Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի N 707-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 707-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

Հիմք ընդունելով 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 393-րդ, 394-րդ, 404-րդ և 405-րդ հոդվածների պահանջները՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, շրջանառությունն արգելված՝ թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի ցանկը, դրանց մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորների խոշոր և առանձնապես խոշոր չափերը, թունավոր նյութերի ցանկը, խիստ ներգործող նյութերի ցանկը և դրանց խոշոր չափերը սահմանելու մասին» N 707-Ն որոշումը:

Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, պրեկուրսորների, խիստ ներգործող կամ թունավոր նյութերի օրինական շրջանառության դեմ ուղղված հանցագործությունների համար քրեական պատասխանատվություն նախատեսող հոդվածները նախատեսված են Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի 13-րդ բաժնի 40-րդ գլխում՝ 393-406-րդ հոդվածներում, ուստի անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի                       27-ի N 707-Ն որոշման մեջ նշվող հոդվածները համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության  քրեական նոր օրենսգրքի հոդվածներին:

Բացի այդ, նախագիծը մշակելու համար հիմք են հանդիսացել նաև ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության և ՌԴ ՆԳՆ կողմից ստացված գրությունները՝ մի շարք նյութեր միջազգային հսկողության ցանկերի մեջ ընդգրկելու վերաբերյալ և անհրաժեշտություն է առաջացել որոշումը լրացնել սինթետիկ (դիզայներական) թմրամիջոցներով կամ նյութերով, որոնք օգտագործվում են թմրամիջոցներ ստանալու համար:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով կատարվող փոփոխությունները հիմնականում կրում են խմբագրական բնույթ: Մասնավորապես, առաջարկվում է որոշման վերնագրից, որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետից և որոշման 3-րդ հավելվածի վերնագրից հանել թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի բառերը՝ համապատասխանեցնելով ՀՀ քրեական նոր օրենսգրքի 394-րդ հոդվածին:

Նախագծով նախատեսվում է նաև որոշման 1-ին կետի 1-ին ենթակետից, որոշման 1-ին հավելվածի վերնագրից և հավելվածի աղյուսակից հանել «զգալի, խոշոր և առանձնապես խոշոր» բառերը` դրանք պայմանավորելով մանր չափով:

Նախագծով նախատեսվում է նաև շտկել որոշման 1-ին հավելվածով հաստատված ցանկի «Թմրամիջոցներ» բաժնի 965-րդ կետում առկա վրիպումը, ինչպես նաև նշված կետից հանել «շպարման պարագաներ» բառերը, քանի որ պրակտիկայում մինչ օրս շպարման պարագաներում թմրամիջոցներ կրող կամ պարունակող բուսական զանգված չեն հայտնաբերվել:

Հաշվի առնելով, որ ՀՀ-ում արդեն իսկ գրանցվել են սինթետիկ (դիզայներական) թմրամիջոցների կամ նյութերի շրջանառության դեպքեր, ինչպես նաև հաշվի առնելով միջազգային փորձը՝ սինթետիկ թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի նպատակով առաջարկվում է նշված նյութերը շրջանառության նկատմամբ կիրառել սահմանափակումներ:

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով փոփոխություններ չի առաջանա:

  1. 5.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.         

 Որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից:

Ակնկալվող արդյունքը.

Որոշման մեջ կատարվող փոփոխությունների արդյունքում որոշման դրույթները կհամապատասխանեցվեն Հայաստանի Հանրապետության նոր Քրական օրենսգրքի դրույթներին, հսկողություն կսահմանվի մի շարք սինթետիկ թմրամիջոցների նկատմամբ, որով կկանխվի դրանց ապօրինի շրջանառությունը:

  • Обсуждалось

    31.05.2022 - 15.06.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Борьба с трафикингом и незаконным оборотом наркотиков

  • Министерство

    Полиция

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3680

Принт