Добавить в избранное
В стадии разработки
«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱԿԵՐՊՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
1 - За
-
0 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 02.05.2022 17:19:10 | 1. Միջոցառումների ծրագրի և ծրագրի ժամանակացույցի կառուցվածքի վերաբերյալ։ Միջոցառումների ծրագրի նախագիծը ամբողջական, ամփոփ և թիրախային չէ։ Նպատակների և գործողությունները չեն համապատասխանում հստակության, չափելիության չափանիշներին, բաշխումը տրամաբանական չէ։ Ընդգրկուն գործողություններ-նպատակների համար նշված են չափազանց երկար ժամկետներ։ Ուստի անհրաժեշտ է վերանայել ամբողջ ծրագիրը, հստակեցնել նպատակները, ապահովել յուրաքանչյուր նպատակի համար այդ նպատակին հասնելու գործողությունների ամբողջական ցանկ, որի արդյունքները կլինեն չափելի, իսկ իրականացման ժամկետը՝ իրատեսական, և որը հնարավորություն կտա ապահովել արդյունքների չափելիություն և ընթացիկ տեսանելիությունը։ Այսպես, օրինակ՝ Ժամանակացույցի 1) 3. (Համայնքահենք ծառայությունների ստեղծում) գործողությունը չափազանց լայն է և ներառում է այս նպատակին հասնելու համար նախատեսված պլանավորման, իրականացման և վերահսկողության գործընթաց, սակայն այս բաղադրիչները ներառված չեն գործողությունների ծրագրում, ինչը կդժվարացնի իրականացումը, արդյունքների ձեւակերպումը, վերահսկողությունը։ Ծրագրի նախագծով սահմանված այս «գործողության» արդյունքները ոչ ամբողջական են և ոչ չափելի։ Ավելին, այս «գործողության» համար նշված է երկու ժամկետ, որոնցից մեկը չափազանց երկար է և ներառում է 7 տարվա կտրվածք։ Պարզ չէ, թե «գործողության», որ բաղադրիչը ինչ ժամկետում է իրականացվելու, որ ժամկետում ինչ արդյունք է ներկայացվելու։ Ծրագրի նկարագրական հատվածում նշված է, որ «2023-2025 թվականներին նախատեսվում է ստեղծել 4 համայնքային փոքր տուն, որտեղ ծառայություն կստանան 48 շահառու: 2026-2030 թվականներին նախատեսվող 16 համայնքային փոքր տների ստեղծման հարցը կդիտարկվի այդ տարիներին միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտի մշակման շրջանակում։» Այս միավորները ներառված չեն ժամանակացույցի մեջ։ Նաեւ պարզ չէ, թե ինչով է պայմանավորված համայնքային տների ստեղծման թվի և ժամկետի նման բաշխումը, այնինչ այս բացատրությունը պետք է ներկայացվի հենց Ծրագրի նկարագրական հատվածում։ Այն դեպքում, երբ որեւէ քանակական կամ որակական ցուցանիշ հնարավոր կլինի սահմանել միմիայն բազմամասնագիտական թիմի գնահատման գործողության ավարտից հետո, անհրաժեշտ է նախատեսել հստակ ժամկետում ծրագրի վերանայումը և հարմարեցումը բազմամասնագիտական թիմից ստացած արդյունքների տվյալներից բխող լրացումներին եւ փոփոխություններին։ | Առաջարկն ընդունվել է։ Ծրագրի նկարագարական մասը վերանայվել է՝ հավելվածի (նախկին հավելված 1-ի) 13-րդ կետի 1-ին ենթակետի «է»․ 2-րդ ենթակետի «ա» և 3-րդ ենթակետի «ե» պարբերություններում հստակեցվել են ակնկալվող արդյունքները, սահմանելով չափելի ցուցանիշներ, ինչպես նաև ֆինանսական միջոցները դրանք ապահովելու համար։ 13-րդ կետի 2-րդ ենթակետը լրացվել է «ա» պարբերությամբ՝ հստակեցնելով վերապատրաստումների ֆինանսավորման աղբյուրը։ Միաժամանակ, համապատասխան փոփոխություններ են կատարվել ծրագրի իրականացման ժամանակացույցի մեջ՝ միջոցառումները տարանջատվել են ըստ արդյունքային ցուցանիշների, սահմանվել են արդյունքային չափելի ցուցանիշներ յուրաքանչյուր արդյունքի համար։ | |
