Добавить в избранное

В стадии разработки

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

   ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

Օ Ր Ե Ն Ք Ը 

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

 Հոդված 1. «Սոցիալական աջակցության մասին» 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-231-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին և 3.2-րդ կետերով.

«3.1) պետական վկայագիր՝ որոշակի վավերապայմաններով և ձևով անվանական ֆինանսական փաստաթուղթ, որը պետության կողմից սոցիալական ծառայություն մատուցած կազմակերպությանը կամ ֆիզիկական անձին ֆինանսական փոխհատուցման կամ վկայագիրը ստացած անձին որոշակի գույք ձեռք բերելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու հիմք է.

3.2) աջակցության քարտ՝ քարտ, որի միջոցով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձը սահմանված գումարի շրջանակներում, կարող է ձեռք բերել սնունդ, հագուստ և առաջին անհրաժեշտության այլ գույք.»։

 Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում 3-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին մասով.

«3.1 Կազմակերպությունները կամ ֆիզիկական անձինք սոցիալական ծառայություններ կարող են տրամադրել նաև օրենսդրությամբ սահմանված կարգով պետական վկայագիր ստացած ընտանիքին (անձին)՝ այն ներկայացնելու դեպքում։ Պետական վկայագրի ու աջակցության քարտի ձևը, դրանց տրամադրման կարգերը, աջակցության քարտի տրամադրման պայմանները, սահմանվող գումարի չափը (պետության կողմից ֆինանսավորման դեպքում) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետում «օրենքով չարգելված» բառերը փոխարինել «օրենսդրությամբ նախատեսված» բառերով։

 Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում «վերականգնողական, տեխնիկական միջոցների և այլ օժանդակ սարքերի» բառերը փոխարինել «աջակցող միջոցների» բառերով:

 Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Կացարանով ապահովելը սույն հոդվածի 2-րդ մասում նշված եղանակով անձին (ընտանիքին) բնակելի տարածքով ապահովելու նպատակով սոցիալական ծառայության տրամադրումն է:

  1. Կացարանը տրամադրվում է՝

1) ժամանակավոր կացարանում, հասարակական նշանակության այլ օբյեկտներում բնակվող՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակելի տարածություն չունեցող անձին (ընտանիքին)` անհատույց կամ վարձակալական հիմունքներով, բացառությամբ այն դեպքերի, երբ անձը (ընտանիքը) օտարել է բնակարան (բնակելի տուն)` կացարանով ապահովելու համար հաշվառման վերցնելու և կացարան տրամադրելու ժամկետներին նախորդող 5 տարիների ընթացքում.

2) բնակարանի վարձակալության վարձավճարի ամբողջական կամ մասնակի հատուցման միջոցով.

3) բնակարանի գնման պետական վկայագրի միջոցով՝ ֆինանսական աջակցության տրամադրման եղանակով, որի տրամադրման առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

4) որոշակի բնակության վայր չունեցող անձին` որպես ժամանակավոր օթևան.

5) ընտանիքում բռնության ենթարկված անձանց` որպես «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ապաստարան՝ մինչև 12 ամիս ժամկետով․

6) անհետաձգելի լուծում պահանջող իրավիճակներում հայտնված անձին (ընտանիքին)՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում։

  1. Սույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերով սահմանված դեպքերում, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանած դեպքերում և կարգով, կարող են տրամադրվել՝

1) բնաիրային օգնություն` սննդի, հիգիենայի միջոցների, հագուստի, կոշիկի ձևով.

2) բժշկական օգնություն և սպասարկում.

3) սոցիալ-հոգեբանական օգնություն.

4) խորհրդատվական օգնություն.

5) այլ համարժեք սոցիալական ծառայություններ՝ ըստ անհրաժեշտության կազմակերպվում են մասնագիտական կազմակերպություններում (հանրակրթական, մասնագիտացված բժշկական հաստատություն և այլն):

  1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է՝

1) սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կացարանով ապահովելու կարգը, չափորոշիչները, պայմանները, տրամադրման ժամկետները, հատուցելի պայմանագրերի գումարի չափը․

2) բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող՝ սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց ցանկը.

3) սույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված ժամանակավոր օթևանի տեսակները:

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը իրավասու է կացարանով ապահովել արտահերթ կարգով»:

Հոդված 6. Օրենքի 13-րդ հոդվածի

  1. 4-րդ մասի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) սույն մասի 1-5-րդ կետերում չնշված՝ խնամք, այդ թվում՝ բազմապրոֆիլ ծառայություններ տրամադրող, այլ կազմակերպություններում, կենտրոններում, համայնքային փոքր տներում, հիմնարկներում, խնամատար ընտանիքներում: Համայնքային փոքր տներում խնամքի տրամադրման առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։»

  1. 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5-րդ կետով.

«5) հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող անձանց մասնագիտացված խնամքի և սոցիալական այլ ծառայություններ:»։

  1. 8-րդ մասի 5-րդ կետում «պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներով» բառերը փոխարինել «աջակցող միջոցներով» բառերով.
  2. 9-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 9-րդ կետով.

«9) հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող անձանց մասնագիտացված խնամքի և սոցիալական այլ ծառայություններ:»։

  1. 12-րդ մասի «և պայմանները» բառերը փոխարինել «, պայմանները և չափորոշիչները» բառերով:

 Հոդված 7. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետը «փաստաթղթերով» բառից հետո լրացնել «, ինչպես նաև տնային (գտնվելու վայր) այցելության միջոցով» բառերը, իսկ 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Տարածքային մարմնի լիազորությունների իրականացման, Միասնական սոցիալական ծառայության համապատասխան աշխատողների այցելությունների համար վճարման կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։»։

 Հոդված 8. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասում 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3.1-ին կետով.

«3.1) սահմանում է սոցիալական ծառայությունների այլ տեսակներ.»։

 Հոդված 9. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի

  1. 6-րդ և 7-րդ կետերում ««Սոցիալական աշխատանք» մասնագիտացման» բառերը փոխարինել ««Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման» բառերով:
  2. 10-րդ կետում «դրա ընդունման ընթացակարգը» բառերից հետո լրացնել ««Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման դասընթացի կազմակերպման ընթացակարգը, ծրագրերը, աջակցության քարտի միջոցով ձեռքբերվող գույքի ցանկը.» բառերով։
  3. 16-րդ կետում «ռեգիստր» բառից հետո լրացնել «, ինչպես նաև հաստատում է նշված տեղեկատվական շտեմարանների վարման և շահագործման կարգը.» բառերով։
  4. 16-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր1-ին կետով.

«16.1) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում և կարգով սոցիալական ծառայություն մատուցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին կամ սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպություններին կամ ֆիզիկական անձանց փոխանցում է սոցիալական ծառայություն ստացող անձանց անձնական, ընտանիքների նույնականացման և (կամ) սոցիալական ծառայության տրամադրման համար անհրաժեշտ այլ տվյալները.»:

  1. 18-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 18.1-ին և 18.2-րդ կետերով.

«18.1) սահմանում է որոշակի ծրագրերի շրջանակներում ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում ընդգրկված անձին (ընտանիքին) տնտեսական կայունացման նպատակով տրամադրված գույքը՝ ժամանակավորապես ընտանիքի ամբողջական եկամտի հաշվարկի մեջ չընդգրկվելու դեպքերը.

18.2) կնքում է համագործակցության պայմանագրեր (հուշագրեր) կազմակերպությունների (ներառյալ՝ միջազգային) կամ ֆիզիկական անձանց հետ՝ սոցիալական աջակցության տրամադրման (ֆինանսավորման) նպատակով.»։

 Հոդված 10. Օրենքի 36.2-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառվելու կարգը, հայտարարագրի ձևը, տեղեկատվական ենթահամակարգի ստեղծման, ձևավորման, դրանում ներառվող անձնական տվյալների ցանկը, դրանց լիազորած պետական մարմնի և այլ պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ կազմակերպությունների միջև փոխանցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»։

 Հոդված 11. Օրենքի 37-րդ հոդվածում 5-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5.1-ին մասով.

«5.1. Տեղական սոցիալական ծրագրերի իրականացման համար սուբվենցիաների տրամադրման առանձնահատկությունները և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 Հոդված 12. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:
  • Обсуждалось

    01.04.2022 - 18.04.2022

  • Тип

    Закон

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3993

Принт