Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
ՀՀ կառավարության ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 10-ի N 231-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է օրենսդրական դաշտի բացերը լրացնելու և <<Ավտոմոբիլային տրանսպորտի մասին>> ՀՀ օրենքի պահանջների ապահովմամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները․
ՀՀ կառավարության 10․03․2011թ․ N 231-Ն որոշումը բխում է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ կետից, սակայն որոշման մեջ լիազորող նորմը բացակայում է, ինչը չի ապահովում <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի պահանջները։
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների ապահովման նպատակով անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 10-ի թիվ 231-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում հսկիչ սարքերում (թվային տախոգրաֆներում) օգտագործվող քարտերի տրամադրման կարգում:
- Կարգավորման նպատակը և բնույթը.
ՀՀ կառավարության որոշման նախագծով նախատեսվում է թվային տախոգրաֆների ոլորտի օրենսդրական բացերի լրացում, Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների իրականացում, որոշման ընդունման լիազորող նորմի սահմանում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք.
Նախագիծը մշակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից։
6․ Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Որոշման նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի մուտքերի էական ավելացում և նվազում չի նախատեսվում։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
ՀՀ վարչապետի 01.06.2019թ. թիվ 666-Լ որոշմամբ հաստատված ճանապարհային քարտեզի «Տրանսպորտ» բաժնի 25-րդ, 26-րդ, 27-րդ և 29-րդ կետերի կատարում: