Добавить в избранное

«ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ «ՀԱՅԿ» ԿԻՆՈՍՏՈՒԴԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 417 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

«      » _____________ 2022 թվականի

 

N       - Ա

 

«ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ «ՀԱՅԿ» ԿԻՆՈՍՏՈՒԴԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 417 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

--------------------------------------------------------------------------------------------------------------

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին ու 4-րդ կետերը և 64-րդ հոդվածի 2-րդ կետը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «զ» ենթակետը, 24-րդ հոդվածի 1-ին կետը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ ու 7-րդ մասերը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել՝ միացնելով «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
  2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 17-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին» N 417 որոշումը լրացնել 3.2-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«3.2. «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համար՝ 271.210.02487) միացման ձևով վերակազմակերպել՝ միացնելով «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համար՝ 271.210.02511):»:

  1. Սահմանել, որ՝
  • «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է,
  • «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն են անցնում «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան:»,
  • վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին,
  • «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան է՝

         ա) մշակութային գործունեության իրականացումը,

          բ) ազգային կինոնկարների (այդ թվում՝ խաղարկային, մուլտիպլիկացիոն և վավերագրական ֆիլմեր, ներառյալ՝ մանկապատանեկան ֆիլմեր, կինոնկար-դեբյուտներ և կինոտարեգրության փաստավավերագրություն) արտադրության աջակցությունը,

          գ) կինո-Ֆոտո-Ֆոնո հավաքածուի պահպանումը, վերականգնումը, թվայնացումն ու տարածումը,

  • «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության նպատակներն են`

          ա) կինոարվեստի բնագավառում հանդիսատեսի հոգևոր և մշակութային պահանջների ձևավորումն ու բավարարումը,

          բ) կինոարվեստի բարձրարժեք և որակյալ գործերի ստեղծման աջակցությունը,

          գ) Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում ազգային կինոարվեստի հանրահռչակումը,

          դ) միջազգային կինոկազմակերպությունների հետ համագործակցությունը և համատեղ արտադրությամբ իրականացվող կինոնկարների աջակցությունը,

          ե) կինոոլորտի զարգացմանն ուղղված կինոծրագրերի իրականացումը:

  • «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) կինո-Ֆոտո-Ֆոնո հավաքածուի վերականգնում, թվայնացում, տարածում, ծառայությունների մատուցում,

բ) կինոտարեգրության արտադրություն և արտադրանքի իրացում,

գ) հրատարակչական գործունեություն,

դ) տվյալների մշակում, ցանցում տեղեկատվության տեղաբաշխում և հարակից գործունեություն, վեբ-պորտալների հետ կապված գործողություններ:

  • Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կարող է զբաղվել միայն լիցենզիայի հիման վրա:
  1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել՝
  • «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվnղ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, հաստատել գույքի կազմը, արժեքը, միացման պայմանագիրը և գույքի, այլ գույքային իրավունքների, ինչպես նաև պարտատերերին և պարտապաններին վերաբերող բոլոր (ներառյալ` վիճարկվող) պարտավորությունների փոխանցման ակտի հաստատումը,
  • «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարման պետական գրանցումը,
  • «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ սույն որոշումից բխող համապատասխան փոփոխությունների կատարումը և պետական գրանցումը,
  • Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող, Երևան քաղաքի Գ.Չաուշի փողոցի 50 հասցեում գտնվող՝ 222.380.567 դրամ հաշվեկշռային արժեքով 701,6 քառ. մետր ընդհանուր մակերեսով գլխավոր մասնաշենքը, 146,5 քառ.մետր ընդհանուր մակերեսով տաղավարները, 83,9 քառ. մետր ընդհանուր մակերեսով պահեստը, 25,811984 հեկտար մակերեսով ընդհանուր բաժնային սեփականությամբ հողատարածքը և պահեստային մասնաշենքից 53,3 քառ.մետր մակերեսով տարածքը (19.02.2021 թ. N 19022021-01-0138 անշարժ գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի գրանցման վկայական) (այսուհետ՝ անշարժ գույք) հանձնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:
  1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 3-րդ կետի աշխատանքների ավարտից հետո՝ երկամսյա ժամկետում «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել սույն որոշման 3-րդ կետի 4-րդ ենթակետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` դրանում սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
  2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 17-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին» N 417 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1)  ուժը կորցրած ճանաչել որոշման 4-րդ կետի «բ» և «գ» ենթակետերը, 41-ին և 42 -րդ կետերը,

