնելու դեպքում՝ Վարչությունը, դրանք ստանալուց հետո ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում անձի համար նշանակում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության իմացության ստուգման օր:
- Դեսպանությունը կամ հյուպատոսական հիմնարկը փաստաթղթերն ստանալուց հետո, իսկ սույն կարգի 3-րդ կետի 1-4-րդ ենթակետերում նշված դեպքերում՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության իմացության սահմանված կարգով ստուգման դրական արդյունքի դեպքում՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում փաստաթղթերը և դրանց վերաբերյալ եզրակացությունն ուղարկում է Արտաքին գործերի նախարարություն (այսուհետև՝ նախարարություն):
- Նախարարությունը փաստաթղթերն ստանալուց հետո 3աշխատանքային օրվա ընթացքում դրանք ուղարկում է Վարչություն: Վարչությունը Նախարարությունից փաստաթղթերը ստանալուց և մուտքագրելուց հետո դիմումատուի համար էլեկտրոնային շտեմարանի միջոցով ձևավորում և դիմում-հարցաթերթում նրա կողմից լրացված հասցեին է ուղարկում անհատական ծածկագիր, որը հնարավորություն է տալիս վերջինիս հետևել իր դիմումի ընթացքին։
- Վարչությունը դիմումը մուտքագրելուց, իսկ սույն կարգի 13-րդ կետով նախատեսված դեպքերում՝ նախարարությունից ուղարկված փաստաթղթերը ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում դրանք ուղարկում է Ազգային անվտանգության ծառայություն:
- Ազգային անվտանգության ծառայությունը փաստաթղթերը ստանալուց հետո 1015 աշխատանքային օրվա ընթացքում Վարչություն է ներկայացնում իր եզրակացությունը: Լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտության դեպքերում Ազգային անվտանգության ծառայությունը եզրակացությունը ներկայացնելու ժամկետը կարող է երկարաձգել ևս 10 աշխատանքային օրով։
- Ազգային անվտանգության ծառայության եզրակացությունն ստանալուց հետո վարչությունը կազմում է առանձին եզրակացություն, որում ամփոփվում են Նախարարության և Ազգային անվտանգության ծառայության եզրակացությունները: Վարչության եզրակացությունը հաստատվում է վարչության պետի (տեղակալի) կողմից։
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումի կապակցությամբ կազմված դրական եզրակացությունները Վարչությունը 7 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկությամբ ուղարկում է Հայաստանի Հանրապետության նախագահին՝ կցելով Հայաստանի Հանրապետության Նախագահի համապատասխան հրամանագրի նախագիծը:
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումի վերաբերյալ կազմված բացասական եզրակացությունները Վարչությունը 7 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողով:
- Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը եզրակացությունները քննարկում է հանձնաժողովի ղեկավարի կողմից հրավիրվող նիստերում՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում: Քննարկման արդյունքում կազմվում են ամփոփ եզրակացություններ և ուղարկվում Վարչություն:
- Վարչությունը սույն կարգի 19-րդ կետով սահմանված եզրակացություններն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնում է քաղաքացիություն ստանալուդիմում ներկայացրած անձին քաղաքացիություն շնորհելու կամ քաղաքացիության շնորհումը մերժելու մասին առաջարկություն՝ կցելով Հայաստանի Հանրապետության Նախագահի համապատասխան հրամանագրի նախագիծը և Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը:
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու կամ քաղաքացիություն ստանալու դիմումը մերժելու մասին հրամանագրերը Հայաստանի Հանրապետությաննախագահի աշխատակազմն ուղարկում է Նախարարություն և Ոստիկանություն։
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումը մերժելու դեպքում նախագահի հրամանագիրը ստանալուց հետո Ոստիկանությունը՝ Վարչության, իսկ Նախարարությունը՝ դեսպանության կամ հյուպատոսական հիմնարկի միջոցով 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցում է դիմումատուին։
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումը բավարարելու դեպքում՝ դիմումատուն գրավոր ծանուցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 1-ի N 1290-Ն որոշմամբ սահմանված կարգով և ժամկետում: Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու մասին ծանուցման մեջ նշվում է երդման արարողությանը մասնակցելու և անձնագիր ստանալու համար վարչություն կամ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ ներկայանալու անհրաժեշտության մասին:
- Սույն կարգի 22-րդ և 23-րդ կետերով նախատեսված գրավոր ծանուցումներն ուղարկվում են այն դեպքում, երբ դիմումատուն դիմում-հարցաթերթում չի լրացրել իր էլեկտրոնային փոստի հասցեն և (կամ) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բջջային հեռախոսահամար: Դիմում-հարցաթերթում բջջային հեռախոսահամար և (կամ) էլեկտրոնային փոստի հասցե լրացված լինելու և ծանուցումներն այդ հասցեով ստանալու վերաբերյալ դիմումատուի համաձայնության առկայության դեպքում ծանուցումներն ուղարկվում են բջջային հեռախոսին և (կամ) դիմումատուի կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեին, որից հետո դիմումատուն համարվում է պատշաճ ծանուցված։ Այս դեպքում՝ երդման արարողությանը մասնակցելու և անձնագիր ստանալու համար վարչություն կամ դեսպանության կամ հյուպատոսական հիմնարկ ներկայանալու անհրաժեշտության մասին նշվում է էլեկտրոնային փոստի հասցեին և/կամ բջջային հեռախոսահամարին ուղարկվող հաղորդագրության մեջ։
