Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ «ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹ

 

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«    » «___» 2022 թվականի  N      - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆ­ՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

    ---------------------------------------------------------------------------------------------------------------

Հիմք ընդունելով «Ազգային Ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Գանձապետական համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հան­րապետության օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարու­թյան օրենսդրական նախա­ձեռնությանը:
  2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախա­ձեռ­նությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1.2-րդ հոդվածի 16-րդ մասի դ) ենթակետում «ավանդադրման համար» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև հարկաբյուջետային և կառավարության պարտքի կառավարման քաղաքականությունների իրականացմանն աջակցելու (այդ թվում, կառավարության պարտքի վերաֆինանսավորման ռիսկի կառավարման) համար» բառերը։

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ

1) նոր՝ 14-րդ մասով.

«14. Հարկաբյուջետային և կառավարության պարտքի կառավարման քաղաքականությունների իրականացմանն աջակցելու (այդ թվում, կառավարության պարտքի վերաֆինանսավորման ռիսկի կառավարման) նպատակով պետական լիազորված մարմնի անվամբ գանձապետական միասնական հաշվում բացվում է կայունացման միջոցների ենթահաշիվ։

Կայունացման հաշվի միջոցների նպատակային միջին մակարդակը, որը  հաշվարկվում է որպես տվյալ տարվա աշխատանքային օրերի միջին օրական մնացորդ, պետք է գտնվի Հայաստանի Հանրապետության կառավարության տվյալ տարվա բյուջետային ուղերձում տվյալ տարվա համար կանխատեսված ՀՆԱ-ի մեկից մինչև երկու տոկոս միջակայքի սահմաններում:»:

2) նոր՝ 15-րդ մասով.

«15. Կայունացման հաշվի միջոցների համալրման և օգտագործման կարգը սահմանում է կառավարությունը՝ սույն օրենքի հիման վրա: Կայունացման հաշվի միջոցների համալրման և օգտագործման կարգով սահմանվում են՝

ա) կայունացման հաշվի նպատակները.

բ) կայունացման հաշվի համալրման և օգտագործման կարգը.

գ) կայունացման հաշվի կառավարման կարգը.

դ) կայունացման հաշվի միջոցների նպատակային միջակայքի ստորին և վերին շեմերից թույլատրելի շեղումները:»։

Հոդված 3. Եզրափակիչ և անցումային դրույթներ.

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրա­պա­րակ­ման օրվան հաջորդող տասներորդ օրը:
  2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում Կառավարությունը սահմանում է կայունացման հաշվի միջոցների համալրման և օգտագործման կարգը:

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Գանձապետական համակարգի մասին» 2001 թվականի հուլիսի 27-ի ՀՕ-211 օրենքի 14-րդ հոդվածի

1) 5-րդ մասի գ) ենթակետում «(այդ թվում` ավանդային)» բառերից հետո լրացնել «և կայունացման միջոցների ենթահաշիվները» բառերը։

2) 5.1-րդ մասի գ) ենթակետում «ենթահաշիվները» բառից հետո լրացնել «, կայունացման միջոցների ենթահաշիվները» բառերը։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրա­պա­րակ­ման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  • Обсуждалось

    29.04.2022 - 15.05.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Юстиция, Экономика, Финансовая, Экономическая

  • Министерство

    Министерство финансов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3590

Принт