2) որոշման 5-րդ կետում «կազմակերպությունների» բառը փոխարինել ««Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության» բառերով:

 

 

Հայաստանի Հանրապետության

               վարչապետ՝                                                                 Ն. Փաշինյան                                      

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

««ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ «ՀԱՅԿ» ԿԻՆՈՍՏՈՒԴԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 417 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 ««Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու, գույք ամրացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 17-ի N 417 որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ որոշում) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» և «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից իրականացվող գործառույթները միավորելու և դրանք մեկ կազմակերպության կողմից իրականացնելու հանգամանքով:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

 «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» և «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները ստեղծվել են հայկական կինոարտադրության բնագավառում գործունեություն իրականացնելու նպատակով: Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կինոարտադրության ոլորտում իրականացնում է հայկական փաստավավերագրական կինոարտադրություն, իսկ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը՝ կինոարտադրության ոլորտում իրականացնում է տարբեր ժանրերի (խաղարկային, անիմացիոն և այլ ֆիլմեր) կինոարտադրության աջակցություն:

Միաժամանակ, վերոգրյալ կազմակերպությունները, իրենց կանոնադրությամբ նախատեսված գործունեության նպատակներին համապատասխան իրականացնում են նմանատիպ և նույնաբովանդակ գործառույթներ՝ արտադրում և աջակցում են կինոֆիլմերի և տեսաֆիլմերի արտադրմանը՝ կինոարտադրության ծրագրով, ՀՀ պետական բյուջեով նախատեսված հատկացումների շրջանակում կազմակերպում և իրականացնում են կինոնախագծերի ֆինանսավորում (հանձնաժողովի միջոցով), և համակարգում են կինոարտադրողների հետ իրավահարաբերությունները, իրականացնում են կինո-Ֆոտո-Ֆոնո հավաքածուի պահպանում, վերականգնում, թվայնացում ու տարածում, որոշում են օգտագործման ընտրության եղանակը, այդ ֆիլմերի հեռարձակման, նյութական կրիչներով բազմացման, տարածման և իրացման ձևերը, կինոարտադրողների վերպատրաստման և մասնագիտական որակավորման բարձրացման նպատակով իրականացնում են խորհրդատվական գործունեություն, համագործակցում են կինոարտադրության միջազգային կազմակերպությունների հետ, կինոարվեստը ներկայացնում են միջազգային ասպարեզներում, իրականացնում են համատեղ կինոարտադրություն (միջպետական համաձայնագրերի և կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերին համապատասխան) և այլ գործառույթներ:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը.

Նպատակ ունենալով միավորել երկու կինոկազմակերպությունների գործառույթները՝ անհրաժեշտություն է առաջացել «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպել՝ միացնելով «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

 Միաժամանակ, նախագծով նախատեսվում է ք. Երևան, Գևորգ Չաուշի 50 հասցեում գտնվող շենքի 3-րդ հարկի 1034 քառ. մետր մակերեսով տարածքը անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ին:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Իրավական ակտի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրա­պե­տության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագետների կողմից:

  1. Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը.

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» և «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների միացման ձևով կվերակազմակերպման արդյունքում նախատեսվում է ֆինանսական միջոցների և մասնագիտական ռեսուրսների կենտրոնացում, և կառավարման արդյունավետության բարձրացում:

  1. Իրավական ակտի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն.

««Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու, գույք ամրացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 17-ի N 417 որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի առաջանում:

  1. Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն.
  2. Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշ­տու­թյունը.

Չի առաջացնում:

  1. 2. Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համա­պա­տասխանությունը.

Համապատասխանում է:

  1. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

««Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու, գույք ամրացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 17-ի N 417 որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2021թ. օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 4-րդ գլխի 4.9 բաժնում ամրագրված բարեփոխումների հետևյալ ուղղությունը՝ պետական ոչ առևտրային կազմակերպությունների օպտիմալացում, ֆինանսական միջոցների և մասնագիտական ռեսուրսների կենտրոնացում, մասնագիտական կարողությունների զարգացման ծրագրի և իրավական ակտերի մշակում:

  1. Այլ տեղեկություններ.

 

Չկան:

  • Обсуждалось

    08.05.2022 - 23.05.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3853

Принт