Salvi Melikyan
09.06.2022
Wenn Sie dieses College schließen wollen, haben Sie eine Ahnung, wie viele Menschen arbeitslos sind?
0 - За
2 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
_____2022 ԹՎԱԿԱՆ N _ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՎԱՆԱՁՈՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՎԱՆԱՁՈՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ, ՎԱՆԱՁՈՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 163-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
------------------------------------------------------------------------------------- -----------------
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածը, 64-րդ հոդվածի 2-րդ մասը, 685-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝
ա. ապահովել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով և անհատույց օգտագործման իրավունքով պատկանող գույքի, ինչպես նաև պարտավորությունների կազմի ճշտման գործընթացը,
բ. հաստատել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության գույքի, այլ գույքային իրավունքների, ինչպես նաև պարտատերերին և պարտապաններին վերաբերող բոլոր (ներառյալ՝ վիճարկվող) պարտավորությունների` հիմնադրամին փոխանցման ակտը.
2) հիմնադրամի պետական գրանցումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը սեփականության իրավունքով հիմնադրամին փոխանցելու հանձնման-ընդունման գործընթացը։
1) «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» հիմնադրամի իրավահաջորդը «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամն է, և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան.
2) վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի միջոցների հաշվին:
1) ապահովել վերակազմակերպմամբ պայմանավորված «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» հիմնադրամի գույքի, այլ գույքային իրավունքների, ինչպես նաև պարտատերերին և պարտապաններին վերաբերող բոլոր (ներառյալ՝ վիճարկվող) պարտավորությունների` հիմնադրամին փոխանցման ակտի կազման, «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» և «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամների միջև կնքվող միացման պայմանագրի կնքման և գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) սույն որոշման 10-րդ կետի 1-ին ենթակետի աշխատանքների ավարտից հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» և «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամների միջև կնքված միացման պայմանագիրը, միացման կարգը և պայմանները, գույքի, այլ գույքային իրավունքների, ինչպես նաև պարտատերերին և պարտապաններին վերաբերող բոլոր (ներառյալ՝ վիճարկվող) պարտավորությունների փոխանցման ակտը.
2) սույն որոշմամբ վերակազմակերպված «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» հիմնադրամի գործունեության դադարման պետական գրանցումը.
3) սույն որոշմամբ վերակազմակերպված` Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջի սովորողների` միջին մասնագիտական կրթական ծրագրերով շարունակական ուսումնառության բնականոն գործընթացը «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի Վանաձորի մասնաճյուղի կազմում:
1) 2-րդ կետը «, «Երևանի պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային» բառերից հետո լրացնել «կազմակերպության, «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» հիմնադրամի» բառերով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
Обсуждалось
01.06.2022 - 16.06.2022
Тип
Pешение
Область
Образование и наука
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
Просмотры 3827
Принт09.06.2022
Wenn Sie dieses College schließen wollen, haben Sie eine Ahnung, wie viele Menschen arbeitslos sind?