Добавить в избранное

Проект принят

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Aram Slaovyan 07.10.2017 23:10:42 Բռնությունները կանխարգելման համար անպայման չէ օրենքներ ընդունվեն:Ընդամենը կարելի է նախագծեր անել,մարդկանց հետ զրուցել,սովորեցնել ճիշտը և սխալը:Օրինագիծ ընդունել կանխարգելման համար դա աբսուրդ է և ոչ բարոյափիլիսոփայական: Չի ընդունվել: Կրթական բաղադրիչ Նախագիծը ևս պարունակում է:
2 Հովհաննես Գալաջյան 07.10.2017 23:30:59 Շատ կարևոր է, որ Հայաստանը նման օրենք ընդունի, որովհետև ամեն օր ականատես ենք լինում ընտանեկան բռնության բազմաթիվ դեպքերի։ Ընդունվել է ի գիտություն:
3 Մուրադ Ցանգալյան 07.10.2017 23:49:36 Առաջարկում եմ նախ համոզվել նրանում, որ օրենքի նոր նախագիծը համապատասխանում է հայ եկեղեցու հավատամքին, այնուհետև միայն այն դնել հաստատման, լավ կլինի օրենսդրական բարեփոխումներ իրականացնելիս՝ մանավանդ այն դեպքերում, երբ նախագծերը վերաբերում են բարոյական, ընտանեկան, մշակութային և հատկապես կրոնական հարցերին, որպես խորհրդական հրավիրել Հայ Առաքելական Եկեղեցու կողմից արտոնված հոգևորականի, ով կկարողանա օգնել, այսպես կոչված օրենսդրական բարեփոխումներին իրապես արժանի դառնալ իրենց անվանմանը։ Ընդունվել է ի գիտություն Նախագիծը քննարկվել է Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ, ովքեր դրական են արտահայտվել օրենքի ընդունման վերաբերյալ:
4 Արմեն Մարտիրոսյան 08.10.2017 12:39:48 Շատ դրական քայլ է արվում այս ծախագծի ընդունմամբ! Ընդունվել է ի գիտություն:
5 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 08.10.2017 22:16:52 Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի «հաշմանդամություն» բառը փոխարինել «առողջական խնդիրներ» բառերով։ «Առողջական խնդիրներ» եզրն ավելի ընդգրկուն է և համապատասխանում է տվյալ կետի բովանդակությանը։ Չի ընդունվել Օգտագործվող եզրույթը համապատասխանում է ՄԱԿ-ի համանուն կոնվենցիային:
6 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 08.10.2017 22:16:52 Հոդված 6-ի 3-րդ մասի «կազմակերպությունների կողմից» բառերից հետո լրացնել «այդ թվում՝ ընդգրկելով հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող առնվազն մեկ հասարակական կազմակերպություն» բառերով։ Նման դրույթը կապահովի հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցության իրավունքն ու ներառականությունը, կնպաստի ընտանեկան բռնության ենթարկված հաշմանդամություն ունեցող անձանց հարցերը օրակարգային դարձնելուն։ Ընդունվել է ի գիտություն Նախագծում սկզբունքորեն փոխվել է կանխարգելման խորհրդի մոդելը, կարգավորումը մեծ մասամբ թողնվել է ենթաօրենսդրական ակտերին:
7 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 08.10.2017 22:16:52 Հոդված 6-ի 4-րդ մասի «6 տարի ժամկետով» բառերից հետո լրացնել «մեկ անգամ» բառերով։ Ընդունվել է Նախագծում կատարվել է փոփոխություն, ըստ որի Խորհրդի անդամները կարող են նշանակվել 6 տարի ժամկետով՝ առանց վերընտրման իրավունքի:
8 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 08.10.2017 22:16:52 Հոդված 7-ի 1-ին մասի 6-րդ կետի «անվճար» բառից հետո լրացնել «և հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի» բառերով։ Տե՛ս Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեի Ընդհանուր մեկնաբանություն 3-ը հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների մասին։ Ընդունվել է Նախագծում կատարվել է համապատասխան լրացում
9 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 08.10.2017 22:16:52 Հոդված 8-ի 1-ին մասի 4-րդ կետի «պարբերական վերապատրաստումներ» բառերից հետո լրացնել «առանձնահատուկ ուշադրություն դարձնելով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող վերապատրաստումներին» բառերով։ Տե՛ս Հայաստանի նախնական զեկույցի վերաբերյալ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեի եզրափակիչ դիտարկումները, պարբերություն 6, 6-րդ կետ (CRPD/C/ARM/CO/1)։ Չի ընդունվել Օրենքը չի կարող ամենայն մանրամասնությամբ սահմանել վերապատրաստման ծրագրերի բովանդակությունը:
