Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N1194-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 ………….................. 2022 թվականի N …….. – Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N1194-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի «Նախորդ հարկային տարվա ընթացքում հարկային մարմնի կողմից անցկացված (ավարտված) ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվության ձևը հաստատելու մասին» N1194-Ն որոշման հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) հավելվածի հաշվետվության ձևատեսքից հանել 6-րդ սյունակը,

2) հավելվածի 3-րդ կետի 6-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

3) հավելվածի 3-րդ կետի 9-րդ ենթակետի աղյուսակում՝

ա. «Ելակետային տվյալների և գործակիցների ճշտության ստուգում» բառերը փոխարինել «Պետական տուրքի հաշվարկման և գանձման ճշտության ստուգում» բառերով,

բ․ «Ակցիզային դրոշմանիշների կիրառման ճշտության ստուգում» բառերը փոխարինել «Ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների կիրառման ճշտության ստուգում» բառերով,

գ․ հանել հետևյալ տողը.

          Դրոշմապիտակների կիրառման ճշտության ստուգում

44

 դ․ լրացնել նոր տողեր հետևյալ բովանդակությամբ․

Տրանսֆերային գնագոյացման ստուգումների տարեկան ծրագրով նախատեսված ստուգումներ

7

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 337-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված տրանսֆերային գնագոյացման ստուգումներ

 

ՀՀ վարչապետի հանձնարարական

71

2-րդ կետով նախատեսված գրավոր տեղեկատվություն, այդ թվում՝

 

 - պետական մարմնից

711

 - տեղական ինքնակառավարման մարմնից

712

 - կազմակերպությունից

713

 - ֆիզիկական անձից

714

3-րդ կետով նախատեսված

72

4-րդ կետով նախատեսված

73

5-րդ կետով նախատեսված

 74

6-րդ կետով նախատեսված

75

7-րդ կետով նախատեսված

76

8-րդ կետով նախատեսված

77

9-րդ կետով նախատեսված

78

10-րդ կետով նախատեսված

79

11-րդ կետով նախատեսված

80

 ե. «Կամերալ (ներքին) ուսումնասիրություն՝ ուղղված շրջանառության հարկ վճարողի կողմից առևտրական (առք ու վաճառքի) գործունեության մասով ստացվող եկամուտների գծով հաշվարկված շրջանառության հարկի գումարից ապրանքներ ձեռք բերելու ծախսերի, ինչպես նաև շրջանառության հարկի գումարից չնվազեցվող և փոխանցվող գումարների մասով ավելի նվազեցումների հայտնաբերմանը» բառերը փոխարինել «Թեմատիկ ուսումնասիրություն» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ՝ սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի «ե» պարբերության, որն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հոկտեմբերի 1-ից:

  • Обсуждалось

    20.04.2022 - 05.05.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Государственные доходы, Экономика, Финансовая, Экономическая

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3684

Принт

Связанные документы / ссылки