Добавить в избранное

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կրթության մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի (այսուհետ՝ Օրենք)՝ 37-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-րդ, 4.2-րդ և 14.4-րդ կետերով.  

    «4.1) սահմանված կարգով լիցենզավորված ուսումնական հաստատություններում իրականացնում է մշտադիտարկումներ լիցենզավորման պահանջների և պայմանների համապատասխանությունը պարզելու նպատակով.,

   4.2) սահմանում է լիցենզավորված ուսումնական հաստատություններում լիցենզավորման պահանջների և պայմանների համապատասխանությունը պարզելու նպատակով մշտադիտարկումներ իրականացնելու կարգը.,

    «14.4) հաստատում է կազմակերպությունների կրթական ծրագրերի իրականացման մասով լաբորատորիաների, արհեստանոցների, ամբիոնների, բժշկական մասնագիտությունների գծով նաև կլինիկական ամբիոնների (բազայի), մարզադահլիճի և դրանց սարքերով, սարքավորումներով, նյութերով, գույքով հագեցվածության չափաքանակները.»:

Հոդված 2. Օրենքի 41-րդ հոդվածը լրացնել 4-րդ մասով հետևյալ բովանդակությամբ.   

   «4. Կրթական ծրագրերի մասով արված ցանկացած փոփոխության դեպքում` սահմանային տեղերի փոփոխությունը, նախադպրոցական տարիքային խմբերով և մասնագիտությունների գծով գործունեության թույլտվությունը սահմանվում է լիցենզիայի ներդիրում և յուրաքանչյուր փոփոխությա ն դեպքում տրվում է հերթական ներդիր.»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  • Обсуждалось

    29.03.2022 - 18.04.2022

  • Тип

    Закон

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4211

Принт

Связанные документы / ссылки