«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
-
2 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք).
1) 154-րդ հոդվածի.
ա. վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ. <Հոդված 154. Առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների ու քաղաքաշինական նորմերի էական խախտումներով կառուցապատում-շինարարություն (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի)՝ բնակելի, հասարակական և արտադրական շենքեր և շինություններ ինքնակամ (ապօրինի) կառուցելը, վերակառուցելը, վերականգնելը, ուժեղացնելը, արդիականացնելը, վերազինելը, ընդլայնելը, հիմնանորոգելը, քանդելը (ապամոնտաժելը) կամ տեղադրելը, ինքնակամ (ապօրինի) կառուցապատման-շինարարական աշխատանքների կասեցման դեպքում դրանք շարունակելը>,
բ. 1-ին մասը շարադրել հետևյալ բովանդակությամբ. <1. Սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների, քաղաքաշինական նորմերի և օրենսդրության էական խախտումներով կառուցապատում-շինարարություն (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի)՝ հողամասում, ինչպես նաև բնակելի (այդ թվում անհատական բնակելի տներում), հասարակական և արտադրական շենքերում կամ շենքերին կից՝ շենք, շինություն կամ այլ կառույց կառուցելը, վերականգնելը, ուժեղացնելը, արդիականացնելը, վերազինելը, ընդլայնելը, հիմնանորոգելը, քանդելը (ապամոնտաժելը) կամ տեղադրելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով:>
Հոդված 2.
1. Օրենսգրքի 1541 հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝
1) «Հոդված 1541. Կառուցապատումը-շինարարությունը (ներառյալ` կառուցումը, վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, վերազինումը, ընդլայնումը, հիմնական նորոգումը, քանդումը կամ ապամոնտաժումը) համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելը
ա. «Կառուցապատումը-շինարարությունը (ներառյալ` կառուցումը, վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, վերազինումը, ընդլայնումը, հիմնական նորոգումը, քանդումը կամ ապամոնտաժումը) համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով հաշվարկված ու շինարարության թույլտվությամբ նախատեսված ժամկետներում չավարտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` շինարարության նախահաշվային (նախահաշվային փաստաթղթերի բացակայության դեպքում՝ քաղաքաշինության բնագավառի լիազորված պետական կառավարման մարմնի կողմից սահմանված շինարարական աշխատանքների տեսակների արժեքի խոշորացված ցուցանիշների համաձայն հաշվարկի) արժեքի մեկ տոկոսի չափով:
բ. Տուգանքը նշանակելուց հետո՝ «Քաղաքաշինության մասին» օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված ընթացակարգի խախտմամբ՝ չիրականացված աշխատանքների համար շինարարության տևողության նորմերով հաշվարկված (երկարաձգված) նոր ժամկետում, կառուցապատումը-շինարարությունը (ներառյալ` կառուցումը, վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, վերազինումը, ընդլայնումը, քանդումը կամ ապամոնտաժումը) չավարտելն՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ շինարարության նախահաշվային (նախահաշվային փաստաթղթերի բացակայության դեպքում՝ քաղաքաշինության բնագավառի լիազորված պետական կառավարման մարմնի կողմից սահմանված շինարարական աշխատանքների տեսակների արժեքի խոշորացված ցուցանիշների համաձայն հաշվարկի) արժեքի տասը տոկոսի չափով:»:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» 1999 թվականի ապրիլի 28-ի ՀՕ-302 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի.
1. «ա)» ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝
«ա) աշխատանքներ իրականացնողներ (կամ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում խորհրդատվական ծառայություն մատուցողներ)` քաղաքաշինական փաստաթղթերի մշակում (ինժեներական հետազննություն, նախագծում, փորձաքննություն) և կառուցապատում-շինարարություն (ներառյալ՝ կառուցում, վերակառուցում, վերականգնում, ուժեղացում, արդիականացում, վերազինում, ընդլայնում, հիմնական նորոգում, քանդում կամ ապամոնտաժում) իրականացնող, ինչպես նաև տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք, որոնք ունեն համապատասխան գործունեության լիցենզիա.»:
2. «դ)» ենթակետի «կառուցվող օբյեկտների շինարարական-մոնտաժային» բառերը փոխարինել «օբյեկտների կառուցապատման/շինարարական» բառերով:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի առաջին նախադասությունը՝ «քաղաքաշինության բնագավառում» բառերից հետո լրացնել «(այդ թվում ճարտարապետաշինարարական նախագծերի մշակման, ինժեներական հետազննման, փորձաքննության, շինարարության (ներառյալ՝ կառուցման, վերակառուցման, արդիականացման, վերազինման, ընդլայնման, քանդման կամ ապամոնտաժման)» բառերով:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
1. «Քաղաքաշինության մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-217 օրենքը (այսուհետ՝ Օրենք) լրացնել նոր 1.1 հոդվածով, հետևյալ բովանդակությամբ.
1) «Հոդված 1.1 Օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններ
ա. Կառուցապատում-շինարարություն՝ շենքերի և շինությունների և դրանց համալիրների կառուցում, վերակառուցում, վերականգնում, ուժեղացում, արդիականացում, վերազինում, ընդլայնում, հիմնական, ընթացիկ և միջին նորոգում, քանդում կամ ապամոնտաժում, ինչպես նաև տարածքների համալիր բարեկարգում:
բ. Խորհդատվական ծառայություն մատուցողներ՝ կառուցապատողի կամ պատվիրատուի հետ քաղաքաշինության բնագավառում խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագիր կնքած, ֆիզիկական սուբստանցիայից զուրկ ակտիվներ (արժեքներ) ստեղծող իրավաբանական կամ ֆիզիկական անձինք:»:
Հոդված 2.