2 | Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 02.05.2022 17:19:40 | 2. Միջոցառումների ծրագրի և ծրագրի ժամանակացույցի կառուցվածքի վերաբերյալ։ Միջոցառումների ծրագրի և ծրագրի ժամանակացույցի բաղադրիչները չափելի չեն և բաղադրչները միմյանց չեն համապատասխանում։ Օրինակ՝ Ժամանակացույցի 1) 2. Գործողության (Հաշմանդամություն ունեցող անձանց կամ նրանց ընտանիքների հետ սոցիալ-հոգեբանական աշխատանք՝ նրանց տեղափոխումն այլ հաստատություն իրականացնելու համար) արդյունք է նշված՝ Հաշմանդամություն ունեցող անձանց տեղափոխություն՝ առանց սթրեսի: Այնինչ, այս գործողության արդյունքը կարող է լինել x թվով հանդիպումների, քննարկումների, դասընթացների կազմակերպում y թվով շահառուների և n թվով ընտանիքի անդամների համար, ինչպես նաև այդ միջոցառումների արդյունավետության գնահատման հաշվետվություններ։ | Առաջարկն ընդունվել է։ Ծրագրի ժամանակացույցով նախատեսված միջոցառումների արդյունքները և դրանց իրականացման ժամկետները վերանայվել են՝ արդյունքային ցուցանիշները տարանջատվել են և ըստ նպատակահարմարության սահմանվել առանձին ժամկետներ, դրանց համար սահմանվել են չափելի ցուցանիշներ։ | |
3 | Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 02.05.2022 17:20:12 | 3. Միջոցառումների ծրագրի և ծրագրի ժամանակացույցի իրավունքահենության վերաբերյալ։ Միջոցառումների ծրագրի նկարագրական հատվածում հղում է կատարվում է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի չափորոշիչներին, սակայն հենց նկարագրական հատվածում հաճախ չեն պահմանվում Կոնվենցիայի պահանջները։ ՀՈՒԱԻԿ և Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՀՀ օրենքը հաշվի առնելով անհրաժեշտ է առաջնորդվել այն սկզբունքով, որ անկախ կյանքի պայմանների ապահովումը, որոնց ձեւավորումն է պահանջում ՀՈՒԱԻԿ 19-րդ հոդվածը, միայն մեծ շենքում կամ որեւէ մեծ հաստատության միջավայրում ապրելուն չի վերաբերում։ Այս հոդվածի հիմնական նպատակն է ապահովել անձի ներառումը հասարակության մեջ, բացառել նրա մեկուսացումը, հնարավորություն տալ ինքնիրացվելու և ամենակարեւորը՝ ապահովել, որպեսզի անձը չկորցնեի անձնական ընտրություններ կատարելու հնարավորությունները և ինքնավարությունը։ Այս իրավունքի խախտում կարող է առաջանալ թե’ հարյուրից ավելի բնակիչ ունեցող, թե’ հինգ բնակիչ ունեցող հաստատության մեջ։ Խմբային տները չեն կարող կոչվել անկախ կենսապայմաններ, եթե դրանք ունեն հաստատությունների կամ ինստիտուցիոնալացման որոշիչ տարրեր, ուստի նաև չեն համապատասխանի Կոնվենցիայի պահանջների կատարմանը։ Անձին աջակցությունը պետք է տրամադրվի՝ հաշվի առնելով, որ ինչպես բոլորը, այնպես էլ նա պետք է հնարավորություն ունենան ընտրելու իրեն անհրաժեշտ ծառայությունը։ Աջակցության տրամադրման կարեւորագույն հիմնաքարն է աջակցության անհրաժեշտությունը և անձի որոշման կայացման ազատությունը՝ ընտրության հնարավորությունը։ Ամեն դեպքում, անձը պետք է որոշումներ կայացնի իր կյանքի վերաբերյալ, վերահսկի իր կյանքը և ընտրի այն աջակցության տեսակը, որը նա կստանա։ Ուստի անհրաժեշտ է առաջնորդվել առաջին