Տիգրան Դադայան
08.05.2022
Հարգելի գործընկերներ իմ կողմից ուղարկած առաջարկը դեռ չի տեղադրվել ամփոփաթերթում, խնդրում եմ պարզաբանեք:
8 - За
2 - Против
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
««ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)
«Ճարտարապետական գործունեության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 14-րդ հոդվածի 1-ին մասով և 15-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ ճարտարապետի,ճարտարագետ-կոնստրուկտորի մասնագիտական գործունեության արտոնագիր ստանալու համար կարող է դիմել հայերենին տիրապետող, ճարտարապետություն կամ ճարտարագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, մագիստրոսի աստիճան և ճարտարապետի կամ ճարտարագիտություն մասնագիտությամբ առնվազն երկու տարվա աշխատանքային փորձառություն կամ բակալավրի աստիճան ու հինգ տարվա աշխատանքային փորձառություն ունեցող յուրաքանչյուր ոք:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» N ԱԺՈ-002-Ն որոշման 4.3 Կրթություն բաժնի 4-րդ պարբերությամբ սահմանված պայմանների ապահովման, քաղաքաշինության բնագավառի կադրերի որակավորման բարձրացման, ինչպես նաև բարձր առաջադիմությամբ ուսանելը խթանելու նկատառումներից ելնելով անհրաժեշտություն է առաջացել մասնագիտական գործունեության արտոնագիր ստանալու գործընթացին մասնակցելու հնարավորթյուն ընձեռել նաև ճարտարապետի, ճարտարագետ-կոնստրուկտորի մագիստրոսի աստիճան և գերազանց ուսումնական առաջադիմությամբ շրջանավարտներին։
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Օրենքի 14-րդ և 15-րդ հոդվածներում կատարել փոփոխություն՝ օրենքը համապատասխանեցնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի N ԱԺՈ-002-Ն որոշման 4.3 Կրթություն բաժնի 4-րդ պարբերության պայմաններին և նոր մարտահրավերներին:
3. Նախագծի մշակման գործընթացումներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից։
4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Ճարտարապետական և ճարտարագետ-կոնստրուկտորների հանրության շրջանակում կրթական ոլորտի դերի, մասնակցայնության և ներառականության բարձրացում: Մասնագիտական հանրության և բարձրագույն ուսումնական հաստատությունների գործառույթների հստակեցում:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը համահունչ է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի N ԱԺՈ-002-Ն որոշման 4.3 Կրթություն բաժնի 4-րդ պարբերության պայմաններին և բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի «Քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը և ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 531-Լ որոշմամբ հաստատված ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ռազմավարությունից:
ՏԵՂԵԿԱՆՔ
««ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
««Ճարտարապետական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում լրացումներ կամ փոփոխություններ չեն նախատեսվում:
ՏԵՂԵԿԱՆՔ
« «ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՈՒՄ ԵՎ ԾԱԽՍԵՐՈՒՄ ՍՊԱՍՎԵԼԻՔ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
««Ճարտարապետական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:
ՏԵՂԵԿԱՆՔ
««ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Կազմակերպվելու է ««Ճարտարապետական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի հանրային քննարկում՝ իրավական ակտերի նախագծերի հրապարակման www.e-draft.am միասնական կայքում և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պաշտոնական կայքի՝ www.minurban.am, «Քաղաքաշինության բնագավառին առնչվող նորմատիվ իրավական ակտեր» բաժնի «Իրավական ակտերի նախագծեր» ենթաբաժնում։
Обсуждалось
27.04.2022 - 12.05.2022
Тип
Закон
Область
Градостроителство
Министерство
Комитет по градостроительству
Просмотры 3491
Принт08.05.2022
Հարգելի գործընկերներ իմ կողմից ուղարկած առաջարկը դեռ չի տեղադրվել ամփոփաթերթում, խնդրում եմ պարզաբանեք:
28.04.2022
"ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ" օրենքի անվանումը անհրաժեշտ է փոխարինել "ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՃԱՐՏԱՐԱԳԵՏ ԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ" անվանումով քանի որ ճարատարպետի գործունեությունը և ճարտարագետ կոնստրուկտորի գործունեություններն միմյանցից տարբերվում են, սակայն նույն օրենքն է կարգավորում վերը նշված երկու տարբեր մասնագիտությունների գործունեությունը: