«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 2048-Ն և 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1984-Ն որոշումների համաձայն՝ հայտատուն զենքի արտադրության և տիեզերական գործունեության լիցենզավորման համար լիցենզավորող մարմին է ներկայացնում հայտ՝ նշելով ընկերության կողմից իրականացվող գործունեության մանրամասներ, ինչը կարող է պարունակել որոշակի գաղտնի տեղեկատվություն: Մասնավորապես, գաղտնի տեղեկատվությունը կարող է վերաբերել զենքի արտադրության համար՝ զենքի տեսակին, որը հայտատուն մտադիր է արտադրել, ընկերության գործունեության վայրին, արտադրվող զենքի և ռազմամթերքի արտադրության ու պահպանման համար անհրաժեշտ շինության սեփականության կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենին, ինչպես նաև շինության վարձակալության կամ անհատույց օգտագործման մասին կնքված պայմանագրի պատճենին, արտադրվող զենքի և ռազմամթերքի արտադրության և պահպանման համար անհրաժեշտ շինության (տարածքի) պահպանությունն իրականացնելու մասին կնքված պայմանագրի պատճենին:
Տիեզերական գործունեության լիցենզիա ստանալու համար ընկերության գործունեության վայրը, տիեզերական գործունեության իրականացման ընթացքում իրականացվող աշխատանքների և մատուցվող ծառայությունների ցանկը, միջազգային համագործակցության վերաբերյալ (համաձայնագիր, պայմանագիր, հուշագիր) տեղեկատվությունը նույնպես կարող է պարունակել որոշակի գաղտնիություն:
Ներկայումս զենքի արտադրության և տիեզերական գործունեության լիցենզավորման համար հայտատուի կողմից Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն (կամ լիցենզավորող մարմին) պահանջվող փաստաթղթերը մուտքագրում է գաղտնի ընթացակարգով: Մինչդեռ, «Լիցենզավորման մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով սահմանված պահանջների կատարումն ապահովելու արդյունքում գաղտնիությանն ուղղված գործառույթների իրականացումը գործնականորեն դառնում է անհնար:
- Առաջարկվող կագավորումների բնույթը․
Նախագծով առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել «Լիցենզավորման մասին» օրենքում՝ ապահովելու համար զենքի արտադրության և տիեզերական գործունեության լիցենզիա ստացած անձանց վերաբերող տեղեկատվության գաղտնիությունը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը․
Նախագծի ընդունմամբ կապահովվի զենքի արտադրության և տիեզերական գործունեության լիցենզիա ստացած անձանց վերաբերող տեղեկատվության գաղտնիությունը:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարություն, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Նախագծի մշակումը չի բխում 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարության, և Կառավարության 2021-2026թթ. ծրագրերից, ինչպես նաև ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով» ՀՀ ԲՏԱ նախարարության իրավասությանը վերապահված միջոցառումներից:
6.Այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ
Նախագծի ընդունումից հետո նախատեսվում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարել վեցամսյա ժամկետում:
- Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման վերաբերյալ
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
-
Обсуждалось
23.05.2022 - 08.06.2022
-
Тип
Закон
-
Область
Индустрия высоких технологий
-
Министерство
Министерство индустрии высоких технологий
Просмотры 3809
Принт