«Փոստային ոլորտի զարգացման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
3 - За
-
0 - Против
«Փոստային ոլորտի զարգացման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի» «Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն» բաժնի 36-րդ կետի 36.1-ին ենթակետի կատարմամբ, Աբիջանյան Համաշխարհային փոստային ռազմավարությամբ, ինչպես նաև փոստային ոլորտում գործունեության իրավական հիմքերի կատարելագործման հետ` հաշվի առնելով փոստային կապի ոլորտի զարգացման ժամանակակից միտումները, փոստային ծառայությունների մատուցման շուկայի զարգացումը, ինչպես նաև փոստային ոլորտի իրավական կարգավորման միջազգային փորձը: Հիմք ընդունելով վեր նշվածը՝ փոստային կապի բնագավառում լիազորված մարմնի կողմից իրականացվում է քաղաքականության համապատասխանեցման գործընթացը:Հայեցակարգը նպատակ է հետապնդում բարձրացնել փոստային ոլորտի դերը և նշանակությունը Հայաստանի Հանրապետության տնտեսական և սոցիալական ներառական զարգացման գործում` փոստային կապի ծառայությունների հասանելիության, մատչելիության, որակի և բազմազանության խթանման, փոստային կապի ազգային օպերատորի (նշանակված օպերատորի) կառավարման արդյունավետության, թափանցիկության և հաշվետվողականության ապահովման, ինչպես նաև օրենսդրական բարեփոխումների միջոցով: Հայեցակարգի հիմնական նպատակն է ամրագրել Հայաստանի Հանրապետության կառավարության տեսլականը փոստային ոլորտի զարգացման համար: Հայեցակարգը նոր խթան կհանդիսանա ներդրումներ ներգրավելու համար, ինչը կապահովի փոստային կապի ծառայությունների արդյունավետ և շարունակական իրականացումը:Հայեցակարգում շարադրվում են Հայաստանի Հանրապետությունում փոստային ոլորտի զարգացման քաղաքականության առաջնահերթությունները, հիմնախնդիրները, ինչպես նաև առաջարկվող լուծումները:
-
Обсуждалось
30.03.2022 - 14.04.2022
-
Тип
Pешение
-
Область
Почтовая связь
-
Министерство
Министерство индустрии высоких технологий
Просмотры 4950
Принт