«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի N 979-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - За
-
1 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2022թ. N ___ -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի N979-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի «Հանրային տվյալների բազաների ցանկը, այդ տվյալների բազաներից Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային բյուրոներին տրամադրվող տվյալների տեսակները, ծախսերի փոխհատուցման հարցը, տվյալների տրամադրման կարգը, պայմանները և տրամադրման համար պատասխանատու մարմինները սահմանելու մասին» N 979-Ն որոշման հավելվածում (այսուհետև՝ Հավելված) կատարել հետևյալլրացումները և փոփոխությունը՝
1) Հավելվածի 3-րդ կետը լրացնել 5-րդ ենթակետով.
«5) տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տեղական հարկերի, տեղական տուրքերի, մատուցվող ծառայությունների դիմաց վճարների, համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքի վարձակալությունից կամ օտարումից առաջացող պարտավորությունների մասով վարվող տեղեկատվական համակարգերից։»:
2) Հավելվածը լրացնել 8.1-ին կետով.
«8․1․ Տեղական ինքնակառավարման մարմինները՝ յուրաքանչյուրն իր համայնքի մասով տրամադրում են տեղական հարկի, տեղական տուրքի կամ համայնքի կողմից մատուցվող ծառայության կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքի վարձակալության, օտարման դիմաց վճարման պարտականություն կրող սուբյեկտների անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում վերջինիս անվանումը, համայնքի նկատմամբ առկա պարտավորության չափը, այն ժամանակահատվածը, որի համար գոյացել է պարտավորությունը, ինչպես նաև նշված պարտավորություններին վերաբերող և տեղեկատվական համակարգերում առկա այլ տվյալները։ Սույն կետով սահմանված տեղեկատվության հայցման և տրամադրման ձևաչափի և տեխնիկածրագրային միջոցների կիրառման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և վարկային բյուրոյի միջև կնքված պայմանագրով` ՀՀ կառավարության 19.12.2019թ. թիվ 1849-Ն որոշման պահանջներին համապատասխան։»:
3) Հավելվածի 9-րդ կետը «պետական եկամուտների կոմիտեն,» բառերից հետո լրացնել «8․1-ին կետով նախատեսված տվյալների պատասխանատու մարմիններն են Հայաստանի Հանրապետության համայնքերի ղեկավարները՝ յուրաքանչյուրն իր համայնքի մասով,» բառերով:
4) Հավելվածի 14-րդ կետում «8-րդ կետով նախատեսված տվյալների տրամադրման դեպքի» բառերը փոխարինել «8-րդ և 8․1-րդ կետերով նախատեսված տվյալների տրամադրման դեպքերի» բառերով:
-
Обсуждалось
06.05.2022 - 21.05.2022
-
Тип
Pешение
-
Область
Территориальное управление и развитие
-
Министерство
Министерство территориального управления и инфраструктур
Просмотры 3477
Принт