В стадии разработки
«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական գույքի կառավարման մասին» 2004 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-158-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8) սահմանում է պետական մարմիններին ամրացված հանրակացարանային բնակելի տարածքների և ուսուցչի տների նվիրատվության և սեփականաշնորհման կարգը.»,
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 14 - 23-րդ կետերով.
«14) հաստատում է պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օգտագործման վիճակի մշտադիտարկումներ անցկացնելու կարգը.
15) հաստատում է պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումներ անցկացնելու և գործադիր մարմինների ղեկավարների կատարած աշխատանքը գնահատելու կարգը.
16) հաստատում է պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու կարգը.
17) հաստատում է պետական գույքի ընդհանուր օգտագործման տարածքների և պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու և սպասարկելու կարգը.
18) հաստատում է պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների լուծարման կարգը.
19) հաստատում է պետական սեփականություն հանդիսացող գույքի նվիրաբերության կարգը.
20) կանոնակարգում է 100 տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականության իրավունքով պատկանող գույքի օտարման գործընթացը.
21) հաստատում է պետական սեփականություն համարվող շարժական գույքը հետ վերցնելու և այլ մարմիններին ամրացնելու կամ հանձնելու կարգը.
22) հաստատում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին պետական կառավարման համակարգի մարմինների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործառույթների իրականացման համար անհրաժեշտ ոչ պետական սեփականություն համարվող տարածքների վարձակալությամբ ձեռքբերման կարգը.
23) հաստատում է պետական գույքի կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության անունից կնքված գործարքներով ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողության իրականացման կարգը։»։
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 23 - 25-րդ կետերով.
«23) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով՝ իրականացնում է պետական սեփականություն համարվող շարժական գույքը հետ վերցնելու և այլ մարմիններին ամրացնելու կամ հանձնելու գործընթացը.
24) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով՝ ընդունում է պետական սեփականություն համարվող գույքի վաճառքի մասին որոշում.
25) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով՝ իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ոչ պետական սեփականություն համարվող տարածքների վարձակալությամբ ձեռքբերման գործընթացը»։
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Обсуждалось
05.04.2022 - 25.04.2022
-
Тип
Закон
-
Область
Управление государственным имуществом
-
Министерство
Комитет по управлению государственным имуществом
Просмотры 3966
Принт