ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-Ի ԹԻՎ 65-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2022 թվականի ____ N ____-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-Ի ԹԻՎ 65-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 21-ի «Բժշկական հաստատություն տեղափոխված (դիմած) պացիենտի կամ դիակի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ոստիկանություն հաղորդում ներկայացնելու կարգը հաստատելու մասին» թիվ 65-Ն որոշման հավելվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Պացիենտի` բժշկական հաստատությունում թողնված հագուստը և անձնական իրերը պահպանվում են բժշկական հաստատությունում: Մեկամսյա ժամկետում վարույթն իրականացնող մարմնի կողմից պահանջ ներկայացվելու դեպքում դրանք տրամադրվում են վերջինիս: Մեկամսյա ժամկետի ավարտից հետո, վարույթն իրականացնող մարմնի կողմից դրանք ստանալու պահանջի բացակայության դեպքում, պացիենտի հագուստը և անձնական իրերը վերջինիս հարազատների պահանջով տրամադրվում են նրանց, իսկ նման պահանջի բացակայության դեպքում հագուստը ոչնչացվում է, իսկ անձնական իրերը պահպանվում են մեկ տարի ժամկետով, որից հետո ոչնչացվում են:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ` Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
-
Обсуждалось
11.04.2022 - 26.04.2022
-
Тип
Pешение
-
Область
Здравоохранение
-
Министерство
Министерство здравоохранения
Просмотры 3400
Принт