«ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
3 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման
1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը
Նախագծի ընդունման նպատակը՝ բազմաբնակարան շենքի կառավարումը դիտարկել որպես մասնագիտացված գործունեության տեսակ դիտարկելու համար անհրաժեշտ իրավական օրենսդրական ստեղծումն է:
2. Առկա իրավիճակը
Հայաստանի Հանրապետությունում առկա են տարբեր նշանակության ավելի քան 545 հազար շենքեր և շինություններից ավելի քան 19 հազարը բազմաբնակարան շենքերն են, որոնք ընդհանուր առմամբ ունեն ավելի քան 444 հազար բնակարան: Ընդ որում, այս ցուցանիշը 9.6%-ով գերազանցում է հանրապետության բնակարանային ֆոնդում առկա անհատական բնակելի տների (ավելի քան 405 հազար) քանակական ցուցանիշը:
Բազմաբնակարան շենքերի բնակարանային ֆոնդը հանդիսանում է երկրի առանցքային ակտիվներից մեկը և պետությունը շահագրգռված է այդ ակտիվի պատշաճ սպասարկման, անվտանգ շահագործման, պահպանման ու արդիականացման հարցերում: Շենքերն ու շինությունները՝ այդ թվում բազմաբնակարան, շահագործման ընթացքում ձեռք են բերում ֆիզիկական և բարոյական մաշվածություն, ենթարկվում են տարբեր բնական և տեխնածին երևույթների և կրում դրանց բացասական ազդեցության հետևանքները, որոնց չեզոքացման կամ ազդեցության նվազեցման համար պահանջվում են որոշակի միջոցառումների իրականացում: Նման միջոցառումների ժամանակին չիրականացումը կամ թերի իրականացումը բերում է մաշվածության գործընթացի արագացման և հանգեցնում վնասվածության մնացորդային կուտակումների՝ վատթարացնելով շենքի տեխնիկական վիճակը (ընդհուպ մինչև անբավարար կամ վթարային):
Բազմաբնակարան շենքի կառավարման մարմինները գրեթե չեն ձեռնարկում օրենքով սահմանված կարգով շենքի պահպանմանն ուղղված պարտադիր իրականացման ենթակա միջոցառումներ՝ վտանգելով ոչ միայն շենքի ֆիզիկական գոյատևումը, այլ նաև մարդկանց առողջությունն ու անվտանգությունը:
Դրանց իրականացման հարցում առկա խոչընդոտներից է շենքերի պահպանման և շահագործման նկատմամբ որոշ իրավական և տեխնիկական հիմքերի բացակայությունը, ինչպես նաև շենքերի պահպանման, սպասարկման և անվտանգ շահագործման գործառույթներ իրականացնող համապատասխան մասնագիտական կրթություն ունեցող կամ վերապատրաստված անձանց խիստ անբավարար քանակը:
1991 թվականից հետո բնակարանային ոլորտում իրականացված բարեփոխումների արդյունքում ձևավորվել է ինստիտուցիոնալ նոր միջավայր, մասնավոր սեփականության գերակայությամբ` բազմաբնակարան շենքերի բնակարանների 99%-ը ներկայումս մասնավոր սեփականություն է:
Բնակարանային տնտեսության բնագավառում իրականացված բարեփոխումները անհրաժեշտություն առաջացրեցին վերակազմավորել բնակարանային ֆոնդի կառավարման ինստիտուցիոնալ համակարգը: Արդյունքում, բազմաբնակարան շենքի կառավարման առավել արդյունավետ ձև ընտրվեց շենքերի շինությունների սեփականատերերի կողմից կառավարման մարմինների, մասնավորապես, համատիրությունների ստեղծումը: Վերջիններս հիմնական խնդիրը` հավաքագրել շենքերի սեփականատերերի միջոցները ու դրանք ուղղել սահմանված պարտադիր նորմերի շրջանակներում տվյալ շենքի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման ու անվտանգ շահագործուման ապահովմանը:
Այդուհանդերձ, այդ գործառույթն իրականացվում է հիմնականում ոչ պատշաճ, որում գերակշռող պատճառ է հանդիսանում բազմաբնակարան շենքերի կառավարման գործառույթներ իրականացնող անձանց մասնագիտական գիտելիքների, հմտությունների և կարողությունների բացն, ինչն էապես սահմնափակում են առաջընթացի հնարավորությունները:
3. Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը
Նախագծի նպատակը՝ բազմաբնակարան շենքի կառավարումը օրեսնսդրությամբ որպես մասնագիտացված գործունեության տեսակ դիտարկումը, բազմաբնակարան շենքերի կառավարման գործառույթներ իրականացնող անձանց մասնագիտական որակավորմանը ներկայացվող պահանջները սահմանելու մասով Կառավարությանը լիազորող նորմի սահմանումն է:
4. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ
Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:
5. Իրավական ակտի՝ նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը
Իրավական ակտի նորմատիվ բնույթը հիմնավորվում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետի դրույթներով:
6. Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջի անհրաժեշտությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն սպասվում:
7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
- ՀՀ Ագգային Ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի N ԱԺՈ-002-Ն որոշմամբ հանավության արժանացած ՀՀ կառավարության ծրագրի «2.7 Քաղաքաշինություն» բաժնի 2-րդ պարբերության 8-րդ կետի 1-ին ենթակետ,
- ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «Քաղաքաշինության կոմիտե» բաժնի 14.1 կետ,
- ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 531-Լ որոշման N 1 հավելվածի 95-րդ կետ:
-
Обсуждалось
03.06.2022 - 18.06.2022
-
Тип
Закон
-
Область
Градостроителство
-
Министерство
Комитет по градостроительству
Просмотры 3744
Принт