Добавить в избранное

«ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

 «ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1.

Իրավական ակտի հիմնավորումը

Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Երևան քաղաքի Հանրապետության Հրապարակի շատրվանների գունաերաժշտական համակարգը, որը տեղադրվել է 17․07․2011թ․ Aquatique-show կազմակերպության  կողմից, գտնվում է տեխնիկապես վատ վիճակում, ինչի հետևանքով պարբերաբար խափանվում է և յուրաքանչյուր պահի շահագործումը կարող դառնալ անհնարին, ուստի ունի արդիականացման, վերազինման և վերանորոգման կարիք։

2.

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

Երևան քաղաքի Հանրապետության Հրապարակի շատրվանների ջրավազանում տեղադրված են 178 լամպ 110 վոլտ 1000 վտ հզորությամբ և 88 պոմպ 1.1 կվտ - 10 կվտ. հզորությամբ։ Գունաերաժշտության շահագործման ժամանակ գույների, լույսերի, ձայների և պոմպերի  աշխատանքի համադրությունը կարգավորվում է համակարգչի միջոցով, որը գործում է Aquatique-show կազմակերպության կողմից Հանրապետության Հրապարակի շատրվանների համար անհատական ստեղծված ծրագրի հիման վրա։ Երևանի քաղաքապետարանի կողմից հաստատված երգացանկի հիման վրա ֆրանսիական կազմակերպությունը ձայնագրում է սկավառակներ համապատասխան  անհատական ծրագրավորումով, որի միջոցով էլ իրականացվում է գունաերաժշտական շատրվանների գործարկումը համակարգչով։

Aquatique-show կազմակերպության աշխատանքային խմբի 2020թ. իրականացրած նախնական հետազննությունների արդյունքում պարզվել է, որ գունաերաժշտական համակարգը՝  իր բոլոր սարքավորումներով, և դրա պահեստամասերը գտնվում են տեխնիկապես վատ վիճակում, ինչի հետևանքով պարբերաբար խափանվում են և յուրաքանչյուր պահի շահագործումը կարող դառնալ անհնարին։

    Երևան քաղաքի Հանրապետության Հրապարակի գունաերաժշտական համակարգի անխափան և երկարատև աշխատանքն ապահովելու համար անհրաժեշտ է փոխարինել համակարգիչը, լուսարձակները, դրանք սնուցող մալուխային գծերը և սպասարկող էլ.վահանակները, խափանված պոմպերը, գունաերաժշտության համակարգը շահագործող համակարգչային կենտրոնը իր տարբեր տեսակի սարքավորումներով, խափանված DVD պրոյեկտորը, որը նախատեսված է ջրային էկրանին տեսահոլովակներ ցուցադրելու համար:

     Քանի որ Aquatique-show կազմակերպության հետ 17.07.2011թ. կնքված պայմանագրի և երաշխիքային սպասարկման ժամկետները ավարտված են, իսկ Հանրապետության Հրապարակի շատրվանները սպասարկվում են Երևանի քաղաքապետարանի կողմից` առաջացել է Երևանի քաղաքապետարանի ուղիղ միջամտության կարիքը՝ վերոնշյալ սարքավորումների ձեռքբերման  գնման ընթացակարգը կազմակերպելու  գործընթացում:  

Սարքավորումների, պահեստամասերի ձեռքբերման և աշխատանքների իրականացման համար Aquatique-show կազմակերպության աշխատանքային խմբի հետազննությունների տվյալներով  նախնական անհրաժեշտ է մոտ 675 000 Եվրոին համարժեք ՀՀ Դրամ, որից՝

Վնասված մալուխների փոխարինում նորով, 47 LED RGBW 500vt և 26 LED RGBW 160vt լուսարձակների և տուփերի տեղադրում շոու-հսկիչ հին համակարգի փոխարինում նորով - 386000 եվրոին համարժեք ՀՀ Դրամ

Լուսադիոդային տեսապրոյեկտոր - 62100 եվրոին համարժեք ՀՀ Դրամ

Զում-օբյեկտիվ - 3600 եվրոին համարժեք ՀՀ Դրամ

Լազերային լյումինոֆոր - 46500 եվրոին համարժեք ՀՀ Դրամ

Սարքավորումների բեռնափոխադրում – 5000 եվրոին համարժեք ՀՀ Դրամ

Մաքսային ձևակերպման ժամանակ նախատեսված վճարումներ  – 160000 եվրոին համարժեք ՀՀ Դրամ

Մասնագետների այցի հետ կապված ծախսերը (ավիատոմս, կացություն, մասնագետների վարձատրություն) - 8000 եվրոին համարժեք ՀՀ Դրամ ։

Նախքան պայմանագիրը կնքելը նախատեսվում է Aquatique-show կազմակերպության մասնագիտական խմբի այցը Հայաստան, որից հետո կներկայացվի սարքավորումների և աշխատանքների ձեռքբերման գնագոյացման   վերջնական բացվածքը։         

3.

Առաջարկվող կարգավորման բնույթը.

 

Հաշվի առնելով, որ գունաերաժշտական շատրվանների համակարգը նախագծվել և իրականացվել է ֆրանսիական  Aquatique-show կազմակերպության կողմից հատուկ Երևան քաղաքի Հանրապետության Հրապարակի շատրվանների համար արտադրված անհատական սխեմաներով, մեխանիզմներով և սարքավորումներով, ինչի արդյունքում ոչ մի ուրիշ արտադրողի/մատակարարի ոչ մի տեսակի սարքավորում հնարավոր չէ համադրել առկա համակարգի հետ՝ (Aquatique-show կազմակերպության տրամադրած հիմնավորումը կցվում է) ուստի առաջարկվում է գունաերաժշտական շատրվանների համակարգի արդիականացման և նորոգման ենթակա սարքավորումների ձեռքբերման շրջանակում Երևան համայնքի կողմից ապրանքների ձեռքբերումը կազմակերպել մեկ անձից գնման ձևով:  

4.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

 

Նախագիծը մշակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կողմից

5.

Ակնկալվող արդյունքը

 

Երևան քաղաքի Հանրապետության Հրապարակի գունաերաժշտական շատրվանների արդիականացման արդյունքում առկա հնացած լուսարձակները փոխարինվելու են  ԼED RGBW  լուսարձակներով, որոնք հնարավորություն են ստեղծում երկարատև աշխատանքի և ավելի  բազմազան գունային էֆեկտներ ստանալու համար: Գունաերաժշտության համակարգը շահագործող համակարգչային կենտրոնը իր տարբեր տեսակի սարքավորումների մաշված պահեստամասերը  նորոգվելու են կամ փոխարինվելու են նոր պահեստամասերով: Խափանված DVD պրոյեկտորի  փոխարեն տեղադրվելու է նոր DVD պրոյեկտոր՝ ջրային էկրանին տեսահոլովակներ ցուցադրելու համար: Արդիականացման աշխատանքների արդյունքում Երևան համայնքը կունենա անխափան աշխատող գերժամանակակից գունաերաժշտական շատրվաններ։

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ  ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 «Գնման ընթացակարգերի կազմակերպման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

ՏԵՂԵԿԱՆՔ

 «ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Գնման ընթացակարգերի կազմակերպման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտեր ընդունել անհրաժեշտ չէ:

  • Обсуждалось

    23.05.2022 - 07.06.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Территориальное управление и развитие

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3646

Принт