Добавить в избранное

В стадии разработки

«ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ 

Իրավական ակտի հիմնավորումը

1.

Անհրաժեշտությունը

 

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխությունների 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր։

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ է համարվում` Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով օրենքով լիազորված լինելու դեպքում Սահմանադրությամբ նախատեսված մարմինների ընդունած նորմատիվ իրավական ակտը։

Հայաստանի Հանրապետության վարչապետի N 02/10.3/37766-2021 հանձնարարականի 3-րդ կետի համաձայն՝ պետական մարմինների ղեկավարներին հանձնարարավել է գույքագրել իրենց կողմից ղեկավարվող մարմնի գործունեության ոլորտին առնչվող Կառավարության և վարչապետի որոշումները և նախաձեռնել դրանց իրավական հիմքն ապահովող օրենսդրական փոփոխություններ: Ընդ որում, հանձնարարականը ենթակա է կատարման այն հաշվով, որ համապատասխան օրենքներն ընդունված լինեն մինչ Ազգային ժողովի 2022 թվականի գարնանային հերթական նստաշրջանի ավարտը։

2.

Առկա իրավիճակը և խնդիրները

 

2021 թվականի մայիսի 5-ին ընդունվել է «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքը։ Համաձայն օրենքի վերափոխվում է հաշմանդամության գնահատման համակարգը․ 2023 թվականի փետրվարի 1-ից  հաշմանդամության գնահատման նպատակով բժշկասոցիալական փորձաքննություն փոխարեն կիրականացվի անձի ֆունկցիոնալության գնահատում, որը հնարավորություն կընձեռի իրականացնել անձի կարիքների բազմակողմանի գնահատում, հաշմանդամությունը դիտարկել անձի առողջական խնդիրների, նրա կարողությունների և միջավայրային գործոնների ունեցած ազդեցության համատեքստում և որոշել յուրաքանչյուր անձի համար անհատական  ծառայություններ։ Նոր մոդելի ներդրման նպատակով ներկայումս մշակվում են ենթաօրենսդրական իրավական ակտերը։

3.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Սույն նախագծով իրավական հիմք (լիազորող նորմ) կստեղծվի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից ինքնագնահատման հարցաշարը, անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների ռեեստրի ձևավորման և վարման կարգը, անձի ֆունկցիոնալության գնահատումն իրականացնելու համար դիմումի օրինակելի ձևը, անձի ֆունկցիոնալության գնահատման որոշման ձևը, ֆունկցիոնալության գնահատման ամփոփագրի (վինետ), անձի ֆունկցիոնալության գնահատման արձանագրությունների  ձևերը հաստատելու հաստատելու համար, որոնք անհրաժեշտ են անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացը լիարժեք կազմակերպելու համար:

4.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

5.

Ակնկալվող արդյունքը

 

Օրենքով ապահովել լիազորող նորմի առկայությունը։

6.

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխությունները

 

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում  ծախսերի և եկամուտների  էական ավելացում կամ նվազեցում  չի նախատեսվում:

7.

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

 

Նախագիծը փոխկապակցված է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի հետ և բխում է 4.6 կետի 24-րդ պարբերության դրույթներից` «Ներդրվելու է հաշմանդամության գնահատման նոր մոդել՝ հիմնված անձի կարիքների բազմակողմանի գնահատման վրա:»։

 

 

 

 

 

  • Обсуждалось

    15.04.2022 - 02.05.2022

  • Тип

    Закон

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4194

Принт