Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1471-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      Օդանավակայանի տարածքից մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար գործունեության իրականացման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին

  • Обсуждалось

    19.04.2022 - 05.05.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Транспорт

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3669

Принт

Предложения

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

19.04.2022

Առաջարկում եմ ներկայացված որոշման նախագծում որոշման ուժի մեջ մտնելու ժամկետը համապատասխանեցնել 2022 թվականի հունվարի 18-ին ընդունված «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի պահանջներին, համաձայն որի օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո, իսկ օրենքը պաշտոնապես հրապարակվել է 2022 թվականի փետրվարի 8-ին: Միաժամանակ վերը նշված օրենքի փոփոխության ժամանակ մեր կողմից ներկայացված դիրքորոշումը՝ այն է օդանավակայանում տաքսի ծառայությունների անհավասար մրցակցային դաշտի ձևավորումը և ծառայությունների թանկացումը՝ մնացել է անփոփոխ։

Узнать больше