В стадии разработки
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի № 1428-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի № 1428-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Անհրաժեշտությունը
Ներկայացված նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման հավելված N 1-ի 49.2-րդ կետի հանձնարարականով: Հանձնարարականը մասնակի կատարված է, ընդունվել է ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 10-ի «Հայաստանի հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 1-ի N 1428-ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» N 134-Ն որոշումը:
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
ՀՀ կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 1-ի № 1428-Ն որոշման փոփոխության մշակմանը, մասնավորապես՝ ըստ մարզաձևերի մարզադպրոց ընդունվելու տարիքի վերաբերյալ, մասնակցել են տարբեր ոլորտների, այդ թվում նաև առողջապահության ոլորտի հմուտ մասնագետներ: Նախագծի մշակման հիմք է հանդիսացել մարզաձևերի ֆեդերացիաներից և ոլորտի մասնագետներից ստացված առաջարկությունները՝ երեխաների մարզադպրոց ընդունվելու նվազագույն տարիքի վերանայման վերաբերյալ: Առաջարկները հիմնավորվում են տարբեր մարզաձևերում կրտսեր տարիքի պատանիների (սկսած 12 տարեկանից) առաջնությունների անցկացմամբ, որոնց պատշաճ մասնակցություն ապահովելու նպատակով անհրաժեշտ է ավելի վաղ տարիքից սկսել մարզումները:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար անհրաժեշտ պայմանների նվազագույն չափորոշիչները:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծի ընդունմամբ հանրապետության բոլոր մանկապատանեկան մարզադպրոցներում, անկախ կազմակերպական-իրավական ձևից, տարբեր մարզաձևերում ընդունելությունը և մարզումները կկազմակերպվեն ավելի վաղ տարիքից:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի պատշաճ մասնակցություն տարբեր մարզաձևերի կրտսեր տարիքի պատանիների առաջնություններին:
Նախագծի ընդունմամբ ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ծախսեր չեն պահանջվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման հավելված N 1-ի 49.2-րդ կետից: Հանձնարարականը մասնակի կատարված է, ընդունվել է ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 10-ի «Հայաստանի հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 1-ի N 1428-ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» N 134-Ն որոշումը:
-
Обсуждалось
29.03.2022 - 14.04.2022
-
Тип
Pешение
-
Область
Спорт и молодежь
Просмотры 3262
Принт