ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
-
1 - За
-
5 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
- Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը
«Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում գեոդեզիական, քարտեզագրական գործունեության իրականացման արդյունքում ծագող հարաբերությունները:
- Առկա իրավիճակը
«Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2021 թվականի դեկտեմբերի 10-ի N ՀՕ-431-Ն օրենքով փոփոխություններ և լրացումներ կատարվեցին «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» օրենքում: Օրենքում նախատեսելով տարածական տվյալների և տարածական տվյալների ենթակառուցվածքների վերաբերյալ կարգավորումներ: Տվյալ փոփոխության նպատակներից էր հնարավորինս արագ կարգավորել նշված նոր և երկրի զարգացման, անվտանգության ապահովման տեսանկյունից կարևոր ոլորտները, քանի որ պրակտիկայում գործում էին տարածական տվյալների ստեղծման և օգտագործման չկարգավորված հարաբերություններ: Սակայն գեոդեզիան և քարտեզագրությունը մի կողմից և տարածական տվյալները մյուս կողմից միմյանց հետ հարաբերակցվում են որպես պրոցես և արդյունք: Այսինքն՝ դրանց միջև առկա է որոշակի կապ: Այդուհանդերձ առկա է նաև էական տարբերություն, որը պայմանավորված է նշված հանգամանքով: Այդ իսկ պատճառով նպատակահարմար է խնդրո առարկա ոլորտները կարգավորել առանձին իրավական ակտերով: Դա է հաստատում նաև միջազգային փորձը (Ուզբեկստան, արևելյան Եվրոպայի երկրներ):
Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել գործող «Գեոդեզիայի, քարտեզագրության և տարածական տվյալների ենթակառուցվածքի մասին» օրենքը, ընդունել «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» և «Տարածական տվյալների մասին» երկու առանձին օրենքներ, որոնք միտված են կարգավորելու գեոդեզիայի, քարտեզագրության, ինչպես նաև տարածական տվյալների ոլորտները:
- Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը
Նախագծի նպատակն է կարգավորել գեոդեզիական և քարտեզագրական գործունեության աշխատանքները, սահմանել գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ սուբյեկտների իրավասությունները, միջազգային համագործակցության, ինչպես նաև վեճերի լուծման կարգը և օրենքը խախտելու համար պատասխանատվությունները:
«Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» օրենքի նախագծի ընդունումը պետական և համայնքային բյուջեների եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի առաջացնում:
Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 2.3-րդ ենթակետի պահանջներից:
-
Обсуждалось
04.04.2022 - 19.04.2022
-
Тип
Закон
-
Область
Кадастр
-
Министерство
Kомитет кадастра
Просмотры 4949
Принт