ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ՀԱՆՁՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
«___» ___________2022 թվականի № ____ -Ն
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ՀԱՆՁՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական մրցանակների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը զարգացնելու, կատարելագործելու և խրախուսելու նպատակով` սահմանել կրթական հինգ մրցանակ` լավագույն ուսանողների համար` «գլխավոր մրցանակ», «լավագույն ասպիրանտ» (1-ին և 2-րդ կարգ), «լավագույն մագիստրանտ» (1-ին և 2-րդ կարգ), «լավագույն բակալավր» (1-ին և 2-րդ կարգ) և լավագույն աշակերտների համար` 2023 թվականից` «լավագույն աշակերտ».
- Հաստատել տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կրթական մրցանակների շնորհման և հանձնման կարգը` համաձայն հավելվածի:
- Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կրթական մրցանակների մրցանակաբաշխության ֆինանսավորումն իրականացվում է «Սինոփսիս Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից՝ համաձայն ընկերության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև կնքված համաձայնագրի։
- Առաջարկել «Սինոփսիս Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կրթական մրցանակի մրցանակակրի ընտրություն կատարող հանձնաժողովի կազմը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հաստատմանը:
- Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` 1)Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում`
ա. հաստատել Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կրթական մրցանակի մրցանակակրի ընտրություն կատարող հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը,
բ. հաստատել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում լավագույն ուսանողների կրթական մրցանակների մրցանակաբաշխության մասնակից համալսարանների ցանկը,
2) մինչև 2022 թվականի սեպտեմբերի 15-ը հաստատել «Լավագույն աշակերտ» մրցանակաբաշխության պայմանները:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ
-
Обсуждалось
19.04.2022 - 05.05.2022
-
Тип
Pешение
-
Область
Образование и наука
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
Просмотры 4526
Принт