Добавить в избранное
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 935 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
12 - За
-
28 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Տաթև Մովսիսյան 06.04.2022 20:36:34 | Նախագծի 14-րդ կետի համաձայն ստացվում է, որ «Չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին» գնահատականը կարող է դիտարկվել որպես գիտական կադրի պաշտոնեական առաջխաղացման (պաշտոնի բարձրացման կամ պաշտոնային դրույքաչափի բարձրացման) հիմք։ Եթե այդ դեպքում գնահատականը դիտարկվում է «Համապատասխանում է ավելի բարձր պաշտոնի» իմաստով, ապա առաջարկում եմ այդ ձևակերպումը ավելացնել, որպես Հանձնաժողովի երրորդ գնահատական՝ նման թյուրըմբռնումից խուսափելու համար։ | ||
2 | Տաթև Մովսիսյան 06.04.2022 20:36:34 | Քանի որ ըստ Նախագծի 2-րդ կետի՝ «Ատեստավորումը գիտական աշխատողի մասնագիտական որակի համապատասխանությունը նրա զբաղեցրած պաշտոնին պարզելու գործընթաց է», հետևաբար առաջարկում եմ Նախագծի 18-րդ կետը վերաձևակերպել՝ ավելացնելով նաև «զբաղեցրած պաշտոնում թողնելու» դեպքը՝ «Որակավորման արդյունքներն ու Հանձնաժողովի երաշխավորությունները Հանձնաժողովի նիստից հետո հինգ օրվա ընթացքում ներկայացվում են Կազմակերպության ղեկավարին և հիմք են հանդիսանում զբաղեցրած պաշտոնում թողնելու, պաշտոնի բարձրացման կամ իջեցման, պաշտոնից ազատման, պաշտոնային դրույքաչափի բարձրացման կամ իջեցման ու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հավելավճարի տրամադրման համար»: | ||
3 | Տաթև Մովսիսյան 06.04.2022 20:36:34 | Նախագծի 24-րդ կետի 3-րդ ենթակետում և 26-րդ կետի 3-րդ ենթակետում առաջարկում եմ վերաձևակերպել՝ «վերջին հինգ տարիների ընթացքում հեղինակել կամ համահեղինակել է ․․․», քանի որ հակառակ դեպքում բառացիորեն սահմանափակում ենք միանձնյա հոդված գրելու դեպքը։ | ||
4 | Տաթև Մովսիսյան 06.04.2022 20:36:34 | Նախագծի 29-րդ կետի 6-րդ ենթակետում « ․․․ ղեկավարում դոկտորական աշխատանքներ» արտահայտությունը հակասում է ՀՀ գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի 9-րդ կետին, որտեղ նշված է՝ «Գիտական խորհուրդը հաստատում է նաև ատենախոսության գիտական ղեկավար` թեկնածուական ատենախոսության համար, անհրաժեշտության դեպքում խորհրդատու` դոկտորական ատենախոսության համար»: Առաջարկում եմ «դոկտորական աշխատանքներ» արտահայտությունը փոխարինել «թեկնածուական աշխատանքներ»-ով։ | ||
5 | Տաթև Մովսիսյան 06.04.2022 20:36:34 | Նախագծի 30-րդ կետի 2-րդ ենթակետում ավելացնել առնվազն բառը՝ «ունի գիտական և գիտատեխնիկական գործունեության առնվազն 20 տարվա աշխատանքային ստաժ ․․․»։ | ||
6 | Արամ Պետրոսյան 08.04.2022 16:06:41 | Գիտական հոդվածը կարևոր, բայց ոչ միակ գնահատականն է գիտական գործունեության։ Հոդվածների քանակը հաշվի առնող մոտեցումը պարզունակ է և ունի թերություններ։ Հիրշի ցուցանիշը (հ-ցուցանիշ) մշակվել է նախկինում կիրառվող հոդվածների քանակի հիման վրա՝ մոտեցման թերությունները հաղթահարելու համար։ Առաջարկում եմ հոդվածների քանակի փոխարեն հենվել հ-ցուցանիշի վրա, վերանայելով ժամանակի ընթացքում՝ բարձրացնելով պահանջները։ Մյուս մոտեցումը կարող է լինել Գիտության կոմիտեի կողմից գիտաշխատողների արդյունավետությունը գնահատելու բալային մոտեցումը։ Պետք է նշել նաև, որ Q1 և Q2 ամսագրերում տպագրված են բազմաթիվ սխալ հոդվածներ։ Հեղինակների ազգանունների դասավորությունը երբեմն արտացոլում է հիմնական կատարողի (կամ հեղինակի) ներդրումը, իսկ վերջին տեղը ղեկավարի, սակայն դա կարող է մոլորության մեջ գցել, քանի որ վերջին տեղը կարող է նաև համապատասխանել ամենափոքր ներդրմանը կամ դերին։ |