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձը հաստատող փաստաթուղթ ստանում է վարչությունում կամ դեսպանությունում կամ հյուպատոսական հիմնարկում՝ երդման արարողակարգին մասնակցելու և անձը հաստատող փաստաթուղթ ստանալու դիմում ներկայացնելու դեպքում՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում։ Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած անձը Հայաստանի Հանրապետությունում ունի կացության կարգավիճակ, ապա Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալիս այն ճանաչվում է ուժը կորցրած։
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համարդիմումատունՎարչություն կամ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ է ներկայացնում Ցանկի 2-րդ կետով նախատեսված փաստաթղթերը։ Փաստաթղթերը ներկայացնելիս լրացվում է դիմում-հարցաթերթ` համաձայն N 2 ձևի:
- Սույն որոշման 2-րդ հավելվածով հաստատված ցանկի 2-րդ կետի 3-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերը օտար լեզվով կազմված լինելու դեպքում դիմումատուն ներկայացնում է նաև դրանց օրենքով սահմանված կարգով կարատված և վավերացված հայերեն թարգմանությունները։
- Վարչությունը կամ դեսպանությունը կամ հյուպատոսական հիմնարկը ստուգում է փաստաթղթերի ամբողջականությունը, Ցանկի 2-րդ կետի 2-րդ, 3-րդ, 5-7-րդ, 9-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերի բնօրինակները պատճենների հետ համեմատելուց անմիջապես հետո վերադարձնում է դիմումատուին։
- Փաստաթղթերը վարչություն ներկայացնելու դեպքում, եթե ապահովված է դրանց ամբողջականությունը, ապա վարչությունը մուտքագրում է դիմումը, դիմումատուի համար էլեկտրոնային շտեմարանի միջոցով ձևավորում և նրան է տրամադրում անհատական ծածկագիր, որը հնարավորություն է տալիս վերջինիս հետևել իր դիմումի ընթացքին։ Փաստաթղթերի ամբողջականությունն ապահովված չլինելու դեպքում Վարչությունում քաղաքացիություն ստանալու դիմումին ընթացք չի տրվում, այլ դիմումատուին գրավոր պարզաբանվում է փաստաթղթերը համալրելու և կրկին դիմում ներկայացնելու անհրաժեշտության մասին։
- Փաստաթղթերըդեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ ներկայացնելու դեպքում, եթե ապահովված է դրանց ամբողջականությունը, ապա դիմումատուին տրամադրվում է ստացական, որը հավաստում է դիմումը մուտքագրելու հանգամանքը։ Եթե դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա դիմումը մուտքագրվում է և դիմումատուին առաջարկում է 5-օրյա ժամկետում համալրել այդ ցանկը:Այս դեպքում ստացականը տրամադրվում փաստաթղթերը համալրելու օրը, որն էլ համարվում է դիմումի ընդունման օր։
- Դեսպանությունը կամ հյուպատոսական հիմնարկը փաստաթղթերն ընդունելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում դրանք իր եզրակացությամբ ուղարկում է Նախարարություն: Նախարարությունը փաստաթղթերն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում դրանք ուղարկում է Վարչություն: Վարչությունը Նախարարությունից փաստաթղթերը ստանալուց և մուտքագրելուց հետո դիմումատուի համար էլեկտրոնայինշտեմարանի միջոցով ձևավորում և դիմում-հարցաթերթում նրա կողմից լրացված հասցեին է ուղարկում անհատական ծածկագիր, որը հնարավորություն է տալիս վերջինիս հետևել իր դիմումի ընթացքին։
- Վարչությունը դիմումը մուտքագրելուց, իսկ սույն կարգի 31-րդ կետով նախատեսված դեպքերում՝ Նախարարությունից ուղարկված փաստաթղթերը ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուի`
1) պետության հանդեպ չկատարված հարկային կամ հանրային իրավական դրամական պարտավորությունների վերաբերյալ հարցում է կատարում Պետական եկամուտների կոմիտե և Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից անձի` պետության հանդեպ չկատարված պարտավորությունների վերաբերյալ տեղեկությունների ստացման նպատակով հարցումը և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրվող տեղեկությունները փոխանակվում են էլեկտրոնային եղանակով՝ ՎԵԲ ծառայության միջոցով, որի նկարագիրը սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահը:
2) «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներով նախատեսված պարտավորությունների վերաբերյալ հարցում է կատարում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն,
3) անձի նկատմամբ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած և կատարման ենթակա դատավճռի կամ վճռի առկայությունը պարզելու նպատակով հարցում է կատարում Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ: Անձի նկատմամբ օրինական ուժի մեջ մտած և կատարման ենթակա դատավճիռ կամ վճիռ առկա լինելու մասին Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտից տեղեկություն ստանալու դեպքում վարչությունը եռօրյա ժամկետում դրա կատարման ընթացքի վերաբերյալ հարցում է կատարում Քրեակատարողական ծառայություն և Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն,
4) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալը Հայաստանի Հանրապետության պետական անվտանգության շահերին հակասելու հանգամանքը պարզելու և եզրակացություն ստանալու նպատակով հարցում է կատարում Ազգային անվտանգության ծառայություն։
- Սույն կարգի 32-րդ կետով նախատեսված հարցումներն ուղարկելու հետ միաժամանակ ուղարկվում են նաև անձի վերաբերյալ բնակչության պետական ռեգիստրում առկա այն տվյալները, որոնք նախկինում ենթարկվել են փոփոխության:
- Սույն կարգի 32-րդ կետում նշված մարմինները հարցումներին պատասխանում են 5 աշխատանքային օրվա, իսկ Ազգային անվտանգության ծառայությունը` 10 աշխատանքային օրվա ընթացքում։ Լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտության դեպքերում Ազգային անվտանգության ծառայությունը եզրակացություն ներկայացնելու ժամկետը կարող է երկարաձգել մինչև 10 աշխատանքային օրով:
- Սույն կարգի 32-րդ կետում նշված մարմիններից հարցումների պատասխանները և Ազգային անվտանգության ծառայության եզրակացությունը ստանալուց հետո վարչությունը կազմում է ամփոփ եզրակացություն, որը հաստատվում է վարչության պետի (տեղակալի) կողմից։ Սույն կարգի 32-րդ կետում նշված մարմիններից դիմումատուի՝ պետության հանդեպ պարտավորություն ունենալու վերաբերյալ պատասխան ստանալու դեպքում Վարչությունն այդ մասին 10 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցում է ուղարկում դիմումատուին՝ մեկամսյա ժամկետում պարտավորությունը մարելու և համապատասխան հավաստում ներկայացնելու համար։ Մեկամսյա ժամկետը լրանալուց հետո սույն կետով նախատեսված եզրակացությունը Վարչությունը կազմում է տվյալ պահին առկա փաստաթղթերի հիման վրա։ Դիմում-հարցաթերթում էլեկտրոնային փոստի հասցե լրացված լինելու և ծանուցումներն այդ հասցեով ստանալու վերաբերյալ դիմումատուի համաձայնության առկայության դեպքում սույն կետում նշված ծանուցումներն ուղարկվում են դիմումատուի կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեին, որից հետո դիմումատուն համարվում է պատշաճ ծանուցված։
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու դիմումի կապակցությամբ կազմված դրական եզրակացությունները վարչությունը 15 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկությամբ ուղարկում է Հայաստանի Հանրապետության նախագահին՝ կցելով Հայաստանի Հանրապետության Նախագահի համապատասխան հրամանագրի նախագիծը:
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու դիմումի վերաբերյալ կազմված բացասական եզրակացությունները վարչությունը 15 աշխատանքային օրում ուղարկում է Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողով, որը սույն կարգի 19-րդ կետով սահմանված կարգով և ժամկետներում քննարկում է դրանք և ամփոփ եզրակացություններն ուղարկում վարչություն:
- Վարչությունը սույն կարգի 37-րդ կետով սահմանված եզրակացությունները Նախագահին է ներկայացնում սույն կարգի 20-րդ կետով սահմանված ընթացակարգով:
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու դիմումները բավարարելու կամ մերժելու մասին հրամանագրերը Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմն ուղարկում է Նախարարություն և Ոստիկանություն։
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու դիմումը մերժելու կամ բավարարելու դեպքում նախագահի հրամանագիրը ստանալուց հետո Ոստիկանությունը՝ Վարչության, իսկ Նախարարությունը՝ դեսպանության կամ հյուպատոսական հիմնարկի միջոցով 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցում է դիմումատուին։ Սույն կետով նշված գրավոր ծանուցումներն ուղարկվում են այն դեպքում, երբ դիմումատուն դիմում-հարցաթերթում չի լրացրել իր էլեկտրոնային փոստի հասցեն և (կամ) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բջջային հեռախոսահամար: Դիմում-հարցաթերթում բջջային հեռախոսահամար և (կամ) էլեկտրոնային փոստի հասցե լրացված լինելու և ծանուցումներն այդ հասցեով ստանալու վերաբերյալ դիմումատուի համաձայնության առկայության դեպքում ծանուցումներն ուղարկվում են բջջային հեռախոսին և (կամ) դիմումատուի կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեին, որից հետո դիմումատուն համարվում է պատշաճ ծանուցված։
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու դիմումը բավարարելու դեպքում, եթե դիմումատուն Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար ներկայացրել է Օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված՝ օտարերկրյա պետության իրավասու մարմնի տված՝ տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին գրավոր հավաստում (տեղեկանք), ապա ծանուցման մեջ նշում է կատարվում հրամանագիրն ուժի մեջ մտնելու համար օտարերկրյա պետության կողմից տրված անձնագիր կամ օրենքով սահմանված կարգով վավերացված՝ տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելը հավաստող փաստաթուղթներկայացնելու անհրաժեշտության մասին։
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին դիմումը բավարարելու դեպքում վարչությունը կամ դեսպանությունը կամ հյուպատոսական հիմնարկը դիմումատուի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը հանձնելուց հետո 5-օրյա ժամկետում վերջինիս տրամադրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու փաստը հավաստող տեղեկանք: Ընդ որում՝
