В стадии разработки
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 4-ի թիվ 654-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 4-ի թիվ 654-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման
- Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը
Սույն որոշման ընդունումը պայմանավորված է իրավական հիմք նախատեսելու, ինչպես նաև ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 4-ի թիվ 654-Ն որոշումը ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքին և այլ օրենքներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:
- Կարգավորման նպատակն ու բնույթը.
ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 4-ի թիվ 654-Ն որոշման իրավական հիմք է նախատեսվել «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը, որի համաձայն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների և կազմակերպությունների կողմից տեղեկության կամ դրա կրկնօրինակի (պատճենի) տրամադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 4-ի թիվ 654-Ն որոշումը է շարադրվել նոր խմբագրությամբ, քանի որ փոփոխությունները ծավալուն են, կետերը համարակալված չեն, պետական մարմինների անվանումները չեն համապատասխանում «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքին: Բացի այդ ՀՀ քերական դատավարության նոր օրենսգիրքն ուժի մեջ է մտնելու 01.07.2022թ., ուստի ՀՀ կառավարության 04.05.2006թ. թիվ 654-Ն որոշման դրույթները համապատասխանեցվել են օրենքին: Հաշվի առնելով ՀՀ Սահմանդրության 178-րդ հոդվածի 2-րդ մասի և «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը՝ որոշման մեջ «Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունը» բառերը փոխարինվել են «Հակակոռուպցիոն կոմիտե» բառերով:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից: Միաժամանակ, նախագիծը մշակվել է ի կատարումն ՀՀ վարչապետի 02.11.2021թ. թիվ 02/10.3/37766-2021 հանձնարարականի՝ Գույքագրել Ձեր կողմից ղեկավարվող մարմնի գործունեության ոլորտին առնչվող Կառավարության և վարչապետի որոշումները և նախաձեռնել դրանց իրավական հիմքն ապահովող օրենսդրական փոփոխություններ (իսկ եթե դրանց անհրաժեշտությունը այլևս առկա չէ, ապա այդպիսի որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում):
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտների և ծախսերի սպասվելիք փոփոխությունների մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 4-ի թիվ 654-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Սույն որոշման ընդունման արդյունքում կկարգավորվի օրենսդրական համապատասխանությունը:
-
Обсуждалось
28.04.2022 - 13.05.2022
-
Тип
Pешение
-
Область
Безопасность
-
Министерство
Полиция
Просмотры 3853
Принт