10 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 08.10.2017 22:16:52 Հոդված 8-ը լրացնել նոր կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «Ապահովում է ընտանեկան բռնության ենթարկված կամ ենթադրաբար ընտանեկան բռնության ենթարկված հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատանքների մատչելիությունը՝ անհրաժեշտության դեպքում տրամադրելով խելամիտ հարմարեցումներ»։ Տե՛ս Հայաստանի նախնական զեկույցի վերաբերյալ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեի եզրափակիչ դիտարկումները, պարբերություն 10, 4-րդ կետ (CRPD/C/ARM/CO/1)։ Ընդունվել է ի գիտություն Առաջարկով դրված նպատակը իրագործվել է Նախագծի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում կատարված լրացմամբ:
11 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 08.10.2017 22:16:52 Հոդված 12-ի 2-րդ մասի 1-ին կետի «հասկանալի» բառից հետո լրացնել «և հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի և նախընտրելի» բառերով։ Ընդունվել է մասնակի Նախագծում կատարվել է լրացում հետևյալ բովանդակությամբ. «իսկ հաշմանդամություն ունեցող անձանց դեպքում՝ նրանց համար մատչելի»:
12 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 08.10.2017 22:16:52 Հոդված 13-ի 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ. «Ապաստարանը և ապաստարանի մատուցած ծառայությունները պետք է մատչելի լինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Ապաստարանների մատչելիության նորմերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»։ Տե՛ս Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի Ընդհանուր մեկնաբանություն 2-ը մատչելիության մասին, պարբերություն 37 (CRPD/C/GC/2)։ Ընդունվել է ի գիտություն Ապաստարանին ներկայացվող պահանջների ամբողջական ցանկը պետք է նախատեսվի ենթաօրենսդրական ակտով:
13 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 08.10.2017 22:16:52 Հոդված 13-ի 5-րդ մասի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ. «Հաշմանդամություն ունեցող շահառուներին տրամադրում է խելամիտ հարմարեցումներ, որոնք համաչափ ու նպատակահարմար են և ուղղված են անձի մարդու հիմնական իրավունքներից և ազատություններից օգտվելուն»։ Տե՛ս Հայաստանի նախնական զեկույցի վերաբերյալ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեի եզրափակիչ դիտարկումները, պարբերություն 10, 4-րդ կետ (CRPD/C/ARM/CO/1)։ Ընդունվել է մասնակի Տե՛ս նախորդ կետը
14 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 08.10.2017 22:16:52 Հոդված 18-ի 5-րդ մասի 1-ին կետի «բնակության այլ վայրերի» բառերից հետո ավելացնել «հասանելիությունը և» բառերը։ «Հասանելիությունը», այսինքն՝ Availibility-ն, նշանակում է առկայություն։ Սակայն բնակավայրը կարող է հասանելի լինել, բայց ոչ մատչելի։ «Հասանելիությունը» չի ենթադրում մատչելիություն՝ accessibility։ Մատչելիությունը առկա բնակավայրի հարմար և հեշտ կիրառելի լինելն է, օգտվելու հնարավորություն ընձեռելը։ Հաշմանդամություն ունեցող անձի դեպքում պետք է հաշվի առնել նաև բնակության վայրի՝ իրեն մատչելի լինելու փաստը։ Ընդունվել է մասնակի Այդ նպատակով սահմանվել է, որ ապաստարանները պետք է լինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի:
15 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 08.10.2017 22:16:52 Գլուխ 4-ը լրացնել նոր հոդվածով՝ հետևյալ բովանդակությամբ. «1. Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանությանն ուղղված քաղաքականության մշակման, իրականացման և վերահսկողության իրականացման, վիճակագրական տվյալների հավաքագրման, մշակման, կուտակման, ամփոփման, պահպանման, ինչպես նաև վերլուծության, փոխանակման և վիճակագրության տեղեկատվության տրամադրման նպատակով ձևավորվում և վարվում է ընտանեկան բռնության տեղեկատվական շտեմարան (այսուհետ՝ շտեմարան)։ 2. Շտեմարանը տիրապետում, սպասարկում և շահագործում է լիազոր մարմինը։ 3. Շտեմարանում ներառված տվյալները չեն կարող օգտագործվել սույն հոդվածի առաջին մասում չնշված այլ նպատակներով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերի։ 4. Շտեմարանի տվյալների հավաքագրումն իրականացվում է ապանձնավորված կերպով։ Ընտանեկան բռնության ենթարկված անձանց մասին տվյալները