1) եթե դիմումատուն Հայաստանի Հանրապետության քաղաղացիությունը դադարեցնելու համար ներկայացրել է օտարերկրյա պետության անձնագիր, ապա նրա քաղաքացիությունը համարվում է դադարեցված ծանուցման պահից և նրան տրամադրվում է տեղեկանք՝ համաձայն N 3 ձևի,
2) եթե դիմումատուն Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար ներկայացրել է Օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված՝ օտարերկրյա պետության իրավասու մարմնի տված՝ տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին գրավոր հավաստում (տեղեկանք), ապա նրան տրամադրվում է տեղեկանք՝ համաձայն N 4 ձևի, որում նշում է կատարվում այն մասին, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագիրն ուժի մեջ կմտնի նրա կողմից օտարերկրյա պետության քաղաքացիություն ստանալու ապացույցը (օտարերկրյա պետության անձնագիր կամ օրենքով սահմանված կարգով վավերացված՝ տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելը հավաստող փաստաթուղթ) լիազոր մարմին ներկայացվելու պահից: Օտարերկրյա պետության քաղաքացիություն ստանալու ապացույցը ներկայացնելուց հետո դիմումատուին տրամադրվում է սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված տեղեկանքը։
3) Սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված տեղեկանքը տրամադրելու օրվանից տաս աշխատանքային օրվա ընթացքում վարչությունը կամ դեսպանությունը կամ հյուպատոսական հիմնարկը զինվորական հաշվառման վերցված դիմումատուի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին գրավոր տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայությանը՝ դիմումատուին զինվորական հաշվառումից հանելու նպատակով: 43. Դիմումատուի կողմից սույն որոշման 42-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված՝ օտարերկյա պետության քաղաքացիություն ստանալու ապացույցը դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ ներկայացնելու դեպքում, քաղաքացիությունը դադարեցված համարելու վերաբերյալ N 3 ձևի տեղեկանքը տրամադրելու հետ միաժամանակ դեսպանությունը կամ հյուպատոսական հիմնարկը Նախարարության միջոցով 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է Վարչությանը՝ բնակչության պետական ռեգիստրում համապատասխան նշում կատարելու և դիմումատւի Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձը հաստատող փաստաթուղթն ավավեր ճանաչելու համար։ Դեսպանությունը կամ հյուպատոսական հիմնարկը դիմողի ցանկությամբ տեղեկանքը կարող է տրամադրել անգլերեն կամ նստավայր պետության պաշտոնական լեզվով:
- Երեխայի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար ծնողը (oրինական ներկայացուցիչը) վարչություն կամ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ է ներկայացնում սույն որոշման 2-րդ հավելվածով հաստատված ցանկի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերը։ Փաստաթղթերը ներկայացնելիս լրացվում է դիմում-հարցաթերթ` համաձայն N 5 ձևի:
- Սույն որոշման 2-րդ հավելվածով հաստատված ցանկի 3-րդ կետի 3-րդ, 5-6-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերը օտար լեզվով կազմված լինելու դեպքում դիմումատուն ներկայացնում է նաև դրանց օրենքով սահմանված կարգով կարատված և վավերացված հայերեն թարգմանությունները։
- 14-18 տարեկան երեխան Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անձամբ վարչությունում կամդեսպանությունում կամ հյուպատոսական հիմնարկումտալիս է իր գրավոր համաձայնությունը։ Երեխայի անձամբ ներկայանալու անհնարինության դեպքում դիմումատուն ներկայացնում է երեխայի՝ օրենքով սահմանված կարգով վավերացված համաձայնությունը:
- Երեխայի քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ դիմումը վարչություն մուտքագրվում, իսկ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ ներկայացված լինելու դեպքում վարչություն է ուղարկվում սույնկարգի 28-31-րդ կետերով սահմանված կարգով և ժամկետներում։
- Վարչությունը դիմումը մուտքագրելուց, իսկ դիմումը դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ ներկայացված լինելու դեպքում նախարարությունից ուղարկված փաստաթղթերը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում 14-18 տարեկան քաղաքացիների՝ «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներով նախատեսված պարտավորությունների վերաբերյալ հարցում է կատարում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն, որը հարցմանը պատասխանում է 5 աշխատանքային օրվա ընթացքում։
- Սույն կարգի 48-րդ կետով նախատեսված հարցումներն ուղարկելու հետ միաժամանակ ուղարկվում են նաև անձի վերաբերյալ բնակչության պետական ռեգիստրում առկա այն տվյալները, որոնք նախկինում ենթարկվել են փոփոխության:
- Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հարցման պատասխանը ստանալուց հետո վարչությունը կազմում է ամփոփ եզրակացություն, որը հաստատվում է վարչության պետի (տեղակալի) կողմից։
- Երեխայի քաղաքացիություն դադարեցնելու վերաբերյալ դիմումի քննարկման հետագա ընթացակարգերի նկատմամբ տարածվում են սույն կարգի 36-43 կետերի պահանջները։