հերթին Կոնվենցիայի և Օրենքի պահանջների պահպանմամբ և ստեղծվող ծառայությունների որակական չափորոշիչներով, դրանք արձանագրելով նաև միջոցառման ծրագրում։ Կոնվենցիայի 19-րդ հոդվածով սահմանված համայնքում անձանց իրավունքների ապահովումը երաշխավորելու տեսանկյունից առաջարկվում է նաև որպես նպատակ սահմանել՝ զարգացել, հոգեսոցիալական և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի դարձնել դարձնել համայնքում հանրությանը հասանելի հիմնական համընդհանուր ծառայությունները։ | Առաջարկն ընդունվել է մասնակի։ Նախագծի 2-րդ՝ «Իրավիճակի համառոտ նկարագիրը» բաժինը լրացվել է նոր՝ 8-րդ և 9-րդ կետերով, որտեղ ամրագրվել են առաջարկվող դրույթները, միաժամանակ լրացում է կատարվել 3-րդ բաժնի 13-րդ կետի 3-րդ ենթակետում։ Ինչ վերաբերում է որպես նոր նպատակ սահմանելուն՝ «զարգացնել, հոգեսոցիալական և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի դարձնել համայնքում հանրությանը հասանելի հիմնական համընդհանուր ծառայությունները», ապա տեղեկացնում ենք, որ առաջարկվող նպատակին հասնելու ուղղությամբ համապատասխան դրույթներն ամրագրված են ներկայումս շրջանառվող «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2022-2027 թթ․ համալիր ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծում։ | |
4 | Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 02.05.2022 17:21:37 | 4. Ծրագրի ուժի մեջ մտնելու վերաբերյալ։ Պարզ չէ թե ինչով է պայմանավորված ծրագրի ուժի մեջ մտնելու ժամկետը 2023 թ. հունվարի 1 սահմանելը այն պարագայում, երբ ծրագրով նախատեսված նպատակների իրականացումը արդեն իսկ ուշացված է, իսկ անձանց իրավունքները շարունակաբար խախտվում են։ Բացի այդ, ըստ նախագծի՝ ժամանակացույցի ծրագրի առաջին հատվածում նախատեսվում են հետազոտական, նախապատրաստական աշխատանքներ, այսինքն համակարգի անպատրաստ լինելը չի կարող հիմանվորում հանդիսանալ։ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի կատարման Հայաստանի զեկույցի վերաբերյալ ամփոփիչ դիտարկումներում Կոմիտեն իր մտահոգությունն էր հայտնել երկրում ապաինստիտուցիոնալացման դանդաղ առաջընթացի, ինչպես նաև համայնքում անկախ ապրելուն ուղղված ծառայությունները կամ աջակցությունը սահմանափակ լինելու առնչությամբ, միաժամանակ, Կոմիտեն հանձնարարել է արագացնել ապաինստիտուցիոնալացմանն ուղղված գործողությունները, մասնավորապես, նախաձեռնել համապատասխան իրավական միջոցներ։ Հարկ է փոփոխել որոշման իրագործման համար ուժի մեջ մտնելու ժամկետը եւ ծրագրի իրականացումը սկսել հնարավորինս սեղմ ժամկետներում։ Առաջարկվում է որոշման 2023 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնելը փոխարինել 2022թ․ սեպտեմբերի 1-ով։ | Առաջարկը չի ընդունվել: Հաշվի առնելով գործընթացների բարդությունը ռեսուրսների համախմբելու անհրաժեշտությունը 2022 թվականի սեպտեմբերի 1-ը իրատեսական չէ ծառայությունը իրականացնելու համար | |
