ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 502-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 502-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մայիսի 2-ի N502-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի և ՀՀ վարչապետի 2021թ. նոյեմբերի 2-ի № 02/10.3/37766-2021 հանձնարարականի պահանջներով:
ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին:
Սահմանադրության նշված դրույթներից պարզ է, որ Կառավարությունը կարող է ընդունել կոնկրետ որոշումը միայն այն դեպքում, երբ վերջինիս այդպիսի բովանդակությամբ որոշում ընդունելու լիազորություն վերապահվել է Սահմանադրությամբ կամ որևէ օրենքով:
ՀՀ վարչապետի 2021թ. նոյեմբերի 2-ի № 02/10.3/37766-2021 հանձնարարականով պետական մարմիններին հանձնարարվել է գույքագրել իրենց գործունեության ոլորտին առնչվող Կառավարության որոշումները և նախաձեռնել դրանց իրավական հիմքն ապահովող օրենսդրական փոփոխություններ: Ընդ որում, հանձնարարականը ենթակա է կատարման այն հաշվով, որ համապատասխան օրենքներն ընդունված լինեն մինչև Ազգային ժողովի 2022 թվականի գարնանային հերթական նստաշրջանի ավարտը:
Ըստ հանձնարարականի` նշված ժամկետից հետո թույլատրելի չեն համարվելու այդ թվում նաև մինչ այժմ ընդունված, սակայն համապատասխան իրավական հիմք չունեցող իրավական ակտերում փոփոխությունների կատարումը:
Նշված պահանջների կատարումն ապահովելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարության կողմից վեր են հանվել Կառավարության մի շարք որոշումներ, որոնցում պետք է կատարվեն փոփոխություններ իրավական հիմքը հստակեցնելու առումով:
Մասնավորապես, Կառավարության 2013 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և այլ միջոցների հաշվին գնվող դեղերի տեխնիկական բնութագրերի կազմման չափորոշիչները հաստատելու մասին» N502-Ն որոշման մեջ լիազորող նորմ նշված չէ:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
ՀՀ կառավարության 2013 թվականի մայիսի 2-ի N502-Ն որոշման նախաբանում առաջարկվում է կատարել փոփոխություն` Կառավարության համար պատշաճ լիազորող նորմ նախատեսելով նշված որոշման ընդունման համար:
3. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի սպասվում:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից:
5. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մայիսի 2-ի N502-Ն որոշման մեջ կապահովվի պատշաճ իրավական հիմք:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից:
-
Обсуждалось
04.04.2022 - 19.04.2022
-
Тип
Pешение
-
Область
Здравоохранение
-
Министерство
Министерство здравоохранения
Просмотры 3496
Принт