Добавить в избранное

ՊՂՆՁԱՁՈՒԼԱԿԱՆ ԿԼԱՍՏԵՐՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊՂՆՁԱՁՈՒԼԱԿԱՆ ԿԼԱՍՏԵՐՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Անհրաժեշտությունը

Սույն որոշման ընդունումը պայմանավորված է՝ Հանրապետության տարածքում արդյունահանված պղնձի հանքաքարի խորը վերամշակման՝ պղնձի վերջնարտադրանքի ստացման և արժույթային շղթայի ձևավորման համար հիմքերի ստեղծման անհրաժեշտությունից։  

Հանրապետությունում գործող միակ պղնձաձուլարանի՝  Ալավերդու պղնձաձուլարանի աշխատանքը դադարեցվելուց հետո, 2019 թվականից սկսած ՀՀ-ում արդյունահանված պղինձ պարունակող հանքաքարի վերամշակման արդյունքում ստացված վերջնարտադրանքը՝ պղնձի  խտանյութը  արտահանվում է, որի  ծավալները և դոլարային մուտքերը բերված են ստորև ներկայացվող աղյուսակում։

Պղնձի խտանյութի  արտահանված  ծավալները

 

2018թ․

2019թ․

2020թ․

2021թ․

Պղնձի խտա­նյութ, տոննա

424815.24

562015.74

509814.69

429420.29

Դոլարային մուտքերը, հազ․ դոլար

525474.86

626668.42

604411.42

769284.97

 

Պղնձի խտանյութի արտահանումն ապահովում է ՀՀ ընդհանուր արտահանման զգալի մասը և 2018-2021 թվականներին այն կազմել է 2018թ․՝ 21,80%․, 2019թ․՝ 23.73%, 2020թ․՝ 23.75%, իսկ 2021թ՝ 25.47%․։

Չնայած նրան, որ պղնձի խտանյութի արտահանումը կազմում է ՀՀ ընդհանուր   արտահանման զգալի մասը, սակայն հանրապետությունում ապահովելով պղնձի արտադրության վերջնական ցիկլը, Հայաստանը ոչ միայն հումք արտահանող երկրից կվերածվի արժեքավոր վերջնարտադրանք արտահանող երկրի, այլ նաև կարող է հումքային բազա հանդիսանա այլ ոլորտներում տեղական փոխկապակցված արտադրությունների համար՝ իր բոլոր տնտեսական դրական հետևանքներով։ Մասնավորապես ավելի էժան ու երկարաժամկետ հումքի ապահովմամբ, ինչպես նաև համամատաբար բարձր վարձատրվող աշխատատեղերի ստեղծմամբ և օտարերկրյա ներդրումների ներգրավմամբ։

Մինչ պղնձաձուլարանի կառուցման հարցին անդրադառնալը, անհրաժեշտ է ձևավորել պղնձաձուլական կլաստերները՝ բացահայտելով փոխկապակցված ոլորտները (ենթակառուցվածքներ, մատակարարներ, արտադրողներ և այլն), ինչպես նաև գտնել կլաստերների ստեղծման համար անհրաժեշտ, սակայն բացակայող պայմանները։

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Հանրապետական երկրաբանական ֆոնդում հաշվառված 44 մետաղական հանքավայրից՝ 23 հանքավայրերի  հանքաքարում առկա է պղինձ, իսկ 23 հանքավայրերից, 01.12.2021թ․ դրությամբ, ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված է 12 հանքավայր։

Ընդերքօգտագործողների կողից արդյունահանված հանքաքարի վերամշկման արդյունքում արտադրվել է 371․0 հազ․ տոննա պղնձի խտանյութ։

