«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին»
-
4 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 882-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը
Օտարման ենթակա գույքի վաճառքը խթանելու և առցանց հարթակ ստեղծելու համար առաջարկում ենք Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականիհունիսի 13-ի N 882-ն որոշման մեջ կատարվող լրացումով համաձայն որի սահմանված ժամկետում գույքն աճուրդով կամ մրցույթով չօտարվելու դեպքում, մինչև տվյալ գույքը օտարելու մասին նոր իրավական ակտի ընդունումը, գույքի հավանական գնորդները գույքի չօտարվելու հաջորդ աշխատանքային օրից կարող են դիմել լիազորված պետական մարմին` տվյալ գույքի օտարման մասին իրավական ակտի համաձայն կազմակերպված վերջին աճուրդի կամ մրցույթի համար սահմանված պայմաններով գույքը ձեռք բերելու համար: Ընդ որում` մրցույթի համար ներդրումային պայմաններ սահմանված լինելու դեպքում` գնորդը ներդրումների վերաբերյալ պետք է ներկայացնի հստակ հիմնավորված թվային առաջարկություն:
Հավանական գնորդների դիմումն ստանալուց հետո, լիազորված պետական մարմինը, երեք աշխատանքային օրվա ընթացքում, եթե այլ դիմումներ չի ստացվել, գնորդին ներկայացնում է ուղղակի ձևով գույքը վաճառելու մասին գրավոր առաջարկ:
Նույն գույքի գնման համար սահմանված ժամկետում, մեկից ավելի դիմումներ ստանալու դեպքում՝ գույքը վաճառվում է աճուրդով կամ մրցույթով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Որոշման մեջ կատարվող լրացմամբ առաջարկում ենք ամրագրել այն մոտեցումը, որ օտարման ենթակա գույքի վաճառքը խթանելու և առցանց հարթակ ստեղծելու համար սահմանված ժամկետում գույքն աճուրդով կամ մրցույթով չօտարվելու դեպքում, մինչև տվյալ գույքը օտարելու մասին նոր իրավական ակտի ընդունումը, գույքի հավանական գնորդները գույքի չօտարվելու հաջորդ աշխատանքային օրից կարող են դիմել լիազորված պետական մարմին` տվյալ գույքի օտարման մասին իրավական ակտի համաձայն կազմակերպված վերջին աճուրդի կամ մրցույթի համար սահմանված պայմաններով գույքը ձեռք բերելու համար:
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները
Առաջարկվում է օտարման ենթակա գույքի վաճառքը խթանելու և առցանց հարթակ ստեղծելու համար սահմանված ժամկետում գույքն աճուրդով կամ մրցույթով չօտարվելու դեպքում, մինչև տվյալ գույքը օտարելու մասին նոր իրավական ակտի ընդունումը, գույքի հավանական գնորդները կարող են տվյալ գույքի օտարման մասին իրավական ակտի համաձայն կազմակերպված վերջին աճուրդի կամ մրցույթի համար սահմանված պայմաններով գույքը ձեռք բերելու համար, որի արդյունքում կպարզեցվի օտարման գործընթացի վարչարարությունը, կկրճատվի գործարքների կնքման ժամկետները, ինչպես նաև խիստ կկրճատվի ՀՀ կառավարության անհատական որոշումների թվաքանակը, կնվազի ՀՀ կառավարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ծանրաբեռնվածությունը:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 19-ի N 646-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 1-ին գլխի 1.6 մասի, 4-րդ կետի 1-ին ենթակետ համաձայն մինչև 2017 թվականի ավարտն ստեղծել պետական գույքի վաճառքի առցանց հարթակը, որում ներկայացված կլինի գույքի ձեռքբերման բոլոր անհրաժեշտ պայմանները:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծի ընդունման նպատակն է մինչև 2017 թվականի ավարտն ստեղծել պետական գույքի վաճառքի առցանց հարթակը, որում ներկայացված կլինի գույքի ձեռքբերման բոլոր անհրաժեշտ պայմանները, որի արդյունքում կպարզեցվի օտարման գործընթացի վարչարարությունը, կկրճատվի գործարքների կնքման ժամկետները, ինչպես նաև խիստ կկրճատվի ՀՀ կառավարության անհատական որոշումների թվաքանակը, կնվազի ՀՀ կառավարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ծանրաբեռնվածությունը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի կողմից:
- Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը
Որոշման ընդունման դեպքում նախատեսվում է օտարման ենթակա գույքի վաճառքը խթանելու և առցանց հարթակ ստեղծելու համար սահմանված ժամկետում գույքն աճուրդով կամ մրցույթով չօտարվելու դեպքում, մինչև տվյալ գույքը օտարելու մասին նոր իրավական ակտի ընդունումը, գույքի հավանական գնորդներին տվյալ գույքն վաճառել օտարման մասին իրավական ակտի համաձայն կազմակերպված վերջին աճուրդի կամ մրցույթի համար սահմանված պայմաններով, որի արդյունքում կպարզեցվի օտարման գործընթացի վարչարարությունը, կկրճատվի գործարքների կնքման ժամկետները, ինչպես նաև խիստ կկրճատվի ՀՀ կառավարության անհատական որոշումների թվաքանակը:
-
Обсуждалось
25.09.2017 - 10.10.2017
-
Тип
Pешение
-
Область
Управление государственным имуществом
-
Министерство
Комитет по управлению государственным имуществом
Просмотры 8584
Принт