ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը.
«Անշարժ գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է ներքոհիշյալ հանգամանքներով.
Կադաստրի կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) համակարգում կենտրոնացված արխիվ ստեղծելու նպատակով ՀՀ կառավարության 2019 թվականի հուլիսի 18-ի N 918-Ա և 2021 թվականի հունվարի 14-ի N 8-Ն որոշումներով Կոմիտեին են ամրացվել ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բանակի N 8-1/2 հասցեում գտնվող 2,153.88 քառ. մետր ընդհանուր մակերեսով մանկաբարձագինեկոլոգիական եռահարկ մասնաշենքը՝ 0.33 հա հողատարածքով, և Բանակի N 8-8 հասցեում գտնվող 2,601.1 քառ. մետր ընդհանուր մակերեսով երկհարկանի մասնաշենքը՝ 0.62499 հա հողատարածքով:
Վերոգրյալով պայմանավորված՝ Կոմիտեի և «Մաստարա» ԱԿ-ի միջև 2021 թվականի դեկտեմբերի 1-ին կնքվել է պետության կարիքների համար շենքերի վերակառուցման (կառուցման) աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայությունների մատուցման պետական գնման պայմանագիր, որի տեխնիկական բնութագրով ներկայացված պահանջով նախատեսված է եղել ձեռք բերել շենքերի տեխնիկական վիճակի հետազննության եզրակացություն:
«Մաստարա» ԱԿ-ի 2022 թվականի մարտի 22-ի գրությամբ ներկայացվել է «Հուսալի կամար» ՍՊԸ-ի կողմից իրականացված շենքերի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացություն, որի համաձայն՝ մասնաշենքերն իրենց կոնստրուկտիվ և ծավալահատակագծային լուծումներով չեն համապատասխանում հանրապետության գործող շինարարական նորմերին: Փաստացի տեխնիկական վիճակից ու ուժեղացման պահանջից ելնելով՝ մասնաշենքերի հետագա բնականոն շահագործումն ապահովելու համար անհրաժեշտ է իրականացնել տեխնիկական միջոցառումներ: Հաշվի առնելով պահանջվող ուժեղացման միջոցառումների ու ֆինանսական ծախսերի հսկայական ծավալը և իրականացման լրջագույն բարդությունները՝ մասնաշենքերը համարվել են տնտեսապես ոչ շահավետ, և դիտարկվել է դրանք ապամոնտաժելու ու նորը կառուցելու տարբերակը: Նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների հետագա ընթացքը համարվել է ոչ նպատակահարմար: Միևնույն ժամանակ պայմանավորված անշարժ գույքը Կոմիտեին ամրացնելու հանգամանքով՝ «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից վճարված ԱԱՀ-ի և շահութահարկի գումարների վերադարձը պետք է կատարվեր 2019 թվականի բյուջետային գործընթացի շրջանակում, սակայն այն չի իրականացվել վերոնշյալ ՓԲԸ-ի կողմից վճարումը հիմնավորող փաստաթղթեր գանձապետարան չներկայացնելու պատճառով:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Կոմիտեին ամրացված մասնաշենքերը վերադարձվում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ վերջինիս հետ համատեղ կենտրոնացված արխիվի շենքի տեղակայման նպատակով նոր տարածք (շուրջ 4,000 քառ. մետր մակերեսով) ձեռք բերելու վերաբերյալ առաջարկների դիտարկման հնարավորությամբ:
- Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը, ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը
Նախագծով Կոմիտեին ամրացված մասնաշենքերը վերադարձվում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ արդյունքում վերջինիս հետ համատեղ նոր տարածք ձեռք բերելու գործընթացի դիտարկման հնարավորությամբ:
Նախագծի ընդունումը ՀՀ պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջացնում:
Նախագիծը բխում է նաև ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի՝ Կադաստրի կոմիտեի կողմից իրականացման ենթակա միջոցառումների 12-րդ կետի (12. Անշարժ գույքի գրանցման գործընթացների արդյունավետության բարձրացման նպատակով կառուցվածքային բարեփոխումների իրականացում) պահանջներից:
-
Обсуждалось
13.05.2022 - 28.05.2022
-
Тип
Pешение
-
Область
Кадастр
-
Министерство
Kомитет кадастра
Просмотры 4268
Принт