Գործող հանքարդյունաբերական կազմակերպությունների ապահովվածու­թյունը (ըստ առկա տեխնիկական ցուցանիշների) պղնձի հանքաքարի հաշվեկշռային պաշարներով շուրջ 90 տարի է, իսկ արահաշվեկշռային պաշարներով՝ 230 տարի է։  Հարկ է նշել, որ պղնձի գների շեշտակի աճի կամ նորագույն տեխնոլոգիաների կիրառման պարագայում արտահաշվեկշռային պաշարները կարող են վերահաշվարկվել հաշվեկշռայինների։

Հանրապետությունում արդյունահանված պղնձի հանքաքարի վերամշակման՝ հարստացման արդյուոնքում ստցված խտանյութը ամբողջությամբ արտահանվում է, սակայն տնտեսական կարիքների համար ոչ մեծ քանակությամբ Հանրապետություն է ներմուծվել պղնձի հանքաքար և խտանյութ։

Վերջին տարիներին համաշխարհային շուկայում արձանագրվում է գունավոր մետաղների բորսայական գների աճ (պղնձի 1 տոննայի գինը ներկայումս կազմում է 10․27  հազ. ԱՄՆ դոլար), ինչը  բարենպաստ պայմաններ է ստեղծում Հայաստանի մետաղական հանքարդյունաբերության ոլորտի եկամուտների աճի և ոլորտի հետագա զարգացման համար՝ հատկապես ապահովելով պղնձի հանքաքարի խորը վերամշակումը։

Բացի հանքագործական արդյունաբերությունից, հանրապետությունը ունի նաև արդյունաբերական մեծ ներուժ, օրինակ՝ կտրող մետաղական գործիքների, ուժային տրանսֆորմատորների, շարժական էլեկտրակայանների, պոմպերի, կոմպրեսորների և այլ արտադրատեսակների արտադրության, ուստի հանքագործական արդյունաբերությունը կարելի է չառանձնացնել արդյունաբերություն այլ ճյուղերից, օրինակ՝ սարքաշինության, հաստոցաշինության, էլեկտրատեխնիկական արդյունաբերություններից։

Անկախության տարիներին հանքագործական արդյունաբերության կապը արդյունաբերություն այլ ճյուղերի հետ խզվել է, ինչը խնդիր է առաջացնում  այն նորից վերկանգնելու համար։

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ներկա տնտեսական վիճակը նախագծով առաջարկվում է մինչ նոր պղնձաձուլարանի կառուցումը իրականացնել մի շարք ախտորոշիչ ուսումնասիրություններ՝ ներգրավել բոլոր շահագրգիռ կողմերին։

Ախտորոշիչ ուսումնասիրությունների իրականացման համար պահանջվող միջոցառումները և ժամկետները կներառվեն պղնձաձուլական կլաստերների ձևավորման ճանապարհային քարտեզում, որը կմշակվի հայեցակարգի հաստատումից հետո։ 

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Արժեքավոր վերջնարտադրանքի ստացման և արժույթային շղթայի ձևավորման համար հիմքերի ստեղծում։

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Արժությանին շղթաների ձևավորում, առավել բարձր արժողության արտադրանքի ստեղծման խթանում:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Սույն նախագծի ընդունումը հնարավորություն Հայաստանը ոչ միայն հումք արտահանող երկրից վերածվել արժեքավոր վերջնարտադրանք արտահանող երկրի, այլ նաև կարող է հումքային բազա հանդիսանա այլ ոլորտներում տեղական փոխկապակցված արտադրությունների համար՝ իր բոլոր տնտեսական դրական հետևանքներով՝ տեղական արտադրության զարգացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Սույն նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին 18.11.2021թ. N 1902-Լ որոշմամբ հաստատված պահանջներից և ապահովում է Հավելված 1-ի «ՀՀ էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 1․6- րդ կետով սահմանված դրույթից, այն է՝

  • Պղնձաձուլականկլաստերների ձեւավորման հայեցակարգի հաստատում, հաստատման դեպքում ճանապարհային քարտեզի մշակում և իրագործում։

 

  • Обсуждалось

    19.05.2022 - 03.06.2022

  • Тип

    Приказ решение

  • Область

    Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3358

Принт