1. Օրենքի 2-րդ հոդվածի «բ)» ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
«բ) շենքերի, շինությունների նախագծման, կառուցապատման-շինարարության (ներառյալ՝ կառուցման, վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման, վերազինման, ընդլայնման, հիմնական, ընթացիկ և միջին նորոգման, քանդման կամ ապամոնտաժման), ինչպես նաև տարածքների բարեկարգման բոլոր տեսակները.»։
Հոդված 3.
1. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի «քաղաքաշինական գործունեության վերահսկողություն իրականացնողներ» բառերից հետո լրացնել՝ «,խորհդատվական ծառայություն մատուցողներ»:
Հոդված 4.
1. Օրենքի 6-րդ հոդվածի «Կառուցապատողները պարտավոր են» պարբերության.
1) «ա)» ենթակետի «կառուցապատումն իրականացնել» բառերը փոխարինել «կառուցապատումը-շինարարությունը (ներառյալ` կառուցումը, վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, վերազինումը, ընդլայնումը, հիմնական նորոգումը, քանդումը կամ ապամոնտաժումը) իրականացնել» բառերով:
2) «ժ)» ենթակետի «կառուցապատումն ավարտել» բառերը փոխարինել «կառուցապատումը-շինարարությունը (ներառյալ՝ կառուցումը, վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, վերազինումը, ընդլայնումը, հիմնական նորոգումը, քանդումը կամ ապամոնտաժումը) ավարտել» բառերով, «շինարարության թույլտվությամբ» բառերը փոխարինել «շինարարության թույլտվությամբ (թույլտվություն չպահանջող դեպքերում՝ կապալի պայմանագրով)» բառերով:
Հոդված 5.
1. Օրենքի 141-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«Պետական և համայնքային սեփականության հողամասերի օտարումը և օգտագործման տրամադրումը, հասարակության կամ պետական կարիքների համար գույքի օտարումը, ինչպես նաև հողամասերում կառուցապատումը/շինարարությունը, ճարտարապետահատակագծային առաջադրանքում, շինարարության (ներառյալ՝ կառուցման, վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման, վերազինման, ընդլայնման, հիմնական նորոգման, քանդման կամ ապամոնտաժման) թույլտվությամբ քաղաքաշինական սահմանափակումների ու սերվիտուտների և այլ պարտադիր պահանջների սահմանումն իրականացվում է գոտիավորմամբ սահմանված նորմերի հիման վրա` հողամասերի նպատակային ու գործառնական նշանակությանը, դրանց օգտագործման իրավական ռեժիմին և թույլատրված օգտագործմանը (կառուցապատմանը/շինարարությանը) համապատասխան:»:
Հոդված 6.
1. Օրենքի 17-րդ հոդվածի 14-րդ կետի «բ)» ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
«բ) բնակելի, հասարակական և արտադրական շենքերի ու շինությունների շինարարության (ներառյալ՝ կառուցման, վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման, վերազինման, ընդլայնման, հիմնական, ընթացիկ և միջին նորոգման, քանդման կամ ապամոնտաժման) նախագծերը, ինչպես նաև ինժեներական և տրանսպորտային ենթակառուցվածքների և դրանց մասերի, տարածքների բարեկարգման նախագծերը.»
Հոդված 7.
1. Օրենքի 19-րդ հոդվածի առաջին մասի «տարածքների կառուցապատումը, հատակագծումը,» բառերը փոխարինել «տարածքներում կառուցապատումը/շինարարությունը, տարածքների հատակագծումը,» բառերով:
Հոդված 8.
1. Օրենքի 23-րդ հոդվածի.
1) վերնագիրը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝ <Շինարարության (ներառյալ՝ կառուցման, վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման, վերազինման, ընդլայնման, հիմնական նորոգման, քանդման կամ ապամոնտաժման) թույլտվությունը>,
2) 1-ին մասի <Շինարարության թույլտվությունը> բառերը փոխարինել <Շինարարության (ներառյալ՝ կառուցման, վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման, վերազինման, ընդլայնման, հիմնական նորոգման, քանդման կամ ապամոնտաժման) թույլտվությունը (այսուհետ՝ շինարարության թույլտվություն)> բառերով:
3) 6-րդ մասի ««ժ» կետով նախատեսված ժամկետներում կառուցապատումը» բառերը փոխարինել ««ժ» կետով նախատեսված ժամկետներում կառուցապատումը/շինարարությունը» բառերով:
4) 6-րդ մասի «և այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու» բառերը փոխարինել «և այդ ժամկետում կառուցապատումը/շինարարությունն ավարտելու» բառերով:
5) 8-րդ մասի «նոր ժամկետում չի ավարտում կառուցապատումը» բառերը փոխարինել «նոր ժամկետում չի ավարտում կառուցապատումը/շինարարությունը» բառերով:
Հոդված 9.
1. Օրենքի 24-րդ հոդվածի.
1) վերնագրում «քանդման» բառից հետո լրացնել «կամ ապամոնտաժման» բառերը,
2) 1-ին մասի «քանդման թույլտվությունը» բառերը փոխարինել «քանդման կամ ապամոնտաժման թույլտվությունը (այսուհետ՝ քանդման թույլտվություն)» բառերով,
3) 2-րդ մասի «սահմանած կարգով:» բառերը փոխարինել «սահմանած կարգով, միայն քանդման կամ ապամոնտաժման աշխատանքներ կատարելու համար՝ համապատասխան ճարտարապետահատակագծային առաջադրանքի և հաստատված նախագծային փաստաթղթերի համաձայն:» բառերով:
-
Обсуждалось
04.05.2022 - 19.05.2022
-
Тип
Закон
-
Область
Градостроителство
-
Министерство
Комитет по градостроительству
Просмотры 3804
Принт