ԳԱԳԻԿ ԱՇՈՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - За
-
0 - Против
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
«ԳԱԳԻԿ ԱՇՈՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Գագիկ Աշոտի Վարդանյանը ծնվել է 1996 թվականի հունիսի 13-ին: 2014 թվականին ավարտել է Երևանի Բարսեղ Կանաչյանի անվան արվեստի դպրոցը (դաշնամուրային բաժին): 2012-2015թթ. սովորել է նույն դպրոցի ակադեմիական երգի բաժնում: 2019 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան (ակադեմիական երգեցողության բաժին):
Գագիկ Վարդանյանը հանդես է գալիս Գերմանիայի Հոննովեր քաղաքի Շտատսօպերայի և բալետի թատրոնում:
Գագիկ Վարդանյանը Հոննովերի պետական օպերայի 2021-22թթ. թատերաշրջանում հանդես է եկել հետևյալ դերերով՝ Հերոլդ (Օթելլո, Ջ. Վերդի), Մարուլլո (Ռիգոլլետո, Ջ. Վերդի), Սպա (Սեվիլյան սափրիչ, Ջ. Ռոսսինի), Զարեցկի, կապիտան (Եվգենի Օնեգին, Պ. Չայկովսկի):
2021թ. դեկտեմբերի 13-17 հրավիրվել է Վիենա և մասնակցել է Վիենայի Շտաց օպերայում լսումների և այժմ սպասում է արդյունքներին:
Գագիկ Վարդանյան մասնակցել է հետևյալ մրցույթներին և համերգներին՝
- 2021թ. «Pasero» երգի միջազգային առցանց մրցույթ, 1-ին մրցանակ և դափնկիր, Իտալիա.
- 2021թ. «Viva-Music all world USA» միջազգային 2-րդ դասական երաժշտության մրցույթ, Գրան Պրիի, ԱՄՆ.
- 2020թ. «Viva-Music All World» դասական երաժշտության միջազգային մրցույթ, 1-ին մրցանակ, դափնեկիր, Նյու-Յորք, ԱՄՆ.
- 2020թ. Մանհեթենի 5-րդ միջազգային երաժշտական մրցույթ, ոսկե մեդալ, 1-ին մրցանակ, դափնեկիր, ԱՄՆ.
- 2020թ. «ISCART» միջազգային երաժշտական մրցույթ, 1-ին մրցանակ, դափնեկիր, Լուգանո, Շվեյցարիա.
- 2019թ. Բարսելոնայում կայացած «Mercedes Vinas» մրցույթ, արժանացել է լավագույն երիտասարդ երգիչ մրցանակ,դափնեկիր.
- 2018թ. Բուդապեշտում Էվա Մարթոնի անվան «Eva Marton III International Singing Competition» մրցույթ, հատուկ մրցանակ ժյուրիի կողմից.
- 2017թ. Տաթևիկ Սազանդարյանի անվան հանրապետական 7-րդ մրցույթ, 1-ին մրցանակ և դափնեկիր.
- 2017թ. Արամ Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային մրցույթ, 3-րդ մրցանակ, ինչպես նաև ստացել է հատուկ մրցանակ հայ կոմպոզիտորի ստեղծագործության լավագույն կատարման համար.
- 2016թ. ընդգրկվել է միջազգային հանրագիտարանում «The best ones in education», արժանացել 1-ին մրցանակի, ոսկե մեդալի և դափնեկրի կոչման.
- 2016թ. Մոսկվայում կայացած «New opera world» միջազգային մրցույթ, հատուկ մրցանակ, դափնեկիր.
- 2015թ. Գյումրու «Վերածնունդ» միջազգային մրցույթ, 1-ին մրցանակ և դափնեկիր.
- 2014թ. Հանրապետական «Արտ Մյուզիկ» մրցույթ, Մեծ մրցանակ «Գրան Պրի, դափնեկիր.
- 2014թ. Գոհար Գասպարյանի անվան մեներգիչների հանրապետական մրցույթում, լինելով ամենակրտսեր մասնակիցը, արժանացել է 3-րդ մրցանակի և դափնեկրի կոչման.
- 2013թ. Գյումրու «Վերածնունդ» միջազգային մրցույթում և արժանացել է 2-րդ մրցանակի և դափնեկրի կոչման.
- 2013թ. «Harmony» 2-րդ միջազգային բարեկամության փառատոնին լավագույն գեղարվեստական ներկայացման համար արժանացել է դիպլոմի:
- 2019թ. Ա. Սպենդիարյանի անվան օպերային և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղ. ղեկավար և գլխավոր դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի հրավերով մասնակցել է Մկրտիչ Բաբաջանյանի բեմադրած «Ճանապարհ դեպի Ռեյմս» օպերային ներկայացմանը Դոն Ալվարոյի դերերգով.
- 2018թ. մասնակցել է Ջ. Պուչինիի «Մադամ Բաթերֆլայ» օպերայի համեգային ներկայացմանը՝ կատարելով Կոմիսարի դերերգը.
- 2017թ. Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ (գեղ.ղեկավար և գլխավոր դիրիժոր մաեստրո Կոնստանտին Օրբերլյան) համերգով հանդես է եկել Կաունասում, Լիտվա.
- 2017թ. մասնակցել է Ջ. Պուչինիի «Բոհեմ» օպերայի համերգային ներկայացմանը՝ կատարելով Բենուայի դերերգը.
- 2016թ. Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղ. ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի հրավերով մասնակցե է Ջ. Վեդիի «Ռիգոլետտո» օպերայի համերգային ներկայացմանը՝ կատարելով Մարուլոյի դերերգը.
Միաժամանակ՝ 2021թ. հրավերք է ստացել մասնակցելու «Համաշխարհային արտիստների առանջնաելույթ» համերգին՝ «Carnegie Hall» սրահում, որը COVID-19 պատճառով 2021 թվականի փոխարեն տեղի կունենա 2022 թվականին:
Գագիկ Վարդանյանի համար երաշխավորագրեր են ներկայացրել ՀՀ ժողովրդական արտիստnեր Մարտին Վարդազարյանը, Ռուբեն Մաթևոսյանը, Բարսեղ Թումանյանը, Ռաիսա Մկրտչյանը, Թովմաս Պողոսյանը և Երվանդ Երզնկյանը:
Գագիկ Վարդանյանը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում անվճար ուսանելու ընթացքում ստացել է տարկետում, որից հետո ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 457-Ն որոշման պահանջների համաձայն՝ 2019 թվականի հուլիսի 4-ի N 825-Ա որոշմամբ ստացել է տարկետում՝ մինչև 2021 թվականի ամառային զորակոչը, իսկ 2021 թվականի հուլիսի 29-ի N 1218-Ա որոշմամբ՝ մինչև 2022 թվականի ամառային զորակոչը:
Հաշվի առնելով Գագիկ Վարդանյանի մեծ ներդրումը օպերային արվեստում, նրա խոստումնալից ապագան, օպերային արվեստը Հայաստանում և արտերկրում ըստ արժանվույն ներկայացնելու գործունեությունը, նման արտիստների խիստ անհրաժեշտությունը օպերային արվեստում, ինչպես նաև մշակույթի անվանի գործիչների միջնորդությունները` առաջարկում ենք Գագիկ Աշոտի Վարդանյանին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից:
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում և պետական բյուջեի ծախսերում ավելացում չի նախատեսվում:
Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
-
Обсуждалось
19.05.2022 - 04.06.2022
-
Тип
Pешение
-
Область
Образование и наука
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
Просмотры 3487
Принт