Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
    
____________ 2022 թվականի N -Ն


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 86-Ն որոշման 1-ին հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

2-րդ կետի 5-րդ ենթակետում`

ա. «3-րդ և 4-րդ» բառերը փոխարինել «3-րդ կամ 4-րդ կամ 4.1-ին» բառերով,

բ. «մարմնի կողմից» բառերից հետո լրացնել «,զինծառայողի ծնողների (ծնողի) մահվան վկայականները, զինծառայողի հետ համատեղ զավակ ունեցող անձի` զինծառայողի հետ ամուսնության և ամուսնալուծության պետական գրանցման բացակայության վերաբերյալ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից տրամադրված տեղեկանքը.» բառերով,
2) 2.1-ին կետում «Սույն կետով նախատեսված կարգով» բառերը փոխարինել «Սույն կարգի համաձայն» բառերով,
3) 4-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունում «3-րդ և 4-րդ» բառերը փոխարինել «3-րդ կամ 4-րդ կամ 4.1-ին» բառերով,
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  • Обсуждалось

    29.03.2022 - 13.04.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Безопасность

  • Министерство

    Министерство обороны

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3987

Принт