- Մինչև Նախագահի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հրամանագրի ստորագրումը` այդ հրամանագրին առնչվող փաստաթղթերում կատարված որևէ փոփոխության դեպքում Նախարարությունը, Ոստիկանությունը կամ Ազգային անվտանգության ծառայությունը դրա մասին անմիջապես գրավոր տեղեկացնում են Հանրապետության նախագահին:
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար գանձվում է պետական տուրք՝ օրենքով սահմանված չափով և կարգով:
- Սույն կարգով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին դիմումների ընթացքի վերաբերյալ տեղեկությունները (դիմումները վարչություն մուտքագրվելու, դիմումների վերաբերյալ եզրակացությունները Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողով կամ Հայաստանի Հանրապետության նախագահին ուղարկվելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու (դադարեցնելու) դիմումը բավարարելու կամ մերժելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրը ստացվելու) վարչությունը դիմումատուի էլեկտրոնային փոստի հասցեին և (կամ) բջջային հեռախոսահամարին` SMS (էսէմէս) հաղորդագրությամբ ուղարկում է 3 աշխատանքային օրվա ընթացքում:
- Դիմումատուն դիմումի ընթացքի վերաբերյալ կարող է տեղեկանալ նաև Ոստիկանության պաշտոնական ինտերնետային կայքի միջոցով` մուտքագրելով իրեն տրված անհատական ծածկագիրը:»:
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2022 թվականի ---------------ի N ------Ն որոշման
«Հավելված N 2 ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբեր 23-ի N 1390-Ն որոշման |
|
|
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերն են`
1) դիմում-հարցաթերթ.
2) օտարերկրյա պետության կողմից տրված վավեր անձնագիր և դրա պատճենը.
3) 35 x 45 մմ չափի 6 լուսանկար (գունավոր).
4) ծննդյան վկայականը և դրա պատճենը.
5) ամուսնության վկայականը և դրա պատճենը.
6) ամուսնու անձնագիրը և դրա պատճենը.
7) իր զավակի ծննդյան վկայականը և դրա պատճենը և զավակի Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը և դրա պատճենը կամ ՀՀ քաղաքացիությունը հավաստող այլ փաստաթուղթ
8) ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթղթերից որևէ մեկը`
ա. սույն որոշման N 4 հավելվածում նշված եկեղեցական կառույցների կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթ` հաստատված սույն որոշմամբ նախատեսված կարգով, մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին նշումով,
բ. օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից տրված և ապոստիլով հաստատված կամ հյուպատոսական վավերացմամբ` ազգությամբ հայ լինելու մասին փաստաթուղթ,
գ. ազգությամբ հայ լինելու հանգամանքը հիմնավորող այլ փաստաթուղթ` հաստատված սույն որոշմամբ նախատեսված կարգով,
դ. ծնողի (պապի, տատի, հարազատ քրոջ կամ եղբոր) ծննդյան վկայականը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, որում առկա է ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում: Համահայր կամ համամայր եղբոր կամ քրոջ ծննդյան վկայականը կամ ազգությունը հաստատող այլ փաստաթուղթն անձի համար կարող է հանդիսանալ ազգությունը հաստատող փաստաթուղթ, եթե եղբոր կամ քրոջ ազգությամբ հայ լինելը պայմանավորված է նրանց համատեղ ծնողի ազգությամբ.
9) սույն կետի 8-րդ ենթակետի «դ» պարբերությամբ նախատեսված փաստաթղթերի հետ միասին ներկայացվում է նաև տվյալ անձի ազգակցական կապը հիմնավորող` իրավասու պետական մարմինների կողմից տրված փաստաթուղթ: Ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթղթեր են համարվում նաև սույն կետի 2-րդ, 4-րդ և 9-րդ ենթակետերով նախատեսված` ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում պարունակող փաստաթղթերը.
10) քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականը և դրա պատճենը
11) փաստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը
12) Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակը կամ օրինական բնակությունը հաստատող փաստաթուղթը և դրանց պատճենները.
13) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը:
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են`
1) դիմում-հարցաթերթ.
2) վավեր անձնագիր և դրա պատճենը.
3) ծննդյան վկայականը և դրա պատճենը,
4) 35 x 45 մմ չափի 6 լուսանկար (գունավոր).
5) ամուսնության վկայականը և դրա պատճենը.
6) իր երեխայի ծննդյան վկայականը և դրա պատճենը.
7) զինվորական գրքույկը (զինապարտ քաղաքացիների համար).
8) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը.
9) այլ պետության քաղաքացիություն ունենալու դեպքում տվյալ պետության իրավասու մարմնի կողմից տրված վավեր անձնագիր և դրա օրենքով սահմանված կարգով կատարված և վավերացված հայերեն թարգմանությունը.
10) օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տրված գրավոր հավաստում (տեղեկանք) տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին, եթե դիմումատուն չունի այլ պետության քաղաքացիություն և դրա օրենքով սահմանված կարգով կատարված և վավերացված հայերեն թարգմանությունը:
- Երեխայի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են՝
1) դիմում-հարցաթերթ.