հավաքագրվում են՝ հնարավորություն ընձեռելով դրանց վերլուծությունն ըստ անձանց սեռի, տարիքի, հաշմանդամության, բնակության վայրի և այլ հատկանիշների։ 5. Ընտանեկան բռնության ենթարկված անձանց ապաստարանների գործունեության մասին պետական վիճակագրական հաշվետվության ձևը հաստատում է ՀՀ վիճակագրության պետական խորհուրդը։»։ Չի ընդունվել Լիազոր մարմինն արդեն պարտականություն ունի իրականացնելու ընտանեկան բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառում, վիճակագրության վարում, ինչպես նաև ընտանեկան բռնության պատճառների և դրան նպաստող պայմանների վերաբերյալ ուսումնասիրություն: Իսկ հաշվառման կարգը պետք է սահմանի ՀՀ կառավարությունը: Ուստի, առաջարկվող շտեմարանը նոր գործառույթ չի ունենալու:
16 Նվարդ Փիլիպոսյան 08.10.2017 22:28:12 Օրենքի նախագիծը պատիժ, պատասխանատվության միջոցներ, առավել ևս ծնողական իրավունքներից զրկում չի նախատեսում: Դրանում համոզվելու և դավադրության տեսությունների զոհը չդառնալու համար կարելի է պարզապես ՛՛ծնողական իրավունք՛՛, ՛՛զրկել՛՛ կամ նմանատիպ բառեր CRL F-ով փնտրել նախագծում, եթե նախագիծը կարդալուն ժամանակ չեք ուզում տրամադրել: Այս նախագիծը անձանց պաշտպանելու համար է և պաշտպանության առավելագույն միջոցը, որ այն նախատեսում է՝ վեց ամսով մեկուսացնել շփումն այն մարդու հետ, ով լինելով քո ընտանիքի անդամը սպառնում է քո կյանքին և առողջությանը: Մեզանից յուրաքանչյուրը կարող է մի օր հայտնվել նման վտանգի առաջ, իսկ օրենքի բացակայության պարագայում պաշտպանության որևէ միջոց չենք կարող պահանջել պետությունից: Ընդունվել է ի գիտություն
17 Anahit Simonyan 09.10.2017 01:35:07 Իբրև կին իրավապաշտպան արդեն երկար ժամանակ աշխատում եմ տարբեր տարիքի, սոցիալական կարգավիճակի և խմբերի կանանց հետ, և հատկապես մարզաբնակ կանանց հետ: Կարծում եմ՝ շատ-շատերին շատ օգտակար կլիներ մեկ անգամ գոնե անձնապես շփվել այդ կանանց հետ, լսել բռնության ու խտրականության իրենց պատմությունները... Անընդունելի եմ համարում Հայաստանում ընտանեկան բռնության խնդրի առկայությունն ու խնդրի իրավական կարգավորման համար մեխանիզմների բացակայությունը: Ապրելով Հայաստանում, հաճախ ես լսում արժանապատիվ, ապահով, պաշտպանված, հավասար կյանքով ապրելու միջավայրի բացակայության մասին բողոքներ ու գանգատներ: Պետք է հասկանալ, որ նման միջավայր մեր երկրում ՉԻ ԼԻՆԻ, քանի դեռ պետության կողմից չդրսևորվի կամք՝ ապահովելու յուրաքանչյուր անձի, և այդ թվում ԿՆՈՋ իրավունքը՝ ապրելու բռնությունից, խտրականությունից, ճնշումներից, խոշտանգումներից զերծ կյանքով: Ուստի կառավարության կողմից սույն նախագծի ընդունումը պետք է յուրաքանչյուր սթափ և իրավագիտակից անձի պահանջատիրության մաս կազմի: Օրենքի այս նախագիծը անհրաժեշտություն է՝ ի պատիվ այն կանանց, ովքեր վերապրել են բռնությունն ու հաղթահարել, ի հիշատակ այն կանանց, ում համար ընտանեկան բռնությունը դեպի մահ ճանապարհ դարձավ և հանուն բոլորիս՝ առողջ հասարակությունում ապրելու իրավունքի: Քանի որ ընտանեկան բռնությունը հանցագործություն է: Ընդունվել է ի գիտություն
18 Լուսինե Իգիթյան 09.10.2017 10:51:22 Այն մարդիկ, ովքեր վախենում են, որ նման օրենքի ընդունումը կքայքայի իրենց ընտանիքն ըստ ինձ հենց մի բան արել են, դրանից էլ վախենում են։ Օրենքի առաջ մաքուր մարդը վախեր չունի։ Ընդունվել է ի գիտություն
19 Ընտանիքի Պաշտպանություն ՀԿ 09.10.2017 14:10:00 Գործող օրենքներով լիովին կարգավորվում է մարդկանց իրավահարաբերույունները: Սակայն սույն օրենքը մերօրյա սին համակարգում հիմնովին փոշիացնելու է Հայ ավանդական ընտանեկան ավանդույթները, միաժամանակ լինելով գործիք որոշում կայացնողի համար, որպեսզի պատժեն բարեփոխումների համար պայքարող քաղաքացիներին: Իսկ վաղը մյուսօր երևի օրիենք կլինի հոր և մոր փոխարեն ծնող թիվ մեկ կամ ծնող թիվ երկու: Առաջարկում եմ բավարարվել գործող օրենքներով և մեխանիզմ մշակել այն կիրառելու համար: Չի ընդունվել Գործող օրենսդրությունը չի նախատեսում համակարգային և համարժեք իրավական կառուցակարգեր ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության համար:
20 Tatevik Galstyan 09.10.2017 15:16:30 Միանշանակ ընդունել Ընդունվել է ի գիտություն