В стадии разработки
Հայաստանի Հանրապետության կառավարության 2021թ-ի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
-
0 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
« ....... » ................................. 2022թ. N -Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 1902-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականիի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված N 1 և N 2 հավելվածներում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) N 1 հավելվածի «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքներ նախարարություն» բաժնի 102-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի։
2) N 2 հավելվածի «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքներ նախարարություն» բաժնի 102-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2022 թվականի
--------------- -ի N -Լ որոշման
Ց Ա Ն Կ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN |
Նպատակ
|
Միջոցառումներ
|
Ակնկալվող արդյունք |
Համակատարող
|
Ժամկետ
|
Ֆինանսավորման աղբյուր և կանխատեսվող չափ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն |
||||||
102. |
Պետական ոչ պրոֆիլային գույքի օտարման գործընթացի արդյունավետության բարձրացում, այդ նպատակով հրապարակային սակարկություններով (մրցույթ կամ աճուրդ) օտարման գործընթացի կազմակերպում
|
102.1 Մինչև 3 միավոր պետական ոչ պրոֆիլային գույքի օտարման գործընթացի արդյունավետ կազմակերպում, այդ նպատակով մրցույթային կամ աճուրդային եղանակներով վաճառքի կազմակերպում, առավելագույնս ապահովելով գործընթացի հրապարակայնությունը և թափանցիկությունը։
|
Պետական ոչ պրոֆիլային գույքի օտարումից ՀՀ պետական և համայնքային բյուջեների մուտքերի ավելացում` մասնավորապես վաճառքի լավագույն սցենարի դեպքում ՀՀ պետական բյուջե մինչև 2.1 մլրդ ՀՀ դրամ մուտքագրում, իսկ համայնքային բյուջեներ` մինչև 900 մլն ՀՀ դրամ: Միաժամանակ նոր աշխատատեղերի ստեղծում և մինչև 1.5 մլրդ ՀՀ դրամի ներդրումների ապահովում: |
|
2023 թվականի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2022 թվականի
--------------- -ի N -Լ որոշման
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ Ն Ե Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
|
|
102
|
Պետական ոչ պրոֆիլային գույքի օտարման գործընթացի արդյունավետության բարձրացում, հրապարակային սակարկություններով (մրցույթ կամ աճուրդ) օտարման գործընթացի կազմակերպում
102.1 Մինչև 3 միավոր պետական ոչ պրոֆիլային գույքի օտարման գործընթացի արդյունավետ կազմակերպում, այդ նպատակով մրցույթային կամ աճուրդային եղանակներով վաճառքի կազմակերպում, առավելագույնս ապահովելով գործընթացի հրապարակայնությունը և թափանցիկությունը
1. Միջոցառման իրականացման անհրաժեշտությունը և նպատակը Միջոցառման իրականացումը պայմանավորված է պետական ոչ պրոֆիլային գույքի օտարման գործընթացն արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությամբ։ Այդ գործընթացն իրականացնել հրապարակային սակարկությամբ՝ աճուրդային և մրցութային եղանակներով, ապահովելով հրապարակայնությունը և թափանցիկությունը։ Միջոցառումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության ծրագրի 6.7-րդ բաժնով նախատեսված հանձնառություններից և հիմք են ընդունվել «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ, 20-րդ, 21-րդ, 22-րդ հոդվածների պահանջները։ 1.1.Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Պետական գույքի օտարման գործընթացի անհարկի երկարաձգումը և հաճախ ոչ հրապարակային կազմակերպումը չի նպաստում ՀՀ պետական և համայնքային բյուջեների ավելացմանը և գույքի ներգրավմամբ ներդրումային ծրագրերի իրականացմանը։ Ինչպես ցույց է տալիս գոյություն ունեցող ներկայիս փորձը, Կոմիտեն բարձր իրացվելի գույքի օտարման գործընթացը իրականացնում է հաջողությամբ։ Այլ կերպ նվազագույն ծախսերով ապահովում է և՛ պետական բյուջեի միջոցների ավելացումը, և՛ ներդրումների ներգրավումը։ 1.2.Առկա խնդիրների առաջարկվող լուծումները Առաջարկվում է մինչև 3 միավոր պետական ոչ պրոֆիլային գույքի օտարման գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով այդ աշխատանքներն իրականացնել հրապարակային սակարկությամբ՝ մրցութային և աճուրդային եղանակներով։ 2. Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը Պետական ոչ պրոֆիլային գույքի օտարումից կավելանան ՀՀ պետական և համայնքային բյուջեների մուտքերը` մասնավորապես, վաճառքի լավագույն սցենարի դեպքում ՀՀ պետական բյուջե կմուտքագրվի կմուտքագրվի մինչև 2.1 մլրդ ՀՀ դրամ, իսկ համայնքային` մինչև 900 մլն: Միաժամանակ կստեղծվեն նոր աշխատատեղեր և կապահովվեն մինչև 1.5 մլրդ ներդրումներ: |
-
Обсуждалось
21.04.2022 - 10.05.2022
-
Тип
Pешение
-
Область
Управление государственным имуществом
-
Министерство
Комитет по управлению государственным имуществом
Просмотры 3651
Принт