5 | Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 02.05.2022 17:22:14 | 5. Միջոցառումների ծրագրի իրականացման թափանցիկության և հաշվետվողականության վերաբերյալ։ Սույն որոշման նախագծի 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված է, որ միջոցառումների ծրագրում ներառված պատասխանատու մարմինների ղեկավարները մինչև յուրաքանչյուր տարվան հաջորդող մարտի 1-ը։ Առաջարկվում է սահմանել, որ միջոցառումների ծրագրում ներառված պատասխանատու մարմինների ղեկավարների կողմից տեղեկատվությունների տրամադրումը պետք է կատարվի տարեկան 2 անգամ, կիսամյակային կտրվածքով, գրավոր ձևով, որը կներառի տեղեկություն իրականացված գործողությունների, խոչըդնոտների, գործողությունների չիրականացման պատճառների եւ նյութական ծախսերի մասին։ Իսկ ներկայացված հաշվետվությունները ստանալուց հետո տասնօրյա ժամկետում Աշխատանքի և սոցիալական նախարարությունը կհրապարակի նախարարության կայքէջում։ | Առաջարկն ընդունվել է մասնակի: Նախագծի 2-րդ ենթակետը խմբագրվել է և նախագիծը 2-րդ կետը լրացվել է նոր՝ 3-րդ ենթակետով: Հաշվետվությունները տարեկան 2 անգամ ստանալու առաջարկը չի ընդունվել, քանի որ ծրագիրն ունի երկարաժամկետ գործողության ժամանակահատված և տարեկան մեկ անգամ հաշվետվությունների ներկայացումը չի կարող նվազեցնել դրանց թափանցիկությունը կամ ազդել հաշվետվողականության վրա։ | |
6 | Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 02.05.2022 17:22:37 | 6. Համայնքային փոքր տանը բնակվող շահառուների թվի վերաբերյալ։ Յուրաքանչյուր համայնքային փոքր տանը կարող են բնակվել միջինը 12 շահառու- առաջարկվում է փոքր տան շահառուների թիվը քչացնել և սահմանել 6-8 շահառու, քանի որ 12 շահառուների գտնվելը մեկ տան մեջ առավել բարդացնում և դժվարացնում եւ հաճախ անհնար է դարձնում անձի իրավունքների լիարժեք ապահովումը։ | Առաջարկը չի ընդունվել: Նախարարության կողմից տրամադրվող դրամաշնորհի ծրագրերի շրջանակում շուրջօրյա խնամքի ծառայություններ են մատուցվում համայնքահենք փոքր տներում, որտեղ շահառուների թիվը տատանվում է 8-16 անձի շրջանակում: Գործող մոդելների փորձը ցույց է տալիս, որ մինչև 16 շահառու ունեցող փոքր տները ևս գործում են բավականին արդյունավետ: Այս դեպքում համայնքային փոքր տների աշխատակիցների թիվը հաշվարկվում է ելնելով շահառուների թվաքանակից: | |
7 | Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 02.05.2022 17:23:42 | 7. Հիմնադրամների ներգրավվելու վերաբերյալ։ Առաջարկվում է ծրագրի իրականացման, մոնիթորինգի և գնահատման գործընթացներում հասարակական կազմակերպությունների հետ մեկտեղ ներգարվվել նաև հիմնադրամներին, քանի որ հիմնադրամները եվս ունեն դերակատարություն ոլորտում և կարող են իրականացնել նույն գործառույթները ինչ հասարակական կազմակերպությունները։ | Առաջարկն ընդունվել է, նախագծի հավելվածի 14-րդ կետի 1-ին ենթակետում, 17-րդ կետում և Աղյուսակ N 1-ում (նախկինում՝ հավելված 2) կատարվել է լրացում, համապատասխան դրույթներում ներառելով նաև հիմնադրամներին։ | |
8 | Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 02.05.2022 17:24:37 | 8. Ծրագրի նախագծի մշակման ընթացքի ներառականության վերաբերյալ։ Առաջարկվում է ծրագրի նախագիծը լայնորեն և պրոակտիվ կերպով քննարկել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, ծառայությունների մատուցման ոլորտում մասնագիտացված կազմակերպությունների հետ, ինչպես նաև հոգեսոցիալական և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց հետ։ | Առաջարկն ընդունվել է։, առաջիկայում կնախատեսվի քննարկում․ օրվա և ժամի մասին լրացուցիչ կտեղեկացվի: |