ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - За
-
0 - Против
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» 2018 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-95-Ն սահմանադրական օրենքը (այսուհետ՝ Օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 28.2-րդ հոդվածով.
«Հոդված 28.2. Վերաքննիչ դատարանում մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննության հետ կապված գործերով վերանայումը
- Վերաքննիչ քրեական դատարանում մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննության գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերը վերանայում են վերաքննիչ քրեական դատարանի առնվազն 3 թվակազմով առանձին դատավորներ:
- Բարձրագույն դատական խորհուրդը իր սահմանած կարգով վերաքննիչ քրեական դատարանի գործող դատավորների թվից կարող է ընտրել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործեր քննող առանձին դատավորների, որոնք, ի լրումն նույն մասով նախատեսված գործերի, վերանայում են նաև սույն օրենսգրքով վերաքննիչ քրեական դատարանին վերապահված այլ գործեր:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Обсуждалось
30.05.2022 - 14.06.2022
-
Тип
Конституционный закон
-
Область
Юстиция
-
Министерство
Министерство юстиции
Просмотры 3079
Принт