Добавить в избранное

В стадии разработки

Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 209 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը և նպատակը

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է պետական գույքի օտարման և մասնավորեցման գործընթացի արդյունավետության բարձրացմամբ և ժամկետների կրճատմամբ, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեի միջոցների տնտեսմամբ:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Համաձայն ՀՀ կառավարության 27.03.1998թ. N 209 որոմամբ հաստատված կարգի 4-րդ կետի՝ «Հիմնական միջոցները ենթակա են գնահատման գործունեություն իրականացնող անձանց կողմից, ընդ որում, հիմնական միջոցի գնահատման և մասնավորեցման կամ օտարման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելու միջև ժամկետը մեկ տարին գերազանցելու դեպքում հիմնական միջոցը ենթակա է կրկին գնահատման` սույն կետով սահմանված կարգով», իսկ 14-րդ կետի 3-րդ պարբերության՝ «Անշարժ գույքի գնահատման պահի և մասնավորեցման կամ օտարման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացման միջև ժամկետը մեկ տարին գերազանցելու դեպքում անշարժ գույքը ենթակա է կրկին գնահատման` սույն կետով սահմանված կարգով»:

Ներկայումս օտարման և մասնավորեցման ենթակա պետական գույքի գնահատված արժեքն ուժի մեջ է մեկ տարի, որից հետո տվյալ գույքի մասնավորեցման և օտարման դեպքում՝ վաճառքի համար պետք է իրականացնել նոր (կրկնակի) գնահատում, ինչն աշխատատար և ժամանակատար գործընթաց է։ Արդյունքում մի շարք ընթացակարգային օբյեկտիվ և սուբյեկտիվ խնդիրների պատճառով (գույքի օտարման կամ մասնավորեցման նախագծի մշակում, օրենսդրությամբ սահմանված կարգով շրջանառում և կարծիքների հավաքագրում, սակարկությունների չկայացումը և այլն) պետական գույքի օտարման և մասնավորեցման գործընթացները բավականին ձգձգվում են՝ գերազանցելով մեկ տարին։ Նշված խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է գնահատման արդյունքների վավերականության հետ կապված ժամկետային սահմանափակումները վերանայել:  Ընդ որում ժամկետային սահմանափակումների փոփոխմամբ ոչ միայն կբարձրանա գործընթացի օպերատիվությունը, այլ նաև կտնտեսվեն միջոցներ, քանի որ պետական գույքի գնահատումն իրականացնում է նաև Պետական գույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդ կենտրոն» ՊՈԱԿ-ին տրամադրվող դրամաշնորհների հաշվին:

Հարկ ենք համարում նշել, որ պետական գույքի մասնավորեցման, օտարման, վարձակալության և անհատույց օգտագործման տրամադրման նպատակով 2022 թվականի միայն 1-ին եռամսյակի ընթացքում ՊՈԱԿ-ի կողմից գնահատվել է 61 միավոր անշարժ և շարժական գույք, ինչպես նաև բաժնետիրական ընկերություններին պատկանող գույք, իսկ 2021 թվականից գնահատման է ներկայացվել շուրջ 170 միավոր անշարժ և շարժական գույք: Միաժամանակ` ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի թիվ 914-Ն որոշման հիմքով վարձակալության տրամադրվող պետական սեփականություն հանդիսացող գույքի ամսական վարձակալական վճարների մեծությունը, ինչպես նաև անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվող պետական սեփականություն հանդիսացող գույքերի արժեքը ևս որոշվում է շուկայական գնահատմամբ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչի հետևանքով զգալիորեն ավելաելանում է ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող գնահատման աշխատանքների ծավալը և ծանրաբեռնվածությունը: Ընդ որում, յուրաքանչյուր տարի ՊՈԱԿ-ին տրամադրվող դրամաշնորհների շրջանակներում գնահատվում է ընդամենը 70 միավոր գույք, իսկ կրկնակի գնահատումները կազմում  են ընդհանուր գնահատումների 30%-ից ավելին։ Նկարագրվածից ակնհայտ է դառնում, որ հաշվի առնելով նշված հանգամանքները, ինչպես նաև գնահատման ենթակա գույքերի քանակը, սույն նախագծով նախատեսվող փոփոխության արդյունքում էապես կբարելավի պետական գույքի կառավարման հետ կապված գործընթացների արդյունավետությունը։

Ելնելով վերոգրյալից` մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի  27-ի N 209 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

  1. 2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Նախագծով առաջարկվում է օտարման և մասնավորեցման ենթակա պետական գույքի գնահատման գործունեություն իրականացնող անձանց կողմից գնահատման պահի և տվյալ գույքի  օտարման կամ մասնավորեցման մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելու միջև ժամկետը մեկ տարվա փոխարեն սահմանել երկու տարի։

  1. 3. Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի ընդունման դեպքում կկրճատվեն օտարման և մասնավորեցման գործընթացների ժամկետները, կբարձրանա պետական գույքերի օտարման և մասնավորեցման գործընթացի օպերատիվությունը, կկրճատվի լրացուցիչ վարչարարությունը և կտնտեսվեն պետական միջոցները։

  1. 4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի  27-ի N 209 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին տեղեկանքի լրացման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Ներկայացվող նախագիծը միտված է ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի 6.7 «Պետական գույքի արդյունավետ կառավարում» բաժնում ամրագրված կառավարության ստանձնած հանձնառությունների արդյունավետ իրականացմանը:

  • Обсуждалось

    10.05.2022 - 25.05.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Управление государственным имуществом

  • Министерство

    Комитет по управлению государственным имуществом

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3577

Принт