2) երեխայի Հայաստանի Հանրապետության քաղաքացու վավեր անձնագիրը և դրա պատճենը.
3) դիմող ծնողի վավեր անձնագիրը և դրա պատճենը.
4) 35 x 45 մմ չափի 6 լուսանկար (գունավոր).
5) ամուսնության կամ հայրության ճանաչման վկայականը կամ միայնակ մայր լինելու վերաբերյալ փաստաթուղթ և դրա պատճենը.
6) երեխայի ծննդյան վկայականը և դրա պատճենը.
7) մյուս ծնողի համաձայնությունը և անձը հաստատող փաստաթղթի պատճենը, եթե ծնողներից մեկը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Ընդ որում, ծնողի կողմից համաձայնությունը վարչությունում կամ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկում անձամբ ներկայացնելու անհնարինության դեպքում ներկայացվում է համաձայնության՝ և օրենքով սահմանված կարգով կատարված և հաստատված հայերեն թարգմանությունը.
8) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը.
9) երեխայի՝ այլ պետության քաղաքացիություն ունենալու դեպքում տվյալ պետության իրավասու մարմնի կողմից տրված վավեր անձնագիրը.
10) օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տրված գրավոր հավաստում (տեղեկանք) տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին, եթե երեխան չունի այլ պետության քաղաքացիություն և դրա օրենքով սահմանված կարգով կատարված և հաստատված հայերեն թարգմանությունը,
11) 14-18 տարեկան երեխայի գրավոր համաձայնությունը:
Ձև N1
ԴԻՄՈՒՄ-ՀԱՐՑԱԹԵՐԹ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու |
|
Խնդրում եմ ընդունել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար ներկայացվող դիմում-հարցաթերթը և պահանջվող փաստաթղթերը։
Իմ վերաբերյալ ներկայացնում եմ հետևյալ տեղեկությունները՝
1. Անուն |
____________________________________________ |
||||
2. Ազգանուն |
____________________________________________ |
||||
3. Հայրանուն |
____________________________________________ |
||||
4. Ծննդյան ամսաթիվ |
______________________ (օր, ամիս, տարի) |
||||
5. Ծննդյան վայր |
_______________________ (երկիր) |
6. Ազգություն |
____________________ |
- Առկա են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու հետևյալ հիմքերը՝
□ □ |
ազգությամբ հայ եմ Օրենքով սամանված կարգով վերջին 3 տարին մշտապես բնակվել եմ Հայաստանի Հանրապետությունում |
|
□ |
վերջին 2 տարվա ընթացքում գրանցված ամուսնության մեջ եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ և այդ 2 տարվա ընթացքում առնվազն 365 օր օրինական հիմքերով բնակվել եմ Հայաստանի Հանրապետությունում |
|
□ |
ունեմ Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխա |
|
□ |
1995թ. հունվարի 1-ից հետո իմ դիմումի համաձայն դուս եմ եկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից |
|
□ |
Հայաստանի Հանրապետությունում ունեմ փախստականի կարգավիճակ |
|
□ □ |
հանդիսանում եմ Հայաստանի Հանրապետությունում բնակվող քաղաքացիություն չունեցող անձ ծնողներս /նրանցից մեկը/ նախկինում ունեցել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կամ ծնվել եմ Հայաստանի Հանրապետությունում և 18 տարին լրանալուց հետո` 3 տարվա ընթացքում, դիմում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար. |
|
8. |
Ունեմ հետևյալ երկրի քաղաքացիություն (եթե ունեք մեկից ավելի պետությունների քաղաքացիություն, ապա նշել բոլորը) |
_______________________________ _______________________________
|
- Առնչությունը զինվորական ծառայության հետ__________________________________________
/այո կամ ոչ, եթե այո, ապա նշել զինվորական կոչումը/
- Իմ մերձավոր ազգականներն են (հայր, մայր, ամուսին, երեխա)
Ազգակցական կապը |
Անունը, ազգանունը, հայրանունը |
Ծննդյան օրը, ամիսը, տարին |
Ազգությունը |
Քաղաքացիությունը |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
- 10. Բնակության վայրի հասցեն՝
Հայաստանի Հանրապետությունում |
__________________________________________________ |
օտարերկրյա պետությունում |
__________________________________________________ |
- Հեռախոսահամար
Հայաստանի Հանրապետությունում |
___________________________________________ |
|
օտարերկրյա պետությունում |
___________________________________________ |
|
12. Էլեկտրոնային փոստի հասցե |
___________________________________________ |
- Քաղաքացիություն ստանալու դիմումի ընթացի վերաբերյալ ծանուցումներն էլեկտրոնային փոստի հասցեով և/կամ բջջային հեռախոսահամարովստանալու համար
- տալիս եմ իմ համաձայնությունը _____________________________________________
- համաձայն չեմ, խնդրում եմ ծանուցել ___________________________________ _______
(նշել նախընտրելի ծանուցման տեսակը)
- Լրացուցիչ տեղեկություններ (նշվում է ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումը բավարարելու դեպքում՝ դիմումատուի կողմից երդման արարողակարգին մասնակցելու համար նախընտրելի պետությունը)_______________________________________________________________________
- Դիմումին կցվող փաստաթղթերի ցանկ __________________________________________
____________________________________________________________________________________
____________________________________________________________________________________
- Կեղծ տեղեկություններ (տվյալներ) ներկայացնելու համար օրենքով նախատեսված պատասխանատվության մասին զգուշացված եմ:
Դիմող` |
_______________________________ |
______________________ |
______________________ |
|
(անուն, ազգանուն) |
(ստորագրություն) |
(դիմելու օրը, ամիսը, տարին) |
|
Ծառայողական նշումներ (այս բաժինը լրացվում է միայն պաշտոնատար անձանց կողմից)
- Դիմում-հարցաթերթը և ներկայացված փաստաթղթերը ստուգեց և ընդունեց՝
_______________________________________ |
__________________________ |
(պաշտոնատար անձի պաշտոնը) |
(ստորագրությունը) |
_______________________________________ |
__________________________ |
(անունը, ազգանունը) |
(ընդունելու օրը, ամիսը, տարին) |
Ձև N2
ԴԻՄՈՒՄ-ՀԱՐՑԱԹԵՐԹ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու |
|
Խնդրում եմ ընդունել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար ներկայացվող դիմում-հարցաթերթը և պահանջվող փաստաթղթերը։
Իմ վերաբերյալ ներկայացնում եմ հետևյալ տեղեկությունները՝
1. Անուն |
____________________________________________ |
||||
2. Ազգանուն |
____________________________________________ |
||||
3. Հայրանուն |
____________________________________________ |
||||
4. Ծննդյան ամսաթիվ |
______________________ (օր, ամիս, տարի) |
||||
5. Ծննդյան վայր |
_______________________ (երկիր) |
|
|
- Առկա են այլ պետության քաղաքացիության հետ կապված հետևյալ հիմքերը՝
□ |
ունեմ ______________________ (նշել երկիրը) քաղաքացիություն. |
□ |
չունեմ այլ պետության քաղաքացիություն, սակայն ունեմ ______________________ (նշել երկիրը) քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորություն, որի հավաստումը ներկայացնում եմ. |
□ |
չունեմ այլ պետության քաղաքացիություն, սակայն այն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին հավաստումը կներկայացնեմ եռամսյա ժամկետում
|
- Առնչությունը զինվորական ծառայության հետ, զինվորական կոչում
____________________________________________________________________________
- Բնակության վայրի (հաշվառման, գրանցման) հասցեն՝
Հայաստանի Հանրապետությունում |
__________________________________________________ |
օտարերկրյա պետությունում |
__________________________________________________ |
- Հեռախոսահամար
Հայաստանի Հանրապետությունում |
___________________________________________ |
|
օտարերկրյա պետությունում |
___________________________________________ |
|
10. Էլեկտրոնային փոստի հասցե |
___________________________________________ |
- Քաղաքացիությունը դադարեցնելու դիմումի ընթացի վերաբերյալ ծանուցումներն էլեկտրոնային փոստի հասցեով և/կամ բջջային հեռախոսահամարովստանալու համար
- տալիս եմ իմ համաձայնությունը _____________________________________________
- համաձայն չեմ, խնդրում եմ ծանուցել ___________________________________ _______
(նշել նախընտրելի ծանուցման տեսակը)
- Լրացուցիչ տեղեկություններ (առկայության դեպքում՝ դիմողի ցանկությամբ) և դիմումին կցվող փաստաթղթերի ցանկ
___________________________________________________________________________________
___________________________________________________________________________________
___________________________________________________________________________________
___________________________________________________________________________________
- Կեղծ տեղեկություններ (տվյալներ) ներկայացնելու համար օրենքով նախատեսված պատասխանատվության մասին զգուշացված եմ:
Դիմող` |
_______________________________ |
______________________ |
______________________ |
|
(անուն, ազգանուն) |
(ստորագրություն) |
(դիմելու օրը, ամիսը, տարին) |
|
Ծառայողական նշումներ
(Այս բաժինը լրացվում է միայն պաշտոնատար անձանց կողմից)
- Դիմում-հարցաթերթը և ներկայացված փաստաթղթերը ստուգեց և ընդունեց՝
_______________________________________ |
__________________________ |
(պաշտոնատար անձի անունը, ազգանունը) |
(ստորագրությունը) |
_______________________________________ |
__________________________ |
(պաշտոնը) |
(ընդունելու օրը, ամիսը, տարին) |
Ձև N5
ԴԻՄՈՒՄ-ՀԱՐՑԱԹԵՐԹ Երեխայի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու
|
|
Ես` |
_________________________________________________ |
խնդրում եմ ընդունել երեխայիս |
|
(դիմող ծնողի անունը, ազգանունը, հայրանունը) |
|
Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար ներկայացվող դիմում-հարցաթերթը և փաստաթղթերը։
|
Երեխայիս վերաբերյալ ներկայացնում եմ հետևյալ տեղեկությունները՝
1. Անուն |
____________________________________________ |
||||
