Добавить в избранное

В стадии разработки

«Ազատ վաճառքի հավաստագրի տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱԶԱՏ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

 

1 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

        Մի շարք երկրներում գործում է ընթացակարգ, ըստ որի ներմուծողից պահանջվում է  ներմուծվող ապրանքի մասով ներկայացնել  արտահանման երկրում տվյալ ապրանքի ազատ վաճառքը հավաստող փաստաթուղթ (այսուհետ՝ Հավաստագիր)։ Մասնավորապես, տվյալ հավաստագիրը պահանջվում է ներկայացնել ԱՄԷ, մի շարք այլ արաբական երկրներում, ինչպես նաև Արգենտինայում։

        Հարցի առնչությամբ ուսումնասիրվել է այդպիսի Հավաստագրի տրամադրման  փորձը մի շարք երկրներում, այդ թվում ԵԱՏՄ անդամ պետություններում։

        Ուսումնասիրության արդյունքում ի հայտ է եկել հետևյալը․

        Նշված հարցի կարգավորման նպատակով Ռուսաստանի Դաշնությունում, Բելառուսի Հանրապետությունում, Ուկրաինայում, Նիդեռլանդներում տրամադրվում է Հավաստագիր ապրանքի արտահանման երկրում արտահանող երկրի տարածքում ապրանքի ազատ վաճառքի հավաստման համար։ Հավաստագիրը տրամադրվում է ինչպես պետական մարմինների, այնպես էլ ոչ պետական կառավարման մարմնի կողմից։ Մասնավորապես՝ ՌԴ-ում Ռուսական Արտահանման Կենտրոնի, Բելառուսի Հանրապետությունում, Ուկրաինայում՝ առևտրաարդյունաբերական պալատի կողմից, իսկ Նիդեռլանդներում տվյալ փաստաթուղթը տրամադրվում է Գյուղատնտեսության, շրջակա միջավայրի և սննդի որակի նախարարության կողմից։ ՀՀ-ում տվյալ հարցը օրենսդրորեն կարգավորված չէ։

        Նշված փաստաթղթի տրամադրումը չի հակասում և չի արգելվում ոչ ՀՀ օրենսդրությամբ, ոչ էլ ԵԱՏՄ իրավական ակտերով։  

 

2 Առաջարկվող կարգավորման բնույթը

        Ելնելով վերոնշյալից, ինչպես նաև հիմնվելով «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 2․1․ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի և միջազգային փորձի վրա՝ ներկայացվում է ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է հարցի կարգավորման նպատակով ամրագրել ՀՀ օրենսդրությունում Ազատ վաճառքի հավաստագրի տրամադրումը՝ սահմանելով Հավաստագրի ձևը և դրա տրամադրման կարգը։ Միաժամանակ առաջարկվում է Հավաստագրի տրամադրման իրավասությունները վերապահել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը։

 

3 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

«Ազատ վաճառքի հավաստագրի տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից։

  1. Կապ կառավարության ծրագրերի և ռազմավարական ծրագրերի հետ

Համաձայն «ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման 1-ին հավելվածի 5-րդ կետի՝ Արտահանման խթանում՝ հայրենական արտադրողների և արտադրանքի մրցունակության ապահովում, արտահանման ծավալների ավելացում, թիրախային շուկաներում վերհանված խոչընդոտների վերացում

         

5 Ակնկալվող արդյունքը

Որոշման նախագծի ընդունումը կկանոնակարգի ՀՀ-ում Ազատ վաճառքի հավաստագրի տրամադրման ընթացակարգը, ինչը բարենպաստ ազդեցություն կունենա արտահանման գործընթացի վրա՝ ապահովելով հայկական արտադրանքի անարգելք ներմուծումը Հավաստագիր պահանջող գործընկեր պետություններ։

         

6 Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

 

 «Ազատ վաճառքի հավաստագրի տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:

  • Обсуждалось

    22.04.2022 - 11.05.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Экономика, Экономическая

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3742

Принт