Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2206-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՐևԱՆ ՔԱՂԱՔԻ ԳՐԻԲՈՅԵԴՈՎԻ ՓՈՂՈՑԻ N 48 ՀԱՍՑԵՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N2206-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և հանրային ծառայողներին  բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի N 48 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի երկրորդ փուլի բնակարանների և ավտոկայանատեղիների վաճառքի կարգը հաստատելու մասին»  

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը.

      Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից՝  «ՕՐԴ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) կողմից ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացված ծրագրային առաջարկի հիման վրա՝ ՀՀ փոխվարչապետի 2019 թվականի ապրիլի 2-ի N 04/03.15/15380-2019 և 2020 թվականի հունվարի 30-ի N/03.17/2899-2020 հանձնարարականների, ինչպես նաև ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2206-Ն որոշման համաձայն:

2. Առկա իրավիճակը.

Ընկերության կողմից Վարչապետի աշխատակազմ է ներկայացվել առաջարկ՝ Երևան քաղաքի Գրիբոյեդովի N48 հասցեում բազմաբնակարան շենքի կառուցապատման քաղաքաշինական ներդրումային ծրագիր իրականացնելու վերաբերյալ:

Առաջարկը քննարկվել է շահագրգիռ մարմինների հետ և քննարկման արդյունքում, հաշվի առնելով բնակարանային շինարարության խթանման մասով պետության հանձնառությունը, ինչպես նաև եկամտային հարկի վերադարձման արտոնության պարագայում բնակչության բավական լայն շրջանակի կողմից առաջնային շուկայից բնակարան ձեռք բերելու հետաքրքրության աճման միտումներն, ինչպես նաև նախորդ տարվա ընթացքում հանրային ծառայողների շրջանակում կատարված հարցումները և ստացած լայն արձագանքը՝ ծրագիրը դիտարկվել է նպատակահարմար և իրագործելի: Նշվածի հիման վրա էլ մշակվել է նախագիծը: Սույն ծրագրի առաջին փուլի շրջանակներում արդեն իսկ բաշխվել է թվով 478 բնակարան և թվով 478 ավտոկայանատեղի, սույն որոշմամբ հաստատված կարգով նախատեսված է բաշխել թվով 348 բնակարան և թվով 348 ավտոկայանատեղի: Հետևաբար, ամբողջ ծրագրի շրջանակներում բաշխվելու է թվով 826 բնակարան և թվով 826 ավտոկայանատեղի:

3. Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը.

Նախագծի նպատակն է հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի շրջականերում՝ 2 փուլով, բնակարանի ձեռքբերման հասանելիություն շուրջ ապահովել 826 հանրային ծառայողի համար, որից սույն նախագծով՝ կանոնակարգվում  է 2-րդ փուլում շահագործման հանձնվող գույքերի (348 բնակարան և 348 ավտոկայանատեղի) վաճառքի հետ կապված հարցերը:

Առաջին փուլի շրջանակներում նախատեսված թվով 478 բնակարան և թվով 478 ավտոկայանատեղի արդեն իսկ բաշխվել են:

4. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.

Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից՝ Կառուցապատողի կողմից ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացված ծրագրային առաջարկի հիման վրա, ՀՀ փոխվարչապետի 2019 թվականի ապրիլի 2-ի N 04/03.15/15380-2019 և 2020 թվականի հունվարի 30-ի N/03.17/2899-2020 հանձնարարականների, ինչպես նաև ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2206-Ն որոշման համաձայն: Նախագիծը համաձայնեցվել է նաև տվյալ ծրագրի շրջանակներում կառուցապատող հանդիսացող «ՕՐԴ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ:

5. Տեղեկություն այն աղբյուրների մասին, որոնցից օգտվել են հարցը կարգավորելիս.

Նախագիծը մշակելիս հիմք են ընդունվել ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2206-Ն որոշումը, Ընկերության կողմից բերված տվյալները, պետական ծառայողներին բնակարաններով ապահովման նախորդ ծրագրի արդյունքներն ու ընթացակարգերը:

6. Իրավական ակտի նախագծի մշակման համար հիմք դարձած ֆինանսական, տնտեսական հաշվարկները, վիճակագրական տվյալները, սոցիալական հարցման, հետազոտությունների, վերլուծությունների կամ դիտարկման արդյունքները, ինչպես նաև իրավական ակտի նախագծի ընդունումը հիմնավորող այլ տվյալներ.

Նախագծում տեղ գտած քանակական և ֆինանսական տվյալները բերված են Ընկերության կողմից ներկայացված ծրագրային առաջարկից:

Ծրագրի հնարավոր հավակնողների շրջանում նախնական պահանջարկը ճշտվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքում հավաքագրված տվյալների ամփոփման հիման վրա:

7. Իրավական ակտի՝ նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը.

Իրավական ակտի նորմատիվ բնույթը հիմնավորվում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետի դրույթներով:

8. Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջի անհրաժեշտությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումներ չեն առաջանում: 

9. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N531-Լ որոշմամբ հաստատված՝ քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի 13-րդ կետի 2-րդ և 8-րդ ենթակետեր:

10. Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N2206-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և հանրային ծառայողներին  բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի N 48 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի երկրորդ փուլի բնակարանների և ավտոկայանատեղիների վաճառքի կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը տեղադրված է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պաշտոնական www.minurban.am կայքում:

  • Обсуждалось

    25.05.2022 - 09.06.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Градостроителство

  • Министерство

    Комитет по градостроительству

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5221

Принт