2. Ազգանուն |
____________________________________________ |
||||
3. Հայրանուն |
____________________________________________ |
||||
4. Ծննդյան ամսաթիվ |
______________________ (օր, ամիս, տարի) |
||||
5. Ծննդյան վայր |
_______________________ (երկիր) |
|
|
- Առկա են այլ պետության քաղաքացիության հետ կապված հետևյալ հիմքերը՝
□ |
Երեխան ունի ______________________ (նշել երկիրը) քաղաքացիություն |
□ |
Երեխան չունի այլ պետության քաղաքացիություն, սակայն ունի ______________________ (նշել երկիրը) քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորություն, որի հավաստումը ներկայացնում եմ |
□ |
Երեխան չունի այլ պետության քաղաքացիություն, սակայն այն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին հավաստումը կներկայացնեմ եռամսյա ժամկետում
|
- Երեխայի ծնողները /օրինական ներկայացուցիչները/ են՝
Ազգակցական կապը |
Անունը, ազգանունը, հայրանունը |
Ծննդյան օրը, ամիսը, տարին |
Ազգությունը |
Քաղաքացիությունը |
|
|
|
|
|
|
|
|
|
|
- Երեխայի բնակության վայրի հասցեն՝
Հայաստանի Հանրապետությունում |
__________________________________________________ |
օտարերկրյա պետությունում |
__________________________________________________ |
- Դիմողի հեռախոսահամարը
Հայաստանի Հանրապետությունում |
___________________________________________ |
|
օտարերկրյա պետությունում |
___________________________________________ |
|
10. Էլեկտրոնային փոստի հասցե |
___________________________________________ |
- Քաղաքացիությունը դադարեցնելու դիմումի ընթացի վերաբերյալ ծանուցումներն էլեկտրոնային փոստի հասցեով և/կամ բջջային հեռախոսահամարովստանալու համար
- տալիս եմ իմ համաձայնությունը _____________________________________________
- համաձայն չեմ, խնդրում եմ ծանուցել ___________________________________ _______
(նշել նախընտրելի ծանուցման տեսակը)
- Լրացուցիչ տեղեկություններ (առկայության դեպքում՝ դիմողի ցանկությամբ) և դիմումին կցվող փաստաթղթերի ցանկ__________________________________________________________________________________
__________________________________________________________________________________
__________________________________________________________________________________
- Կեղծ տեղեկություններ (տվյալներ) ներկայացնելու համար օրենքով նախատեսված պատասխանատվության մասին զգուշացված եմ:
Դիմող` |
_______________________________ |
______________________ |
______________________ |
|
(անուն, ազգանուն) |
(ստորագրություն) |
(դիմելու օրը, ամիսը, տարին) |
|
Ծառայողական նշումներ
(Այս բաժինը լրացվում է միայն պաշտոնատար անձանց կողմից)
- Դիմում-հարցաթերթիկը և ներկայացված փաստաթղթերը ստուգեց և ընդունեց՝
_______________________________________ |
__________________________ |
(պաշտոնատար անձի պաշտոնը) |
(ստորագրությունը) |
_______________________________________ |
__________________________ |
(անունը, ազգանունը) |
(ընդունելու օրը, ամիսը, տարին)
|
Ձև 3 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Տ Ե Ղ Ե Կ Ա ՆՔ
(Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին)
« » «_____________» 20 թ. |
N_______________ |
(տրման ամսաթիվը) |
(ելքի համարը) |
Կ.Տ. |
Սույնով հավաստվում է, որ ______________________________________-ի (անուն, հայրանուն, ազգանուն) (ծնված «_____» «__________» ______թ.) Հայաստանի Հանրապետության (օր, ամիս, տարեթիվ) քաղաքացիությունը ՀՀ Նախագահի «_____» «_____________»_______թ.
թիվ _______________ հրամանագրով դադարեցվել է: (հրամանագրի համարը) Հրամանագիրը մտել է օրինական ուժի մեջ։ |
_________________________ |
____________________ |
(Պաշտոն) |
(Ստորագրություն) |
Ձև 4 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Տ Ե Ղ Ե Կ Ա ՆՔ
(Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին)
« » «_____________» 20 թ. |
N_______________ |
(տրման ամսաթիվը) |
(ելքի համարը) |
Կ.Տ. |
Սույնով հավաստվում է, որ ______________________________________-ի (անուն, հայրանուն, ազգանուն) (ծնված «_____» «__________» ______թ.) Հայաստանի Հանրապետության (օր, ամիս, տարեթիվ) քաղաքացիությունը ՀՀ Նախագահի «_____» «_____________»_______թ.
թիվ _______________ հրամանագրով դադարեցվել է: (հրամանագրի համարը) Հրամանագիրը կմտնի օրինական ուժի մեջ ____________________________________-ի կողմից օտարերկրյա պետության քաղաքացիություն ստանալու ապացույցը (օտարերկրյա պետության անձնագիր կամ օրենքով սահմանված կարգով վավերացված՝ տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելը հավաստող փաստաթուղթ) լիազոր մարմին ներկայացնվելու պահից:
|
_________________________ |
____________________ |
(Պաշտոն) |
(Ստորագրություն) |
-
Обсуждалось
03.06.2022 - 18.06.2022
-
Тип
Pешение
-
Область
Безопасность
-
Министерство
Полиция
Просмотры 4234
Принт