Добавить в избранное

В стадии разработки

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

     «Ալեքսանդր Անդրանիկի Հովհաննիսյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Ալեքսանդր Անդրանիկի Հովհաննիսյանին Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի  փետրվարի 23-ի №  173-Ա  որոշմամբ   Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հուլիսի 25-ի № 935-Ա որոշմամբ տարկետում է  տրվել մինչև 2022 թվականի ամառային  զորակոչը:

Ալեքսանդր  Անդրանիկի Հովհաննիսյանը  հանդես է գալիս  ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմում, որի կազմում մասնակցելու ուսումնամարզական  հավաքներին և    միջազգային մրցաշարերին:

Քանի որ Ալեքսանդր  Անդրանիկի Հովհաննիսյանի  26 տարին լրանում է 2022 թվականի հուլիսի 20-ին, հնարավոր չէ նրան պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ կամ երկարաձգել տարկետման ժամկետը։ Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել Ալեքսանդր  Անդրանիկի Հովհաննիսյանին  ազատել պարտադիր զինվորական ծառայությունից հիմք ընդունելով  Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» № 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետը, որով  համապատասխանաբար ազատվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից:

             Ալեքսանդր  Անդրանիկի Հովհաննիսյանը    հաշվառված է Երևանի Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:

«Ալեքսանդր  Անդրանիկի Հովհաննիսյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

  • Обсуждалось

    17.05.2022 - 06.06.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Спорт и молодежь

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2644

Принт